Կոստանդին Երզնկացի
Կոստանդին Երզնկացի | |
---|---|
Ծնվել է | 1250 |
Ծննդավայր | Երզնկա |
Մահացել է | 1314 |
Մասնագիտություն | բանաստեղծ և երաժիշտ |
Կոստանդին Երզնկացի (1250-ական թթ. - 1314-1328 թթ.), տաղերգու, հայ միջնադարյան տաղերգության ամենանշանավոր դեմքերից մեկը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոստանդին Երզնկացին հայ միջնադարյան տաղերգության մեջ բնության և սիրո առաջին երգիչն է:Կոստանդին Երզնկացու մասին շատ քիչ տեղեկություններ կան։ Նա ապրել ու ստեղծագործել է 13-րդ դարի երկրորդ կեսից մինչև 14-րդ դարի առաջին տասնամյակները։ Հայտնի է, որ Երզնկացին ծնվել է Մեծ Հայաստանի Եկեղյաց գավառի Երզնկա քաղաքում, 1250-ական թվականներին։ Ենթադրվում է, որ ուսումնական առաջին տարիները նա անցկացրել է Երզնկայի մոտ գտնվող Տիրաշենի վանքի հանրահայտ դպրոցներից մեկում[1]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երզնկացին գրում էր միջին հայերենով, այն ժամանակ ամենքին հասանելի լեզվով։
Կոստանդին Երզնկացին հայ միջնադարյան սիրային քնարերգության հիմնադիրն է։ Իր սկզբնական տաղերում սերը գովերգում էր այլաբանությամբ՝ սոխակի ու վարդի սիրավեպի ձևով[2]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կոստանդին Երզնկացի. ԺԴ դարու ժողովրդական բանաստեղծ եւ իւր քերթուածները, Վենետիկ, 1905, 208 էջ։
- Տաղեր, Երևան, 1962, 297 էջ։
- Լոյսն առավօտուն (տաղեր), Երևան, 1981, 201 էջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://hayeren.hayastan.com/poets.php?pr=erznkaci.html
- ↑ Թ․ Գ․ Ջուհարյան «Հայ Գրականություն», 1990 թ․, «Լույս» հրատարակչություն
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կոստանդին Երզնկացու կենսագրության և ստեղծագործությունների մասին lusamut.net-ում Archived 2010-02-02 at the Wayback Machine.
- Կրճատ կենսագրությունը և ստեղծագործություններից հատվածներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 614)։ ![]() |