Ախալքալաք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ախալքալաք (այլ կիրառումներ)
| Քաղաք | |||||
|---|---|---|---|---|---|
| Ախալքալաք / Նորքաղաք | |||||
վրաց.՝ ახალქალაქი
| |||||
| |||||
| 41°24′20″N 43°29′10″E / 41.40556°N 43.48611°E | |||||
| Երկիր | |||||
| Երկրամաս | Սամցխե-Ջավախք | ||||
| Մունիցիպալիտետ | Ախալքալաքի մունիցիպալիտետ | ||||
| Համայնք | Վրացական նահանգ, Ախալցխայի գավառ, Ալեքսանդրապոլի գավառ, Ախալցխայի գավառ, Ախալքալաքի գավառ և Ախալքալաքի շրջան | ||||
| Հիմնադրված է | 1064 թ. | ||||
| ԲԾՄ | 1707±1 մետր | ||||
| Պաշտոնական լեզու | վրացերեն | ||||
| Բնակչություն | ▲7693 մարդ (2023)[1] | ||||
| Ազգային կազմ | Հայեր 93,8 % | ||||
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||||
| Տեղաբնականուն | ախալքալաքցի / նորքաղաքցի | ||||
| Ժամային գոտի | UTC+4 | ||||
| Ավտոմոբիլային կոդ | 261 | ||||
| Պաշտոնական կայք | akhalkalaki.gov.ge(վրաց.)(հայ.)(անգլ.) | ||||
|
| |||||
Ախալքալաք կամ Նորքաղաք[2] (վրաց.՝ ახალქალაქი [ախալքալաքի]), քաղաք Վրաստանում, Սամցխե-Ջավախք մարզի կազմի մեջ մտնող համանուն շրջանի շրջկենտրոն, Ջավախք երկրամասի (պատմական Մեծ Հայքի Գուգարք նահանգի Վերին Ջավախք գավառի տարածք) կենտրոն։
Ըստ 2014 թվականի պաշտոնական տվյալների՝ քաղաքի բնակչության 8295 մարդ է[3], որից 93,8%-ը կազմում են հայերը։ Աշխարհագրական տեսանկյունից տեղակայված է Ախալքալաքի սարավանդում, Փարվանա գետի ավազանում։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանումը բառացի թարգմանվում է որպես Նոր քաղաք (վրաց.՝ ახალი ― նոր, հայերեն՝ քալաք ― քաղաք)։
Քաղաքի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ախալքալաքը հիշատակվում է 12-րդ դարի վերջերից ի թիվս Հյուսիսային Հայաստանի այլ գավառների՝ վրաց Թամար թագուհու կողմից հայ Զաքարյաններին՝ որպես ժառանգական կալվածք փոխանցելու կապակցությամբ։ 1637 թվսկսնին քաղաքը գրավում են օսմանյան թուրքերը, իսկ 1829 թվականին այն անցնում է Ռուսական կայսրության տիրապետության տակ։ 1830-ական թթ. Ախալքալաք քաղաք և գավառ են տեղափոխվում Էրզրումից գաղթած հազարավոր հայեր, որոնք հիմնադրում են 50 գյուղ[4]։
19-րդ դարի ընթացքում Ախալքալաքը դառնում է արհեստավորական կենտրոն, իսկ գավառի գյուղերը սկսում են կարևոր դեր խաղալ Հարավային Կովկասում հացահատիկի ու մսամթերքի արտադրության բնագավառում։ 1830-ական թվականների սկզբներին Ախալքալաքում բացվում է Մեսրոպյան ծխական արական դպրոցը։ 1918 թվականի մայիսին Հարավային Կովկասում կատարած թուրքական արշավանքի պատճառով քաղաքի և գավառի բնակչության ճնշող մեծամասնությունն արտագաղթում է Բակուրիանի անտառներ ու Ծալկայի շրջան։ Գաղթած 80 հազար հայերից 35-40 հազարը զոհվում է։
Հայաստանի և Վրաստանի խորհրդայնացումից հետո, 1921 թվականի նոյեմբերի 6-ին երկու խորհրդային հանրապետությունների միջև պայմանագիր է կնքվում, որի համաձայն Ախալքալաքն ու գավառը անցնում են Վրաստանին։
Նշանավոր ախալքալաքցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ախալքալաքում են ծնվել հայ ականավոր արձակագիրներ Դերենիկ Դեմիրճյանը, Մկրտիչ Սարգսյանը, Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունին, ռազմական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանը, հայ հասարակական–քաղաքական գործիչ Ռուբեն Դարբինյանը, ակադեմիկոս, պատմաբան Աշոտ Մելքոնյանը, հասարակական գործիչ, Երևանի պետական համալսարանի դասախոս (բ.գ.թ.), Հայաստանի բուհերի արհմիությունների նախագահ Արմեն Ավետիսյանը[5][6] և այլ հայտնի դեմքեր։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Խաչ եկեղեցին
- Ախալքալաքի ամրոցը
- Խաչքար եկեղեցու բակում
- Եկեղեցու բակը.jpg
- Սուրբ Խաչի բակում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.geostat.ge/en/modules/categories/41/population
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Վրացական տեղանունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 46. ISBN 99941-56-03-9.
- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 ივლისი 2016-ին.
- ↑ Հայկական հարց հանրագիտարան, Երևան, 1996, էջ 25։
- ↑ «Արմեն Ռուդոլֆի Ավետիսյան». www.ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Կազմ». hamk.am. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ախալքալաք» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 197)։ |
| |||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||

