Հավլաբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հավլաբարի տեսքը Նարիղալայից

Հավլաբար (վրաց.՝ ავლაბარი [ավլաբարի], նախկին «26 կոմիսարներ» (վրաց.՝ 26 კომისარი), Թբիլիսիի հնագույն թաղամասերից մեկը։ Հավլաբարի 19-րդ դարի վերջի կյանքը լավ է պատկերված Ավքսենտի Ցագարելիի «Խանումա» պիեսում։ Թաղամասի ճշգրիտ տարիքը հայտնի չէ, սակայն վերջինիս մասին հիշատակումները առկա են ավելի քան 300 տարի առաջ։

Հավլաբարը մտնում է Իսանի Սամգորի վարչական կառուցվածքում, ինչպես նաև մասամբ մաս է կազմում Հին Թբիլիսիի վարչական շրջանի։ Հավլաբարը կապող օղակ է Իսանի Սամգորի շրջանի և Թբիլիսիի կենտրոնական շրջանների միջև։ Անցյալում այն Վրաստանի հայ մտավորականության կենտրոնն էր[1]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական թատրոն, հին հայկական եկեղեցի, ժամանակակից վրաց ուղղափառ Ծմինդա Սամեբա եկեղեցի (Սուրբ Երրորդություն) (կառուցված է 1936 թվականին ոչնչացված Խոջիվանքի հին հայկական գերեզմանատան տարածքում), հայտնի հայ գրողների պանթեոն (օրինակ Հովհաննես Թումանյան և Րաֆֆի), Վրաստանի նախագահի նստավայր։

Տարածքում կա նաև հայկական դպրոց, «Հավլաբար» մետրո կայարան, կենտրոնական մայրուղում՝ շատրվան, Հավլաբարի այգին, պետական դպրոց։

Խորհրդային ժամանակներում այստեղ էր տեղակայված Հավլաբարի տպագրության թանգարանը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Arus Harutyunyan, Contesting national identities in an ethnically homogeneous state, Western Michigan University, p.184