Սուրբ Աստվածածին եկեղեցի (Նոր Ջուղա)
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
![]() Եկեղեցու տեսքը | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և մշակութային արժեք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Սպահանի նահանգ |
Դավանանք | Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի[1] |
Թեմ | Սպահանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն) |
Ներկա վիճակ | գործող |
Ժառանգության կարգավիճակ | Իրանի ազգային ժառանգություն[2] |
Անվանված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետական նկարագրություն | |
Ճարտարապետական տիպ | բազիլիկա |
Ճարտարապետական ոճ | Սպահանի ոճ և Safavid architecture? |
Գմբեթ | 2 հատ |
![]() | |
![]() | |
Սուրբ Աստվածածին, հայ առաքելական եկեղեցի Իրանի Սպահանի նահանգում՝ Նոր Ջուղա քաղաքում: Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Աստվածածնի հյուսիսային պատի մոտ կա մի փոքրիկ մատուռ՝ Սուրբ Հակոբ Մծբնեցի, որ կառուցվել է նախքան եկեղեցին՝ 1607 թվականին։ Եկեղեցին կառուցվել է 1613 թվականին և պատկերազարդվել 1666 թվականին[3]: 1651-66 թվականներին պատերը ծածկվել են հախճապակով: Սուրբ Աստվածածին եկեղեցին երկրորդ անգամ նորոգվել է 1841 թվականին։ 1848 թվականին Հնդկաստանից վերադարձած Տեր Բարսեղ Գալստանյանը բերեց զանգակներ, որոնք կախվեցին փոքրիկ զանգակատանը[4]։
Չորեքշաբթի օրերը, մանավանդ՝ սուրբ Զատկից հետո, Ջուղայի տարբեր թաղերից այստեղ ուխտի էին գալիս բազմաթիվ կանայք:
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Աստվածածինը կառուցվել է կամարակապ։ Առաստաղի վրա կան հին եկեղեցիների պատկերների նման նկարներ։ Հյուսիսային պատի նկարը ներկայացնում է Հերովդեսի պալատը և Հովհաննես Մկրտչի գլխատումը։ Ներքևում գտնվում է Գերաք Աղայի նկարը, որ վերանորոգել էր եկեղեցին առաջին անգամ և ֆինանսավորել էր որմնանկարները: Պատկերում նա ձեռնամած աղոթում է և ձեռքերի միջև գրված է՝ «Գերաք»։ Հարավային պատի նկարը քառասնօրյա Մանկան Տաճար ընծայելն է ներկայացնում, որի ներքևում կան Աղա Գերաքի կնոջ և երկու որդիների նկարները։ Կարելի է տեսնել նաև այլ առևտրականների կողմից նվիրված որմնանկարներ՝ եկեղեցու ներսում[5]:
Եկեղեցու կամարների վրա մինչ օրս պահպանվել են արձանագրություններ՝ շինության կառուցման մասին:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ персидская Википедия (перс.) — 2003.
- ↑ https://tools.wmflabs.org/heritage/api/api.php?action=search&format=json&srcountry=ir&srlang=fa&srid=7647 — 2017.
- ↑ Newman, Andrew J. (2012). Safavid Iran: Rebirth of a Persian Empire. I.B.Tauris. p. 130. ISBN 978-0-85773-366-5.
- ↑ Սուրբ Աստվածածին եկեղեցի
- ↑ Yaghoubi, Hosseyn (2004). Arash, Beheshti, ed. Rāhnamā ye Safar be Ostān e Esfāhān [Travel Guide for the Province Isfahan] (in Persian). Rouzane. p. 129. ISBN 964-334-218-2.
Արտաքին հղումներ (պատկերներ)[խմբագրել | խմբագրել կոդը]
|