Արբի Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Արբի Հովհաննիսյան
Ծնվել է1942
ԾննդավայրՆոր Ջուղա Իրան Իրան
ՔաղաքացիությունFlag of Iran.svg Իրան
Flag of France.svg Ֆրանսիա
Ազգությունհայ
Մասնագիտացումկինոռեժիսոր, գրող, դրամատուրգ և ռեժիսոր
IMDbID ID 0653759

Արբի Հովհաննիսյան (1942, Նոր Ջուղա, Իրան), իրանահայ ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արբի Հովհաննիսյանը ծնվել է 1942 թվականին Նոր Ջուղայում։ Սովորել է հայկական Քուշեշ Դավթյան դպրոցում: 1966 թվականին ավարտել է Լոնդոնի ֆիլմարվեստի դպրոցը։ Ուսման տարիներին նկարահանել է Գրիգոր Զոհրապի «Դիմակ» և Հովհաննես Թումանյանի «Փարվանա» (ցուցադրվել է Օբերհաուզենի կինոփառատոնում) կարճամետրաժ ֆիլմերը։ Թեհրանում հիմնադրել է «Արմեն» (1960), «Բարգահե Նեմայեշ» (1969, ռեժիսոր՝ մինչև 1976) թատրոնները, 1977 թվականից աշխատել է «Չարսու» թատրոնում, 1970-1971 թվականներին համագործակցել է ռեժիսոր Պ. Բրուկի հետ, 1979 թվականին հաստատվել է Փարիզում[1][2], որտեղ 1983 թվականին նկարահանել է «Թե ինչպես է մորս այրված գոգնոցը տարածվում իմ կյանքում» ֆիլմը:

Բեմադրել է Ա. Ադամովի («Հենց այնպես, ինչպես որ եղել ենք»), Լևոն Շանթի, Հենրիկ Իբսենի («Փոքրիկ Իվլոֆը»), Փիթերի Գիլի («Մեռյալ լռություն»), Ալբերտ Կամյուի, Անտոն Չեխովի և այլոց ստեղծագործություններից՝ հիմնականում պարսկերեն, անգլերեն:

Բեմադրել է Լևոն Շանթի, Վազգեն Շուշանյանի գրվածքների և Արշիլ Գորկու նամակագրությունների հիման վրա (իր սցենարներով) ներկայացումներ[3]: Բեմադրություններով շրջագայել է Եվրոպայի և Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում։ 1991 թվականին այցելել է Հայաստան։

Համագործակցել է Փիթեր Բրուկի, Երժի Գրուտովսկու հետ:

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աղբյուր», ըստ Մկրտիչ Արմենի, լիամետրաժ, 1971
  • «Ղևբոսն որ անվանվեցավ Թադեոս», 1966, վավերագրական
  • «Դիմակ» (կարճամետրաժ)
  • «Փարվանա»

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իրանի հեռուստամրցանակ, 1968
  • «Շիրազի արվեստ» փառատոնի մրցանակ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jāhid Parvīz (2012)։ Directory of World Cinema: Iran (անգլերեն)։ Intellect Books։ ISBN 9781841503998 
  2. Dönmez-Colin Gönül (2007)։ The Cinema of North Africa and the Middle East (անգլերեն)։ Wallflower Press։ ISBN 9781905674107 
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007