Խորեն Ստեփանե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խորեն Ստեփանե
Խորեն Ստեփանե.jpg
Ծնվել է1840 հունիսի 5
Վախճանվել էնոյեմբերի 14, 1900(1900-11-14) (տարիքը 60)
Վախճանի վայրԹիֆլիս
Մասնագիտությունխմբագիր և հասարակական գործիչ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունՆերսիսեան դպրոց
Խորեն Ստեփանե Վիքիդարանում

Խորեն Ստեփան (Ստեփան Ստեփանյան) Հարությունի (1840, հունիսի 5, Թիֆլիս - 1900, նոյեմբերի 14, Թիֆլիս), հայ մանկավարժ, խմբագիր, հասարակական քաղաքական գործիչ, բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորեն Ստեփանեն ծնվել է Թիֆլիսում։ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում սովորելուց հետո, 1858 թվականին ավարտել է Լազարյան ճեմարանը, 1862 թվականին՝ Մոսկվայի համալսարանի պատմալեզվաբանական ֆակուլտետը։

1872 թվականին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1880 թվականին՝ ծայրագույն վարդապետ, 1894 թվականին՝ եպիսկոպոս։ 1882 թվականին նշանակվել է Ախալցխայի և Ախալքալաքի առաջնորդական փոխանորդ, 1887 թվականին՝ Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի հայոց հոգևոր հովիվ, 1895 թվականին՝ Աստրախանի թեմի առաջնորդական փոխանորդ, 1896 թվականին՝ Ղրիմի Ս. Խաչ վանքի վանահայր։ 1862 թվականին վերադարձել է Թիֆլիս, զբաղվել մանկավարժությամբ։

Թիֆլիսը 19-րդ դարում

Հիմնել է Մարիամյան օրիորդաց դպրոցը և Հավլաբարի առաջին երկսեռ դպրոցը (18691864 թվականի նոյեմբերից հրատարակել է «Հայկական աշխարհի կռունկ» ամսագիրը (1866-ից՝ «Հայկական աշխարհ»

1871 թվականին, ձեռնադրվելով վարդապետ, դասավանդել է Վաղարշապատի վանական ժառանգավորաց և ծխական դպրոցներում։ 1872 թվականին եղել է Երևանի թեմական դպրոցի վերատեսուչ, 1873-1877 թվականներին աշխատել Շուշիում, Թիֆլիսում և Բաքվում։ 1878-1880 թվականներին դասավանդել է Գևորգյան ճեմարանում, խմբագրել «Արարատ» հանդեսը։ 1880-ին գործուղվել է Եվրոպա՝ հմտանալու մանկավարժության ասպարեզում։ Շուրջ մեկամյա ուսումնառությունից հետո նշանակվել է Ախալցխայի և Ախալքալաքի առաջնորդական փոխանորդ և հայկական դըպրոցների տեսուչ, խմբագրել «Մանկավարժանոց» պարբերականը։ 1887-1895 թվականներին աշխատել է Մոսկվայում, Պետերբուրգում, Վաղարշապատում, Աստրախանում։ Ցարական իշխանությունների հրահանգով 1895-1900 թվականներին Ստեփան մեկուսացվել է հրատարակչական գործունեությունից և ուղարկվել Նոր Նախիջեանի Ստեփան»աչ վանքը, որի հրատարակություններից ստացած եկամուտը տրամադրել է Կիլիկիայի և Վանի հայկական նորաբաց դպրոցներին։

Թիֆլիս

Ստեփանեն զբաղվել է նաև գրական-բանասիրական գործունեությամբ, գրել բանաստեղծություններ («Հյուսիսափայլում» տպագրվել են «Իշխան Բագրատունի» գրական կեղծանունով), կատարել թարգմանություններ, փոխադրություններ։ Հատկապես արժեքավոր է Մովսես Խորենացու «Հայոց պատմության» Ստեփանի կատարած աշխարհաբար թարգմանությունը (նրա ընդարձակ ծանոթագրություններով տպագրվել է 1889 թվականին)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 128 CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png