Դավիթ Քոբայրեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Քոբայրեցի
Ծնվել էմոտ 1150
Քոբայր
Մահացել էմոտ 1220
Հաղպատավանք, Հաղպատ, Վրաց թագավորություն
Մասնագիտությունաստվածաբան և փիլիսոփա
Գործունեության ոլորտաստվածաբանություն
Գիտական ղեկավարՎարդան Հաղպատեցի, Պետրոս Հաղպատեցի

Դավիթ Քոբայրեցի (մոտ 1150, Թումանյան, Հայաստան - մոտ 1220, Հաղպատավանք, Հաղպատ, Վրաց թագավորություն), հայ աստվածաբան և փիլիսոփա, XII դարի ականավոր եկեղեցական գործիչ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է XII դարի կեսերին Քոբայր գյուղում (այժմ Թումանյան քաղաքի վարչական տարածքում)։ Կրթություն ստացել է Հաղպատավանքում՝ Պետրոս և Վարդան վարդապետերի մոտ[2]։ Այնուհետև ինքն է արժանացել վարդապետի կոչման, դարձել իր ժամանակի մշակույթի խոշորագույն գործիչներից մեկը[3]։ Ժամանակակիցները մեծարում էին նրան «հարգարժան և իմաստուն վարդապետ»։ 1198-1203 թվականներին ճամփորդում է Կիլիկյան Հայաստանով, որտեղ գաղափարական կռիվ է մղել կաթոլիկամետ հոգևորականների դեմ։ Մասնակցել է Լոռիի (1205 թվական) և Անիի (1207 թվական) եկեղեցական ժողովներին։ Թողել է հարուստ գրական ժառանգություն. նրա հեղինակած աշխատություններից 17-ը հասել են մինչ մեր օրերը[4]։ Քոբայրեցու շատ աշխատություններ իրենցից ներկայացնում են մեկնություններ՝ հիշատակարաններ, որոնք բացահայտում են այս կամ այն աշխատության գրելու անհրաժեշտության մասին։ Քոբայրեցու շատ հիշատակարաններ հասել են մեզ «Հիշատակարանների գիրք» ժողովածուում՝ կազմված Գրիգոր Որդի Աբասայի կողմից († 1221)[5]: Մեծ կարևորություն ունի 1179 թվականին Դավիթի գրած հիշատարականը, որտեղ մանրամասն նկարագրում է Անդրկովկասում իր ժամանակի իրադարձությունները։ Այս գրառումը կարևոր աղբյուր է 1177 թվականին վրացական արքա Գեորգի III-ի դեմ Օրբելի իշխանների ապստամբությունն ուսումնասիրելիս[2][6][7][8]։

Մահացել է մոտավորաես 1220 թվականին և թաղված է Հաղպատավանքի զանգակատան մոտ։ Տապանագիրը վկայակոչում է. «Աստ շիրիմն է մր հոգևոր հոր, Դավիթի, Քոբայրեցի վարդապետի»[5]։ Քոբարեցու շիրիմը ներառված է Հայաստանի Հանրապետության կողմից պահպանվող պատմական հուշարձանների ցանկում[9]։

Դավիթ Քոբայրեցու մեկնությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Г.П. Хомизури (2002), Армянская Апостольская Церковь: святые, мученики, видные священнослужители, богословы, христианские деятели культуры, Москва
  2. 2,0 2,1 Акопян В., Памятная запись Давида Кобайреци. Արխիվացված 2015-02-07 Wayback Machine, Бюллетень общественных наук АН АССР № 8, 1952, pp. 113-120.
  3. R. Bedrosian, Armenia during the Seljuk and Mongol Periods, in: The Armenian People from Ancient to Modern Times. Vol. 1 [ed. R. G. Hovannisian], New York, 1997, pp. 241—271
  4. Энциклопедия Христианская Армения, Դավիթ Կոբայրեցի(չաշխատող հղում), Ереван, 2002
  5. 5,0 5,1 Православная Энциклопедия, Давид Кобайреци, Т. 13, С. 594—595
  6. Мурадян П., Об издании и переводе одного отрывка из памятной записи Давида Кобайрского, Историко-филологический журнал АН АССР № 2, 1973, стр. 183-188
  7. Маргарян А., К хронологии восстания, возглавленного Иванэ Орбели Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, Историко-филологический журнал АН АССР № 4, 1975, стр. 147-153
  8. Григорян Г., Очерки истории Сюника IХ-ХV вв. Արխիվացված 2018-01-09 Wayback Machine, Издательство АН АССР, 1990
  9. ՀՀ Կառավարության որոշում N 49-Ն, 29 հունվարի 2004 թվական