Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետ մատուռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետ մատուռ
Jolfa Maryam.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակմատուռ
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունՍպահանի նահանգ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՍպահանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական տիպբազիլիկա
Կառուցման ավարտ1627
Գմբեթ2 հատ
Կոորդինատներ: 32°38′11.210000099211″ հս․ լ. 51°39′30.700000100792″ ավ. ե. / 32.63644722224977812° հս․. լ. 51.65852777780577298° ավ. ե. / 32.63644722224977812; 51.65852777780577298
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սուրբ Հակոբ Մծբնա վանք (այլ կիրառումներ)

Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետ, հայ առաքելական մատուռ Իրանի Սպահանի նահանգում՝ Նոր Ջուղա քաղաքում: Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին: Գտնվում է սուրբ Աստվածածին եկեղեցու շրջափակում, բակի հյուսիս-արևմտյան անկյունում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Հակոբը կառուցվել է 1607 թվականին և համարվում է Նոր Ջուղայի առաջին եկեղեցին[2]։ Սուրբ Հակոբ եկեղեցին կոչվում է մատուռ, փոքր լինելու պատճառով, բայց իրականում ունի կանոնավոր շինւածքով և բեմ, գավիթ և ընդհանուր ոճ։ Մուտքի դռան վերևում գրված է. «Եկեղեցիս Ս. Յակոբայ Մծբնայ Հայրապետին կառուցաւ թ. ՌԾԶ (1607)»[3]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին փոքր շինություն է, որն ի սկզբանե ունեցել է խաչաձև կառուցվածք[4]: 1843 թվականին Աբգարյան դպրոցի կառուցման ժամանակ ձևափոխվել է։ Շինությունն ունի երեք փոքր գմբեթ, որոնցից միջինն ունի ութանիստ թմբուկ[5]։ Գմբեթներն ու տանիքը տեղադրված են հյուսիսային և հարավային պատերի մոտ վեր խոյացող լայն սյուներով կամարների վրա:

Հատակը կես մետր վար է բակից, հակառակ սուրբ Աստվածածին եկեղեցուն։ Մատուռը կառուցված է աղյուսով, ներքին պատերը ծածկված են գիպսով ու կավճով[6]: Մատուռի հիմնական մուտքի վերին մասում, 1607 թ-ին կան նաեւ երկու արձանագրություններ հայերեն: Եկեղեցու ներսի պատերն արևելյան ոճի են, դրանց վրա կան մեծ թվով խաչքարեր, նաև երկուսը՝ դռան վերևում, դրսի կողմում։ Խաչքարերից ամենահինը կրում է ՌԾԶ (1607) թվականը: Պատերը զարդարված են 1.35 մետր բարձրությամբ 17-րդ դարի իրանական արվեստի լուսամփոփներով, վերին մասն իտալական ոճի է: Խորանի ներսում դրված է ուղղանկյուն զոհասեղան, իսկ կողքերին երկու խուց կա:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]