Զորանամակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զորանամակ

Զորանամակ, Մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետական վավերագիր կամ ուրույն հրովարտակ։ Գործադրվել է Մեծ Հայքում մինչև հայ Արշակունի արքայատան անկումը (IV դարի վերջ – V դարի սկիզբ)։ Կազմվել է քառաբաժին բոլորակ աղյուսակի ձևով՝ ըստ Մեծ Հայքի չորս կուսակալ զորավարությունների (Հյուսիսային, Հարավային, Արևելյան և Արևմտյան դռների)։ Յուրաքանչյուր բաժնում դասվել են 21 կամ 22 նախարարություն՝ նշելով նրանց յուրաքանչյուրի զորաքանակը։ Ըստ մեզ հասած զորանամակի, Արշակունիների օրոք Հայոց զորքի ընդհանուր թվաքանակը եղել է 124 հազար մարտիկ, որից 84 հազարը կազմել են նախարարական կամ սեպուհական, իսկ 40 հազարը՝ արքունի (ոստանիկ) և մարդպետական գնդերը։ Արտաքին վտանգի ժամանակ նախարարները իրենց զինվորական ուժերը գումարել են Զորանամակով սահմանված զորաթևում, իսկ անհրաժեշտության դեպքում Հայոց արքայի կամ սպարապետի հրամանով օգնել են այս կամ այն զորաթևին։

Զորանամակի միակ ձեռագիր օրինակը, որը կցված է եղել Անանիա Շիրակացու Ժամանակագրությանը, մեզ է հասել Տիրամայր անունով մի հայուհու ընդօրինակությամբ։ Այն առաջին անգամ հրատարակել է (1842 թ) Հովհաննես Շահխաթունյանցը իր «Ստորագրություն կաթողիկե Էջմիածնի և հինգ գավառացն Այրարատայ » գրքի Բ հատորում (Էջմիածին, 1842, էջ 58)։ Զորանամակի ձեռագիր թերի մի օրինակ պահպանվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։

Aquote1.png …և զոմանս ի յայլ աշխարհս գրաւեալս. և լինի թիւ մարտիկ արանց որ ընդ ազգաւք՝ Ձւ-ից հազարաց, թող զսպասաւորս դռանն արքունի՝ որ է Ոստանդ, որք ի պատերազմ ելանէին ընդ արքայի. և Մարդպետական, որ է ներքինի պահապան ի վերայ թագուհւոյն և գանձուցն։ Եւ ընդ ամենայնն թիւ զաւրացն Հայոց՝ որ է հարիւր և քսան հազարաց։ Aquote2.png


Զորանամակ

Արևելեան դուռն Հարավային դուռն

  1. Բդեշխ ուգարաց – 4500
  2. Կամսարական – 600
  3. Կասպեցի – 3000
  4. Ուտեացի – 1000
  5. Ծաւդեացի – 1000
  6. Տայեցի – 600
  7. Մամիկոնեան – 1000
  8. Վանանդացի – 1000
  9. Գարդմանեցի – 1000
  10. Որդունի – 700
  11. Առւելեանք (Առաոելեան) – 500
  12. Աշոցեան – 500
  13. Դիմաքսեան – 300
  14. Գնթունի – 300
  15. Բոխաեցի – 300
  16. Գաբեղեան – 300
  17. Աբեղեան – 300
  18. Հաւնունի – 300
  19. Սահառունի – 300
  20. Ձիւնական – 300
  21. Աշխադարեան – 100
  22. Վարազարտիկեան – 100

Հարավային դուռն

Արևմտեան դուռն

  1. Անգեղ տուն – 3400
  2. Բդեշխ Աղձնեաց – 4000
  3. Բզնունական (Բզնունի) – 3000
  4. Մանաւազեան – 1000
  5. Բագրատունի – 1500
  6. Խոռխոռունի – 1000
  7. Ծոփացի – 1000
  8. Վահունի – 1000
  9. Ապահունի – 1000
  10. Գնունի – 500
  11. Բասենացի – 600
  12. Խալունի – 300
  13. Ընծակի – 4000
  14. Մանդակունի – 300
  15. Սլկունի – 300
  16. Վարաժնունի – 300
  17. Այծենական – 100
  18. Առւենեան – 300
  19. Վարժնունեան – 100
  20. Սպանդունի – 300
  21. Ռոփսեան – 100

Արևմտեան դուռն

Հիւսիսային դուռն

  1. Կադմեացի – 13200
  2. Կորդւացի – 1000
  3. Արծրունի – 1000
  4. Ռշտունի – 1000
  5. Մոկացի – 1000
  6. Գողթնեցի – 500
  7. Անձևացի – 500
  8. Հարուժեան – 100
  9. Տրպատունի – 100
  10. Մեհնունի – 100
  11. Ակեացի – 300
  12. Զարեհաոանեան – 300
  13. Երանթունի – 300
  14. Համաստունեան – 100
  15. Արտաշեսեան – 300
  16. Սագրատունի – 100
  17. Աբրահամեան – 100
  18. Տրունի – 300
  19. Բուժունի – 200
  20. Քաջբերունի – 100
  21. Բոգունի – 100
  22. Մուրացան – 300

Հիւսիսային դուռն

Արևելեան դուռն

  1. Սիւնի – 19400
  2. Ամասկոնի (Ամասկունի՞) – 200
  3. Աւածացի – 200
  4. Վարձառունի – 200
  5. Տամբարացի – 100
  6. Մազազացի – 500
  7. Ցողկեպան – 100
  8. Գրըզճունի – 50
  9. Վառնունի – 50
  10. Բական – 50
  11. Կճրունի (Կրճունի՞) – 50
  12. Գուկանն – 50
  13. Պատսպատունի – 50
  14. Գզրիկեան – 50
  15. Վիժանունի – 50
  16. Զանգաղան – 50
  17. Սոդացի – 50
  18. Ակացացի – 50
  19. Ասչշնեան – 50
  20. Կիչան – 50
  21. Տայգրեան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png