Մոսկվայի պետական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մոսկվայի համալսարանից)
Jump to navigation Jump to search
Մոսկվայի Պետական Համալսարան
ուկր.՝ Імператорський Московський університет
Изображение логотипа
Moscow State University crop.jpg
Մոսկվայի պետական համալսարանի շենքը
ՀապավումՄՊՀ
Տեսակհամալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
ԿարգախոսԳիտությունը ճշմարտության ակնհայտ իմացությունն է, բանականության լուսավորումը[1]
Հիմնադրված է1755
ՀիմնադրիրՄիխայիլ Լոմոնոսով և Իվան Շուվալով
Անվանված էՄիխայիլ Լոմոնոսով և Միխայիլ Պոկրովսկի
ՏիպՀասարակական
ՌեկտորՎիկտոր Սադովնիչի
Ուսանողներ38150[2]
Բակալավրիատ22563[2]
Դասախոսներ11760[2]
ԱնդամակցությունLIGO գիտական համագործակցություն
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան[3]
ՏեղագրությունՄոսկվա, Ռուսաստան Ռուսաստան
Հասցե119992, Մոսկվա, Լենինսկիյե գոռի, Մ. Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ
ՊարգևներԼենինի շքանշան
Կայքmsu.ru
##Մոսկվայի պետական համալսարան (Ռուսաստան)
Red pog.png
Մոսկվայի պետական համալսարան, Ռուսաստան
Commons-logo.svg Moscow State University Վիքիպահեստում

Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարան, ՄՊՀ (ռուս.՝ Моско́вский госуда́рственный университе́т и́мени М. В. Ломоно́сова, МГУ), Ռուսաստանի ամենամեծ և գլխավոր բուհը, երկրի մշակույթի և գիտության կենտրոնը և երկրի ամենահին համալսարաններից մեկն է։

ՄՊՀ-ն ներառում է 9 գիտահետազոտական ինստիտուտ, 40 ֆակուլտետ, ավելի քան 300 ամբիոն և մի շարք արտասահմանյան մասնաճյուղեր՝ Շվեյցարիայում[4], մասնաճյուղ Աստանա քաղաքում (Ղազախստան), Տաշքենդում (Ուզբեկստան), Բաքվում (Ադրբեջան), Դուշանբեում (Տաջիկստան), Երևանում‎ (Հայաստան

Երևանում ՄՊՀ մասնաճյուղը հիմնադրվել է 2015 թվականի փետրվարի 20-ին ՄՊՀ ռեկտոր Վ. Սադովնիչիի և Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից ստորագրված համաձայնագրի համաձայն։

Համալսարանում կրթություն է ստանում ավելի քան 32,5 հազար ուսանող, 4,5 հազար ասպիրանտ, դոկտորանտ, հայցորդ և նախապատրաստական բաժանմունքներում ավելի քան 10 հազար լսող, այսինքն մոտ 47 հազար մարդ։ Ֆակուլտետներում և գիտահետազոտական կենտրոններում աշխատում են ավելի քան 4 հազար պրոֆեսորներ, դասախոսներ, մոտ 5 հազար գիտական աշխատակից։ Օգնական և սպասարկող աշխատակազմը կազմում է մոտ 15 հազար մարդ։ 1992 թվականից ՄՊՀ-ի ռեկտորը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Վիկտոր Սադովնիչին է։

Մանեժնայա հրապարակ Մոսկվայում, ՄՊՀ նախկին վայր

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանը ստեղծվել է Իվան Շուվալովի և Միխայիլ Լոմոնոսովի առաջարկությամբ։ Սկզբում համալսարանի բացումը նախատեսված էր 1754 թվականին։ 1754 թվականին լույս է տեսել նույնիսկ մեդալ «Մոսկվայի համալսարանի ստեղծման համար», սակայն շենքի վերանորոգման նախապատրաստական աշխատանքների պատճառով բացումը տեղի է ունեցել միայն 1755 թվականին։ Համալսարանի հիմնադրման անվանական հրամանագիր է ստորագրել կայսրուհի Ելիզավետան՝ Պետրոս I-ի դուստրը։ Ավելի վաղ, հունվարի 12 (23)-ին՝ Սբ. Տատյանայի օրը, Ելիզավետա Պետրովնան հաստատել է Մոսկվայի համալսարանի նախագիծը, այդ իսկ պատճառով Սբ. Տատյանայի օրը (հունվարի 25) նշվում է որպես Մոսկվայի պետական համալսարանի հիմնադրման և Ռուսաստանի ուսանողության օր։

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ,
  • Հաշվողական մաթեմատիակայի և կիբեռնետիկայի ֆակուլտետ,
  • Ֆիզիկայի ֆակուլտետ,
  • Քիմիայի ֆակուլտետ,
  • Նյութերի մասին գիտությունների ֆակուլտետ,
  • Կենսաբանության ֆակուլտետ,
  • Կենսատեխնոլոգիաների ֆակուլտետ,
  • Ֆունդամենտալ բժշկության ֆակուլտետ,
  • Կենսաինժիներիայի և կենսաինֆորմատիկայի ֆակուլտետ,
  • Հողագիտության ֆակուլտետ,
  • Երկրաբանության ֆակուլտետ,
  • Աշխարհագրության ֆակուլտետ,
  • Պատմության ֆակուլտետ,
  • Բանասիրության ֆակուլտետ,
  • Օտար լեզուների և տարածաբանության ֆակուլտետ,
  • Փիլիսոփայության ֆակուլտետ,
  • Սոցիոլոգիայի ֆակուլտետ,
  • Տնտեսագիտության ֆակուլտետ,
  • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ,
  • Հոգեբանության ֆակուլտետ,
  • Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտ (ֆակուլտետ),
  • Պետական կառավարման ֆակուլտետ,
  • Բիզնեսի բարձրագույն դպրոց,
  • Հեռուստատեսության բարձրագույն դպրոց,
  • Արվեստաբանության ֆակուլտետ,
  • Տնտեսագիտության բարձրագույն դպրոց,
  • Գլոբալ գործընթացների ֆակուլտետ,
  • Համաշխարհային քաղաքականության ֆակուլտետ,
  • Թարգմանչության բարձրագույն դպրոց,
  • Ադմինիստրացիայի պետական բարձրագույն դպրոց,
  • Աուդիտի պետական բարձրագույն դպրոց,
  • Ժամանակակից սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոց,
  • Հումանիտար ոլորտում մշակութային քաղաքականության և կառավարման բարձրագույն դպրոց,
  • Պատերազմական ուսուցման ֆակուլտետ,
  • Ֆունդամենտալ ֆիզքիմիական ինժիներիայի ֆակուլտետ,
  • ՄՊՀ-ի տիեզերական հետազոտությունների ֆակուլտետ[5]։

Համալսարանը տարբեր ռեյթինգներում[խմբագրել | խմբագրել կոդը]

QS World University Rankings[խմբագրել | խմբագրել կոդը]

Առարկա 2012 2013 2014
Քիմիա 101-150 101-150
Համակարգչային գիտություններ 151-200 151-200 101-150
Գիտություններ Երկրի մասին 101-150 101-150
Ինժեներիա 151-200
Գիտություններ նյութի մասին 151-200 151-200 151-200
Մաթեմատիկա 101-150 42 49
Ժամանակակից լեզուներ 101-150 51-100 51-100
Փիլիսոփայություն 51-100
Ֆիզիկա 101-150 51-100 49
Վիճակագրություն 101-150 101-150 151-200

Մասնաճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի հայտնի շրջանավարտներ և պրոֆեսորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի շրջանավարտների մեջ կան այնպիսի մարդիկ, որոնք արժանացել են Նոբելյան մրցանակի, Ֆիլդսյան մրցանակի, ինչպես նաև բազմաթիվ քաղաքական գործիչներ, այդ թվում նաև երկրի կառավարիչներ։

Նոբելյան մրցանակի դափնեկիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոբելյան մրցանակի դափնեկիրներ ֆիզիկայի բնագավառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոբելյան մրցանակի դափնեկիրներ քիմիայի բնագավառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղաղարարության Նոբելյան մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանը ֆիլատելիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երեմիշին Օ.. Աֆորիզմներ. Իմաստության ոսկե ֆոնդը. - Մոսկվա։ Պրոսվեշչենիե, 2006.
  2. 2,0 2,1 2,2 «Համալսարանի ընդհանուր վիճակագրությունը (2010 թիվ)»։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին։ Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 21–ին 
  3. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  4. Ժնևի մասնաճյուղը Archived 2012-01-27 at the Wayback Machine. (ռուս.)
  5. «Московский государственный университет» (ռուսերեն)։ 2018-10-21 
  6. Официальный сайт
  7. «Ուսումնական տարեսկզբին Երևանում կբացվի Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը»։ www.1tv.am։ Վերցված է 2016-01-28 (չաշխատող հղում)