Հին Թբիլիսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հին Թբիլիսիի շինությունները

Հին Թբիլիսի (վրաց.՝ ძველი თბილისი), թաղամաս Թբիլիսի քաղաքի պատմական կենտրոնում։ «Հին Թբիլիսի» տերմինը վաղուց է սկսել օգտագործվել, սակայն այդ անունով վարչական թաղամասը ձևավորվել է միայն 2007 թվականին։

Թաղամասը տեղակայված է քաղաքի հարավ արևմտյան մասում, Կուր գետի ափերին, և հիմնականում զբաղեցնում է այն տարածքը, որը զբաղեցրել է Թիֆլիսը XII դարում։ Թաղամասը ունի նեղ փողոցներ, շենքերը պահպանել են միջնադարյան ճարտարապետության շունչը։ Այստեղ են գտնվում XVI-XVII դարերում կառուցված Նարիկալա բերդի փլատակները, Անչիսխաթի և Մետեխի եկեղեցիները, Սիոնի տաճառը և Ռոստոմ թագավորի բաղնիքները։ Թաղամասում առկա են նաև V դարի մի քանի շինություններ, սակայն գեռակշրում են XIX դարի շինությունները։


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]