Գրիգոր Արծրունի
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արծրունի ազգանունով այլ մարդկանց մասին:
Գրիգոր Երեմիայի Արծրունի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 15 (27), 1845 կամ 1845 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 19, 1892 կամ 1892 |
Մահվան վայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Խոջիվանք |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Թիֆլիսի ռուսական գիմնազիա Մոսկվայի և Պետերբուրգի համալսարաններ |
Գիտական աստիճան | գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | լրագրող, հրապարակախոս և հասարակական գործիչ |
Աշխատանք | «Մշակ» օրաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր |
Ծնողներ | հայր՝ Երեմիա Արծրունի, մայր՝ Ագրիպինա Նազարյանց-Արծրունի |
Գրիգոր Երեմիայի Արծրունի (փետրվարի 15 (27), 1845 կամ 1845, Մոսկվա, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 19, 1892 կամ 1892, Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1], Թիֆլիս), հայ հրապարակախոս, պոզիտիվիստական սոցիոլոգիական մտքի ներկայացուցիչ, հասարակագետ, քննադատ, գրական-հասարակական գործիչ։
Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրիգոր Արծրունին ծնվել է Թիֆլիսում՝ քաղաքագլուխ ու հասարական ու քաղաքական գործիչ Երեմիա Արծրունու ընտանիքում։ Մայրը՝ Ագրեպիանա Նազարյանցը ազնվական Դավիթ Նազարյանցի դուստրն է։ Երեմիան ու Ագրիպինան ամուսնացել են 1841 թվականին ունեցել են 8 զավակ՝ 5 որդի ու 3 դուստր։ Երեխաները ծնվել են Մոսկվայում այն ժամանակ, երբ Երեմիան տեղափոխվել էր այնտեղ, սակայն 1857 թվականին կրկին վերադառնում են Թիֆլիս։ Երեմիայի հայրը՝ մեծահարուստ ազնվական Գևորգ Արծրունին Թիֆլիս է տեղափոխվել իր ծննդավայր Վանից, տեղում ստացել է Կովկասի փոխարքայի կողմից ազնվականի կոչումը, որը կարող էր փոխանցել ժառանգաբար։ Գևորգը իր հերթին որդին էր Երեմիա Արծրունու ավագի՝ ծնված 1727 թվականին, ով եղել է Սենեքերիմ արքայի ու մեծանուն Արծրունիների տոհմի ուղիղ ժառանգը[2]։
Գրիգորի պապի՝ Գևորգի մյուս զավակի՝ Մարիամի որդին է եղել Սանասարյան վարժարանի հիմնադիր Մկրտիչ Սանասարյանը[2]։
Վաղ տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուսումը Գրիգորը սկսել է տանը՝ ընտանիքում։ 1857 թվականին կրթսեր եղբոր՝ Անդրեասի հետ մեկնում է Բադ-Քրոյցնախ առողջարան-քաղաք՝ ոսկրային հիվանդույթունը բուժելու նպատակով։ Այստեղ նա սովորում է լատիներեն ու գերմաներեն լեզուները։ 1858 թվականին վերադառնում է Թիֆլիս, որտեղ սովորում է հայերեն Գրիգոր Տեր-Բարսեղյանի ու Մեղու Հայաստանի թերթի խմբագիր Պետրոս Սիմոնյանցի մոտ։ Նույն թվականին սկսել է ուսումը Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որը ավարտում է 1863 թվականին։ Ավարտելուց հետո Գրիգոր Արծրունին մեկնում է Մոսկվայի պետական համալսարանի բնագիտության ֆակուլտետում սովորելու։ Հաջորդ տարի սակայն տեղափոխվում է Սանկտ-Պետերբուրգի հալասարան, որտեղ սովորում է մինչև 1866 թվականը[3]։ Հիվանդությունը բուժելու նպատակով կրկին մեկնում է Եվրոպա՝ այս անգամ Ֆրանսիայի Նիս քաղաք։ Այնուհետև մեկնում է Շվեյցարիա ու դասախոսություններ է լսում Ցյուրիխի ու Ժնևի համալսարաններում։ 1867 թվականին մեկնում է Գերմանիա ու ուսումը շարունակում Հայդելբերգի համալսարանում։ Երեք տարի անց ավարտում է համալսարանը՝ ստանալով քաղաքագիտության ու փիլիսոփայությանդոկտորի աստիճան։ 1870 թվականին մեկնում է Վիեննա, իսկ այնուհետև Վենետիկ, որտեղ հաճախում է քաղաքագիտական դասախոսություններ Վիեննայի համալսարանում ու մայրենի լեզվի գիտելիքներն է զարգացնում Մխիթարյան միաբանությունում[2]։
Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
1865 թվականից թղթակցել է Մեղու Հայաստանի, Հայկական աշխարհ ու Պոլսի Մասիս պարբերականներին։ 1870 թվականի սեպտեմբերին վերադարձել է Թիֆլիս, որտեղ եղել է ուսուցչի օգնական Գայանյան ու Մարիամյան օրիորդական դպրոցներում։
1872 թվականի հունվարի 1-ին Գրիգոր Արծրունին հիմնադրում է «Մշակ» թերթը, որի խմբագիրն էր մինչև մահը։
Իր հայացքներով հարում էր ազատականության (լիբերալիզմ), կողմնակից էր Հայաստանում կապիտալիստական հարաբերությունների զարգացմանը, բուրժուա-դեմոկրատական կարգերի հաստատմանը։ Ռուսաստանի օգնությունը համարում էր վճռական արևմտահայերի ազատագրման գործում։
Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակախոսական գործունեությանը զուգընթաց Գրիգոր Արծրունին զբաղվել է գրական ստեղծագործությամբ։ Գրել է հուշագրական բնույթի գործեր, «Էվելինա» (1891 թ.) վեպը, պատմվածքներ, ակնարկներ, ֆելիետոններ և այլն։ Հարուստ է մանավանդ նրա գրական-քննադատական ժառանգությունը։ Դեռ հայդելբերգյան շրջանում դրել է իդեալներ առաջարկող և հասարակության ախտերն անխնա մերկացնող գրականության զարգացման պահանջը, շեշտել ռոմանտիկական և ռեալիստական արվեստը հասարակության կենսական շահերին ծառայեցնելու միտքը։ 1880-ական թվականներին Գրիգոր Արծրունին հրաժարվել է ռոմանտիկական գրական ուղղությունը պաշտպանելու նախկին դիրքավորումից։ Գրական-ռեալիստական շարժման վերելքի պայմաններում նպաստել է գեղագիտական նոր ըմբռնումների հաստատմանն ու հասարակական ճանաչմանը։ Տվել է ռեալիզմի նոր սահմանում՝ ելնելով տիպականության, տիպ-կերպարի այն ժամանակ քաղաքացիություն ստացած ըմբռնումներից։ Տիպը բազմազան ու բազմաթիվ անհատականությունների ընդհանրացման արդյունք է, «մի գեղարվեստական անձնավորություն», որն իր մեջ առնում է հոգեբանությունների ու բնավորությունների տիպական միջինը։ Ստորագրել է Նիոբե, Ասիացի, Է․ Շատիրավացի կեղծանուններով։
«Հայը նայում է իր մայրենի լեզուի վրայ
Ինչպէս մի կոտրած ամանի վրայ
Ինչպէս իր մաշուած շորի վրայ»:
Գրիգոր Արծրունի, 1876 [2]
Գրիգոր Արծրունին մահացել է 1892 թվականի Դեկտեմբերի 19-ին։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 27-ին Թիֆլիսի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոնում[2]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Калашьян В. А., «Общественные взгляды Григора Арцруни»,
- «Учёные записки Ереванского государственного русского педагогического института имени А. А. Жданова», 1949, том I.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ АРЦРУНИ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «ԳԵՐՄԱՆԻՈՅ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ.- ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆԻ ԱՐԾՐՈՒՆԵԱՑ ՊԱՅԾԱՌԱՆՈՒՆ ՏՈՀՄԻ ՇԱՌԱՒԻՂԸ՝ ՀՐԱՊԱՐԱԿԱԳԻՐ ԳՐԻԳՈՐ ԱՐԾՐՈՒՆԻ (1845 – 1892) | Hairenik Weekly Newspaper»։ hairenikweekly.com։ Վերցված է 2020 թ․ մայիսի 30
- ↑ Арцруни Григорий
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շիրվանզադեի հուշերը Գրիգոր Արծրունու վերաբերյալ
- kamavor- Գրիգոր Արծրունին և նրա «Մշակը»
- «Խոստովանություն. Գրիգոր Արծրունի». ֆիլմ՝ Նարինե Թուխիկյանի հեղինակային ֆիլմաշարից
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 74)։ ![]() |
|
- Փետրվարի 27 ծնունդներ
- 1845 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 19 մահեր
- 1892 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Խոջիվանքի գերեզմանատանը թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայկական գիր և գրականություն
- Հայ հրապարակախոսներ
- Հայ հասարակական գործիչներ
- 19-րդ դարի հայ գրողներ
- Հայ տղամարդ գրողներ
- Հայդելբերգի համալսարանի շրջանավարտներ
- Հայ լրագրողներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- Հայ քննադատներ