Հայկական աշխարհ

Հայկական աշխարհ, գրական, մանկավարժական և կրոնական ամսագիր, որը լույս է տեսել 1864-1871, 1874-1879 թվականներին, Թիֆլիսում, Շուշիում, Գանձակում, Բաքվում, Երևանում։ Խմբագիր-հրատարակիչ Խորեն Ստեփանե (Ստեփան Ստեփանյան)[1][2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթացրել է գրական կյանքի իրադարձություններին, տպագրել նյութեր Հայաստանի պատմության, աշխարհագրության, հայոց լեզվի ու գրականության վերաբերյալ։ Աջակցել և ուղղություն է տվել հայ մանկավարժների գործունեությանը, անդրադարձել կանանց կրթության ու դաստիարակության հարցերին։ Ներկայացրել է Վիսարիոն Բելինսկու, Նիկոլայ Դոբրոլյուբովի, Դ․ Պիսարևի և այլոց մանկավարժական հայացքները։
Հանդեսում տեղ են գտել Գրիգոր Արծրունու հոդվածներն ու հաղորդումները, Մկրտիչ Պեշիկթաշլյանի, Պ․ Մադաթյանի (Սեյադ) բանաստեղծությունները, ռուս և եվրոպական հեղինակների գործեր։
Լայն տեղ է հատկացրել հայ եկեղեցուն, նրա պատմությանը, հայ աստվածաբանության հարցերին, շեշտել կրթված հոգևորականներ ունենալու անհրաժեշտությունը։ Աշխատակցել են Զ․ Գրիգորյանը, Ռուբեն Հասան-Ջալալյանը, Հ․ Քուչուբեկյանը, Հ․ Առաքելյանը և այլք։
1864-1965-ին կոչվել է «Հայկական աշխարհի կռունկ»[3][4]։ «Կռունկ հայոց աշխարհին» ամսագրի շարունակությունն է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ»։ Վերցված է 2023-01-11
- ↑ «Համահայկական թվանշային գրադարան»
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԿՌՈՒՆԿ»։ Վերցված է 2023-01-11
- ↑ «Համահայկական թվանշային գրադարան»
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 169)։ ![]() |