Արփիար Արփիարյան
Արփիար Արփիարյան արմտ. հայ.՝ Արփիար Արփիարեան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 21, 1851 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | փետրվարի 12, 1908 (56 տարեկան) |
Վախճանի վայր | Կահիրե, Եգիպտոսի խեդիվատ, Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | գրող, գրական քննադատ, հրապարակախոս, խմբագիր, բանաստեղծ և լրագրող |
Լեզու | հայերեն[1] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սուրբ Ղազար կղզու վանական համալիր |
Կուսակցություն | Հնչակյան կուսակցություն |
Աշխատավայր | Արևելք |
Արփիար Արփիարյան Վիքիքաղվածքում | |
Արփիար Արփիարյան Վիքիդարանում |
Արփիար Փիլիպպոսի Արփիարյան (դեկտեմբերի 21, 1851, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - փետրվարի 12, 1908, Կահիրե, Եգիպտոսի խեդիվատ, Օսմանյան կայսրություն), արևմտահայ արձակագիր, հրապարակախոս, գրական քննադատ և խմբագիր։ Խմբագրել է «Արևելք» և «Մասիս» թերթերը, որոնց շուրջ փորձել է համախմբել ռեալիստական ուղղությանը հարող գրողներին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Սամսուն նավահանգստում։ Աշակերտել է Ղևոնդ Ալիշանին: «Արարատյան ընկերություն հայոցի» և «Արևելք» (Կ.Պոլիս) թերթի հիմնադիրներից։ Խմբագրել է պարբերականներ («Մասիս», «Հայրենիք», «Նոր կյանք», «Հայ հանդես», «Շիրակ») երեք տասնամյակ թղթակցել «Մշակին»: Հայկական ջարդերի տարիներին, խուսափելով թուրք կառավարության հետապնդումներից, 1896 թվականին մեկնել է արտասահման և այնտեղ շարունակել է ակտիվ գործունեությունը։ Եգիպտոսում, Անգլիայում, Ֆրանսիայում և Շվեյցարիաում հրատարակել է հայերեն լրագրեր, գրել հրապարակախոսական, գրական և քննադատական երկեր։ Արփիարյանը բարձր է գնահատել արևելահայ գրականությունը և ջանքեր է թափել արևելահայ և արևմտահայ հատվածների գրական ուժերին մերձեցնելու համար։
Արփիարյանը գրել է մի շարք նովելներ և վիպակներ («Դատապարտյալը», «Երազի մը գինը», «Ոսկե ապարանջանը», «Մինչև ե՞րբ», «Կարմիր ժամուց»), որոնց մեջ արծարծում է սոցիալական, բարոյական կարևոր հարցեր, արտահայտում աշխատավորության բողոքը անարդար կարգերի դեմ։ Հոդվածներում արծարծել է սոցիալ-քաղաքական և մշակութային հարցեր։ Արփիարյանը արևմտահայ գրականության մեջ ռեալիզմի հետևորդներից է[2]:
Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարմիր ժամուց, Կ. Պոլիս, ա. թ., 45 էջ:
- Կեանքի պատկերներ, Կ. Պոլիս, 1885, 144 էջ:
- Ապուշը (Կեանքի պատկերներ), Կ. Պոլիս, 1886, 108 էջ:
- Կարմիր ժամուց, Վառնա, 1909, 104 էջ:
- Կարմիր ժամուց, ա. տ., 1920, 92 էջ:
- Խնդամոլիկ աղջիկը, Կ. Պոլիս, 1928, 74 էջ:
- Պատմուածքներ եւ վիպակներ, Փարիզ, 1931, 248 էջ:
- Կարմիր ժամուց, Պէյրութ, 1937, 96 էջ:
- Պատմութիւն ԺԹ. դարու Թուրքիո հայոց գրականութեան, Գահիրէ, 1943, 232 էջ:
- Կարմիր ժամուց, Գահիրէ, 1950, 96 էջ:
- Հատընտիր, Պէյրութ, 1950, 420 էջ:
- Ընտիր երկեր, Երևան, 1951, 336 էջ:
- Կարմիր ժամուց, Պէյրութ, 1956, 88 էջ:
- Կարմիր ժամուց, Վենետիկ, 1956, 88 էջ:
- Կարմիր ժամուց, Պէյրութ, 1966, 92 էջ:
- Ամբողջական երկեր, Երուսաղէմ, 1972, 256 էջ:
- Կարմիր ժամուց, Պէյրութ, 1979, 92 էջ:
- Ժամանակակից պատմութեան էջեր, Պոսթըն, 1979, 416 էջ:
- Երկեր. Պատմվածքներ, Կյանքի պատկերներ, Մինչև ե՞րբ, Ոսկի ապրանջան, Կարմիր ժամուց, Գրականագիտական հոդվածներ, Երևան, 1987, 524 էջ:
- Ոսկի ապրանջան, Պէյրութ, 1988, 109 էջ:
- Ոսկի ապրանջան, Պէյրութ, 2011, 109 էջ:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հրանտ Թամրազյան «Հայ Գրականություն», Երևան, «Լույս» հրատարակչություն, էջ 7-8։
- Գառնիկ Ստեփանյան, Արփիար Արփիարյան, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատ., 1955, 289 էջ։
- Հակոբ Մարգարյան, Արդարության ոգեշունչ մունետիկը, տես Արփ. Արփիարյան, Երկեր, Երևան, 1987, էջ III-XIV:
- Հայ քննադատության պատմություն, հատ. 1, Երևան, 1985:
- Հայ գրական քննադատության քրիստոմատիա, հատ. 2, Երևան, 1984:
- Հայ նոր գրականության պատմություն, հատ. 4, Երևան, 1972, էջ 374-405:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
|
- Դեկտեմբերի 21 ծնունդներ
- 1851 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 12 մահեր
- 1908 մահեր
- Կահիրե քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայկական գիր և գրականություն
- Թուրքահայ արձակագիրներ
- Թուրքահայ լրագրողներ
- Թուրքահայ հասարակական գործիչներ
- Թուրքահայ քաղաքական գործիչներ
- Հայերն Օսմանյան կայսրությունում
- 19-րդ դարի Օսմանյան կայսրության գրողներ
- Հայ գրողներ
- Սուրբ Ղազար կղզու միաբանության շրջանավարտներ
- Համիդյան ջարդերից փրկվածներ
- Օսմանյան կայսրության քաղաքական անձինք
- Արևմտահայ արձակագիրներ
- Թուրքահայ բանաստեղծներ