Ղևոնդ Կոմունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ղևոնդ Կոմունի
Ծնվել է1909
Վախճանվել էմարտի 6, 1953(1953-03-06)
Մասնագիտությունթարգմանիչ, խմբագիր, արձակագիր և բանաստեղծ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿուսակցությունԽՄԿԿ

Ղևոնդ Կոմունի (Ղևոնդ Խաչատուրի Մելքոնյան, 1909 - 1953, մարտի 6), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միութան անդամ 1934 թ.-ից։ ԽՄԿԿ անդամ 1930 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1909 թ.-ին, Արևմտյան Հայաստանի Կարսի մարզի Աջամ-Մավրակ գյուղում։ 1918 թ.-ին գաղթել է Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)։ Աշխատել է Լենինականի տեքստիլ կոմբինատում։ 1930 թ.-ին ավարտել է Լենինականի բանֆակը։ 1930-1931 թթ.-ին սովորել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի սցենարական ֆակուլտետում։ 1931-1932 թթ.-ին աշխատել է Լենինականի «Բանվոր» և «Մանածագործ» թերթերի խմբագրություններում։ 1933 թ.-ին եղել է Ախտայի (այժմ՝ Հրազդան) շրջանային թերթի խմբագիրը։ 1938 թ.-ին ավարտել է Մոսկվայի «Պրավդայի» անվան կոմունիստական ժուռնալիստիկայի ինստիտուտը։ 1938-1941 թթ.-ին աշխատել է «Սովետական Հայաստան» թերթում որպես բաժնի վարիչ, ապա խմբագրի տեղակալ։ 1941-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1946 թ.-ից աշխատել է Հայպետհրատում որպես մանկապատանեկան գրականության խմբագրության վարիչ։ Մահացել է Մոսկվայում, թաղվել է Երևանում[1]:

Ղ. Կոմունու երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խնդություն (բանաստեղծություններ), Ե., Պետհրատ, 1932, 40 էջ:
  • Սահմանի վրա, Ե., Պետհրատ, 1938, 10 էջ:
  • Հայրենիք (բանաստեղծություններ), Ե., Պետհրատ, 1939, 70 էջ:
  • Այգաբաց (բանաստեղծություններ), Ե., Հայպետհրատ, 1945, 82 էջ:
  • Արյունոտ կոհակներ, Ե., Հայպետհրատ, 1947, 88 էջ:
  • Նա փնտրում է զավակին, Ե., Հայպետհրատ, 1948, 155 էջ:
  • Ախուրյան (վիպակ), Ե., Հայպետհրատ, 1952, 299 էջ:
  • Մանկապարտեզ, Ե., Հայպետհրատ, 1952, 20 էջ:
  • Բանաստեղծություններ և վիպակներ, Ե., Հայպետհրատ, 1953, 640 էջ:
  • Վիպակներ, Ե., Հայպետհրատ, 1959, 460 էջ:
  • Նա փնտրում է զավակին, Ե., «Հայաստան», 1968, 184 էջ:
  • Բանաստեղծություններ, Ե., «Հայաստան», 1975, 72 էջ:

Ղ. Կոմունու կատարած թարգմանությունները (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վոյնիչ Է., Բոռ (վեպ), Ե., Հայպետհրատ, 1947, 306 էջ:
  • Մարշակ Ս., Դպրոցական, հիշիր, Ե., Հայպետհրատ, 1948, 26 էջ:
  • Բարտո Ա., Զվենիգորոդ, Ե., Հայպետհրատ, 1950, 32 էջ:
  • Լիկստանով Ի., Պստիկը (թարգմանության հեղինակակից Մկրտիչ Արմեն), Ե., Հայպետհրատ, 1950, 364 էջ:
  • Տոլստոյ Ա., Ոսկե բանալին կամ Բուրատինոյի արկածները, Ե., Հայպետհրատ, 1955, 108 էջ:
  • Վոյնիչ Է., Բոռ (վեպ), Ե., Հայպետհրատ, 1960, 363 էջ:
  • Տոլստոյ Ա., Ոսկե բանալին կամ Բուրատինոյի արկածները, Ե., «Հայաստան», 1964, 96 էջ:
  • Տոլստոյ Ա., Ոսկե բանալին կամ Բուրատինոյի արկածները, Ե., «Սովետական գրող», 1978, 132 էջ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 257