Սուրբ Աստվածածին եկեղեցի (Թեհրան)
| Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
|---|---|
Եկեղեցու արտաքին տեսք | |
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | եկեղեցի և մշակութային արժեք |
| Երկիր | |
| Տեղագրություն | Շրջան 12[1][2] |
| Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի[3][4] |
| Թեմ | Թեհրանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն) |
| Հիմնական ամսաթվերը | 1938[2][3][4] |
| Ներկա վիճակ | գործող |
| Ժառանգության կարգավիճակ | Իրանի ազգային ժառանգություն[1][2] |
| Անվանված | Մարիամ Աստվածածին[2][3][4] |
| Ճարտարապետ | Նիկոլայ Մարկով[4] |
| Ճարտարապետական տիպ | բազիլիկա |
| Ճարտարապետական ոճ | Պահլավական ճարտարապետություն[2] |
| Կառուցման ավարտ | 1945 |
| Հիմնադրված | 1938[2][3][4] |
| Գմբեթ | 2 հատ |
| Շինանյութ | քար[4] և շինարարական շաղախ[4] |
![]() | |
![]() | |
| 35°41′45″N 51°24′53″E / 35.69575°N 51.414861111111°E | |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին, հայ առաքելական եկեղեցի Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Թեհրանի թեմին։ Գտնվում է Մասուդե-Սաադ և Միրզա Քուչաք խան փողոցների միջև։ Թեհրանի 20-րդ դարի առաջին հայկական եկեղեցին է[5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանությունից (1915-18), ապա Հայաստանի առաջին հանրապետության խորհրդայնացումից (1920-21) հետո մոտ 50 հազար հայ է ապաստան գտել Իրանում՝ հիմնականում Թավրիզում և մայրաքաղաք Թեհրանում։ 1937 թվականի ապրիլի 17-ին տեղի ունեցավ հայ ճարտարապետների հանդիպում, և Արցախից Թեհրան տեղափոխված ճարտարապետ Նիկոլայ Լաուրին խնդրեց տրամադրել 60 հազար թուման՝ նոր եկեղեցի կառուցելու համար։ Շինարարական աշխատանքները սկսվեցին 1938 թվականի ապրիլի 17-ին՝ մեծ թվով հայերի և հոգևորականների մասնակցությամբ։ 1939 թվականին Նիկոլայ Լաուրին մահացավ, և իր աշխատանքը շարունակեց Թբիլիսիից Իրան տեղափոխված ռուս ճարտարապետ Նիկոլայ Մարկովը։ Եկեղեցու կառուցումը հովանավորեց Ռոման Իսայանը՝ 100.000 թուման։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին՝ 1945 թվականին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա-ն օծում է նորակառույց սուրբ Աստվածածին եկեղեցին[6], քանի որ մայր աթոռ սուրբ Էջմիածինը կաթողիկոս չուներ։ Նոր կազմավորվող Թեհրանի թեմի եպիսկոպոսը իր պաշտոնական նստավայրն է դարձնում սուրբ Աստվածածինը՝ Թավրիզի (Ատրպատականի հայոց) թեմի նմանությամբ։ 1970 թվականին հոգևոր առաջնորդը տեղափոխվում է նորակառույց սուրբ Սարգիս մայր տաճար։
2002 թվականի Փետրվարի 13-ին եկեղեցին գրանցվել է Մշակութային ժառանգության և զբոսաշրջության կազմակերպության կողմից. գրանցման համարը 7237[7]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցու բնօրինակ նախագիծը չի պահպանվել, բայց ակնհայտ է, որ եկեղեցու ճարտարապետները ոգեշնչվել են 7-10-րդ դարերի հայկական եկեղեցիների ճարտարապետությամբ։ Շինությունը կառուցված է գորշ բազալտ քարից, ունի 32.5 մ × 19.8 մ չափեր և զբաղեցնում է շուրջ 550 քառակուսի մետր տարածք։ Ինչպես մյուս հայկական եկեղեցիների նման, այն ունի խաչի ձև և նրա խորանը գտնվում է արևելքում։ Եկեղեցին ունի երկու գմբեթ։ Հիմնական մուտքը արևմտյան կողմում է։
Հողատարածքներից մեկը հատկացվել է Արտակ Մանուկյան արքեպիսկոպոսի թանգարանին։ Այն բացվել է 2000 թվականին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի կողմից։ Այստեղ ցուցադրվում են Իրանի հայկական եկեղեցիների որոշ պատկերներ, եկեղեցական արարողություններում օգտագործվող պարագաներ, կրոնական ձեռագրեր և ավանդական հայկական կանացի հագուստ։ Թանգարանում ունի նաև որոշ փաստաթղթեր և Արդակ Մանուկյանի անձնական ունեցվածքը, ինչպես նաև հայ արվեստագետների կատարած աշխատանքները։ Արտակ Մանուկյանը իրանցի արքեպիսկոպոսն էր Իրանի իսլամական հեղափոխությունից հետո։ Նա 1999 թվականին մահացել է Թեհրանում։
Բակում դրված է Եփրեմ խանի կիսանդրին, որի հեղինակն է իրանահայ քանդակագործ Լիլիթ Տերյանը[8]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- 1 2 3 4 5 6 https://iranarchpedia.ir/entry/22486
- 1 2 3 4 https://alikonline.ir/news/social/item/27014
- 1 2 3 4 5 6 7 https://alikonline.ir/news/community/item/28815
- ↑ Յովիկ Մինասեան (Yovik Minasian). ԱՄԵԱԿ - Ռոման Բաղդանի Իսայեան (1889-1966) Արխիվացված 2020-11-01 Wayback Machine, Ս. Աստւածածին եկեղեցու օծման 70-ամեակի առթիւ) [AHEAK - Roman Baghlan Isayan Isayev (1889-1966), On the Occasion of the 70th Anniversary of the Consecration of St. Astvatsatsin Church]. Alik (Ալիք) online, 5 September 2015.
- ↑ ویکتور دانیل، بیژن شافعی و سهراب سروشیانی، معماری نیکلای مارکُف (تهران: ۱۳۸۲) [Victor Daniel, Bijan Shafei and Sohrab Sarshiani, Nikolai Markov’s Architecture. Tehran: 2003.]
- ↑ «Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցու 70-ամեակի տօնահանդէսը՝ «Կոմիտաս» սրահում. Alik (Ալիք) online, 24 November 2015». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Մահացել է Իրանի քանդակագործության մայրը՝ Լիլիթ Տերյանը
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||

