Մկրտիչ Արմեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Մկրտիչ Արմեն
Mkrtich-armen.jpg
Ծննդյան անուն հայ․՝ Մկրտիչ Գրիգորի Հարությունյան
Ծնվել է դեկտեմբերի 14, 1906({{padleft:1906|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:14|2|0}})
Ծննդավայր Ալեքսանդրապոլ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է դեկտեմբերի 22, 1972({{padleft:1972|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:22|2|0}}) (66 տարեկանում)
Վախճանի վայր Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություն գրող, վիպասան, թարգմանիչ, բանաստեղծ և արձակագիր
Լեզու հայերեն
Ազգություն հայ
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ժանրեր վիպակ և պատմվածք
Գրական ուղղություններ նատուրալիզմ, ռոմանտիզմ և ռեալիզմ
Անդամակցություն ԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Մկրտիչ Արմեն Վիքիքաղվածքում
Մկրտիչ Արմեն Վիքիդարանում

Մկրտիչ Արմեն (Մկրտիչ Գրիգորի Հարությունյան) (Դեկտեմբերի 27, 1906 - Դեկտեմբերի 22, 1972), բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մկրտիչ Արմենը ծնվել է 1906 թվականի դեկտեմբերի 27-ին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի) արհեստավորի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի Սուրբ Փրկչի անվան վիճակագրական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել տղայոց գիմնազիայում, հետո Ամերկոմի դպրոցներից մեկում։ Ուսանել է նաև Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի սցենարական բաժնում։

  • 1921 թվականին եղել է Բանվորա-գյուղացիական տեսչության ցրիչ
  • 1922 - 1923 թվականներին՝ սկաուտ՝ Կազաչի պոստի սկաուտանոցում
  • 1923-1925 թվականներին պատկոմական հրահանգիչ, ապա խրճիթվական ընթերցարանների հրահանգիչ
  • 1925 թվականին տեղափոխվել է Երևան և մի քանի տարի աշխատել «Գրական դիրքերում» և «Երիտասարդ բոլշևիկ» ամսագրերի խմբագրություններում որպես պատասխանատու քարտուղար, ապա Հայկինոյի գեղարվեստական խորհրդի քարտուղար։ Հիմնադրել է Լենինականի բանվորա-գյուղացիական գրողների «Հոկտեմբեր» միությունը։ Նրա առաջին բանաստեղծությունը՝ «Անդրկովկաս», տպագրվել է 1923 թվականին, «Բանվոր» թերթում
  • 1934 թվականին ընդունվել է ԽՍՀՄ գրողների միության շարքերը
  • 1937 թվականին շատ հայ մտավորականների նման Մկրտիչ Արմենը՝ որպես ժողովրդի թշնամի, ձերբակալվում է և աքսորավայրում անցկացնում ութ ծանր ու ձիգ տարիներ
  • 1945 թվականին արդարացվում է և վերադառնում ստեղծագործական աշխատանքի
  • 1971 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիան էկրանավորել է Մկրտիչ Արմենի «Հեղնար աղբյուր»-ը

Բավականին մեծ է գրողի թողած գրական ժառանգությունը։ Նա հեղինակ է մի շարք վեպերի, վիպակների, երկերի, պատմվածքների, պիեսների, բանաստեղծությունների։ Հեղինակին մեծ համբավ է բերել «Հեղնար աղբյուր» վիպակը։ Հարուստ և բազմաբնույթ է Մկրտիչ Արմենի ստեղծագործությունները։ Նրա ստեղծագործություններից են՝ «Երևան» էպոպեան, «Ժիրայր Գլենց», «Աշխարհ» վեպերը, աքսորավայրում անցկացրած ծանր տարիներին նվիրված «Պատվիրեցին հանձնել Ձեզ» պատմվածքների ժողովածուն։ Մկրտիչ Արմենը ստեղծագործել է նաև չափածո ժանրում։ Գրել է նաև մանկապատանեկան բանաստեղծություններ և թարգմանություններ։ Մկրտիչ Արմենը մի շարք գրականագիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ է նաև։

Մկրտիչ Արմենի հուշատախտակը Երևանում
Մկրտիչ Արմենի հուշատախտակը Գյումրիում

Մկրտիչ Արմենի ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքով լույս են տեսել ռուսերեն, ադրբեջաներեն, լիտվերեն, թուրքերեն, պարսկերեն, չեխերեն, հունարեն, իսպաներեն։

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Մահացել է 1972 թվականի դեկտեմբերի 22-ին, Երևանում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատմուածքներ, Յերեւան, 1928, 273 էջ:
  • Քաղաքը բլուրի վրա (վիպակ), Յերեւան, 1930, 162 էջ:
  • Յերեւան (էպօպէա), Մոսկվա, 1931, 270 էջ:
  • Սկաուտ, թիվ 89, Յերեւան, 1933, 229 էջ:
  • Գագաթների երգը (պատմուածքներ եւ ակնարկներ), Յերեւան, 1933, 299 էջ:
  • Առաջին պատկոմներ, Յերեւան, 1935, 172 էջ:
  • Հեղնար աղբյուր (վիպակ), Յերեւան,  1935, 206 էջ:
  • Հեղնար աղբյուր (վիպակ), Յերեւան,  1936, 202 էջ:
  • Յերեք սիրավէպ (պատմուածքներ), Յերեւան, 1936, 151 էջ:
  • Սկաուտ, թիվ 89, Յերեւան, 1937, 311 էջ:
  • Հեղնար աղբիւր, Գահիրէ, 1948, 191 էջ:
  • Յասվա, Երևան, 1953, 316 էջ:
  • Կարմիր և կապույտ փողկապներ, Երևան, 1954, 498 էջ:
  • Հեղնար աղբյուր, Երևան, 1955, 147 էջ:
  • Պատմվածքներ, Երևան, 1957, 736 էջ:
  • Գույնզգույն թագավորություն, Երևան, 1959, 202 էջ:
  • Հեղնար աղբյուր, Երևան, 1959, 206 էջ:
  • Ոսկե հնձան (վիպակներ), Երևան, 1959, 464 էջ:
  • Հեղնար աղբյուր, Երևան, 1961, 124 էջ:
  • Վարդավան (վիպակներ), Երևան, 1962, 532 էջ:
  • Պատվիրեցին հանձնել Ձեզ, Երևան, 1964, 444 էջ:
  • Պատուիրեցին հանձնել Ձեզ, Պէյրութ, 1965, 457 էջ:
  • Երկեր, հատ. 1–5, Երևան, 1966–1967, 1971, 1973:
  • Ժիրայր Գլենց, Երևան, 1967, 470 էջ:
  • Գոյնզգոյն թագաւորութիւնը, Անթիլիաս, 1988, 202 էջ:
  • Պատվիրեցին հանձնել Ձեզ, Երևան, 2004:
  • Երևան, Երևան, 2016, 320 էջ:
  • Գույնզգույն թագավորություն, Երևան, 2016, 204 էջ:

Մ. Արմենի կատարած թարգմանությունները (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վ. Մակավեև, Պիոներական կենդանի լրագրեր, Երևան, Պետհրատ, 1927, 68 էջ։
  • Ֆրիտյոֆ Նանսեն, Գիշերվա խավարի և սառույցների մեջ, հատոր 1 (կրճատումներով), Երևան, Պետհրատ, 1927, 99 էջ։
  • Թարգմանական պատմվածքներ, պրակ առաջին, Երևան, Պետհրատ, 1929, 37 էջ։
  • Թարգմանական պատմվածքներ, պրակ երկրորդ, Երևան, Պետհրատ, 1929, 31 էջ։
  • Ալեքսանդր Յակովլև, Հոկտեմբերը Մոսկվայում (կրճատումներով), Երևան, Պետհրատ, 1929, 58 էջ։
  • Վ. Միսլավսկի, Դնեպրոստրոյ, Մոսկվա, 1931, 32 էջ։
  • Միխայիլ Շոլոխով, Հերկած խոպան, Երևան, Պետհրատ, 1933, 518 էջ։
  • Անտոն Չեխով, Ընտիր պատմվածքներ, Երևան, Պետհրատ, 1934, 219 էջ։
  • Յուրի Օլեշա, Երեք հաստլիկներ (հեքիաթ-վեպ), Երևան, Պետհրատ, 1935, 257 էջ։
  • Գուստավ Էրիկսոն, Ջազ (վիպակ), Երևան, Պետհրատ, 1935, 240 էջ։
  • Գուստավ Էրիկսոն, Շրջմոլիկների Ամերիկան (վիպակ), Երևան, Պետհրատ, 1936, 322 էջ։
  • Ա. Ռազումովսկի, Անապատի հեղկոմը (վեպ), Երևան, Պետհրատ, 1936, 156 էջ։
  • Մաքսիմ Գորկի, Պատմվածքներ (թարգմանության հեղինակակից Ա. Դեբենց, Մուշե), Երևան, Պետհրատ, 1947, 175 էջ։
  • Ալեքսանդր Ֆադեև, Երիտասարդ գվարդիա (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1947, 812 էջ։
  • Մաքսիմ Գորկի, Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1947, 175 էջ։
  • Վ. Նեկրասով, Ստալինգրադի խրամատներում, Երևան, Հայպետհրատ, 1948, 358 էջ։
  • Վ. Կավերին, Երկու կապիտան (վեպ), հատոր 1, Երևան, Հայպետհրատ, 1948, 513 էջ։
  • Վ. Կավերին, Երկու կապիտան (վեպ), հատոր 2, Երևան, Հայպետհրատ, 1948, 418 էջ։
  • Սեմյոն Բաբաևսկի, Ոստղե աստղի կավալերը (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1948, 703 էջ։
  • Անտոն Չեխով, Ընտիր երկիր (գրքի մեջ մտնող «Մտքերի խռովություն», «Չարամիտը», «Հոգեհանգիստ», «Ձորակում» պատմվածքները թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1948, 540 էջ։
  • Ն. Միխայլով, Մեր երկրի տարածություններն ու հարստությունները, Երևան, Հայպետհրատ, 1950, 64 էջ։
  • Դահուկային սպորտ, Երևան, Հայպետհրատ, 1950, 47 էջ։
  • Միխայիլ Շոլոխով, Հերկած խոպան (գրքի վրա որպես թարգմանչի սխալմամբ գրված է Ղևոնդ Կոմունու անունը, իրականում գիրքը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1950, 447 էջ։
  • Իոսիֆ Լիկստանով, Պստիկը (վիպակ, գրքի վրա որպես թարգմանիչ սխալմամբ գրված է Ղ. Մելքոնյան, այսինքն՝ Ղևոնդ Կոմունի, իրականում գիրքը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1950, 364 էջ։
  • Վ. Օխոտնիկով, Որոնումների աշխարհում, Երևան, Հայպետհրատ, 1950, 250 էջ։
  • Ա. Յակովլև, Երկրի կյանքը, Երևան, Հայպետհրատ, 1950, 324 էջ։
  • Սեմյոն Բաբաևսկի, Լույսը երկրի վրա (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1951, 594 էջ։
  • Յա. Տայց, Գեդեմնիա սարի ստորոտում (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1951, 162 էջ։
  • Մաքսիմ Գորկի, Հեքիաթներ Իտալիայի մասին, Երևան, Հայպետհրատ, 1952, 104 էջ։
  • Անտոն Չեխով, Պատմվածքներ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1952, 152 էջ։
  • Վլադիմիր Մայակովսկի, Արտասահման (բանաստեղծությունների և ակնարկների ժողովածու, որի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1953, 291 էջ։
  • Անտոն Չեխով, Ընտիր երկեր 3 հատորով, հատոր 1 (գրքում տեղ գտած գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1953, 596 էջ։
  • Լուսավոր ուղի (բելառուս մանկագիրների երկերի ժողովածու, որի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1953, 175 էջ։
  • Ալեքսանդր Ֆադեև, Երիտասարդ գվարդիա (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1953, 715 էջ։
  • Վլադիմիր Մայակովսկի, Հատընտիր (գրքում տեղ գտած գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1955, 599 էջ։
  • Միխայիլ Շոլոխով, Մարդու ճակատագիրը, Երևան, Հայպետհրատ, 1957, 66 էջ։
  • ՍՍՀՄ ժողովուրդների գրականություն։ Հատընտիր (գրքում տեղ գտած գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետուսմանկհրատ, 1958, 286 էջ։
  • Միխայիլ Շոլոխով, Հերկած խոպան (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1960, 769 էջ։
  • Անտոն Չեխով, Պատմվածքներ (գրքում տեղ գտած գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1961, 207 էջ։
  • Անտոն Չեխով, Երկեր 5 հատորով, հատոր 4 (գրքում տեղ գտած գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1962, 435 էջ։
  • Յուրի Օլեշա, երեք հաստլիկներ (հեքիաթ-վեպ), Երևան, Հայպետհրատ, 1962, 202 էջ։
  • Վլադիմիր Մայակովսկի, Հատընտիր (գրքում տեղ գտած գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1963, 123 էջ։
  • Մաքսիմ Գորկի, Հեքիաթներ Իտալիայի մասին, Երևան, «Հայաստան», 1970, 83 էջ։
  • Վլադիմիր Մայակովսկի, Երկեր, 2 հատորով, գիրք 1, Բանաստեղծություններ, պոեմներ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, «Հայաստան», 1972, 216 էջ։
  • Անտոն Չեխով, Ընտիր բանաստեղծություններ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, «Հայաստան», 1973, 592 էջ։
  • Ռուս դասականների գրադարան։ Վլադիմիր Մայակովսկի, Հատընտիր (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, «Սովետական գրող», 1982, 696 էջ։
  • Մաքսիմ Գորկի, Պառավ Իզերգիլը, Երևան, «Սովետական գրող», 1983, 37 էջ։

Գրականություն Մ. Արմենի և նրա ստեղծագործությունների մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սովետահայ գրականության պատմություն, առաջին հատոր (1917-1941, հատորում զետեղված է «Մկրտիչ Արմեն» գլուխը, որը գրել է Սուրեն Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1961, 800 էջ։
  • Մելքոնյան Մ., Մկրտիչ Արմեն, Ե., 1981։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Մկրտիչ Արմեն հոդվածին