Մկրտիչ Պեշիկթաշլյան
Մկրտիչ Պեշիկթաշլյան արմտ. հայ.՝ Մկրտիչ Պէշիկթաշլեան | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 18, 1828 |
| Ծննդավայր | Օրթաքյոյ, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
| Վախճանվել է | նոյեմբերի 29, 1868[1] (40 տարեկան) |
| Վախճանի վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
| Գերեզման | Շիշլիի գերեզմանատուն |
| Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ և գրող |
| Ազգություն | հայ |
| Քաղաքացիություն | |
| Գրական ուղղություններ | ռոմանտիզմ |
| Մկրտիչ Պեշիկթաշլյան Վիքիքաղվածքում | |
| Մկրտիչ Պեշիկթաշլյան Վիքիդարանում | |
Մկրտիչ Պեշիկթաշլյան (օգոստոսի 18, 1828, Օրթաքյոյ, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 29, 1868[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), հայ բանաստեղծ, դրամատուրգ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1834-1839 թթ. սովորել է Բերայի Մխիթարյան դպրոցում, 1839-1845 թթ.՝ Իտալիայի Պադուա քաղաքի Մուրադյան վարժարանում, որտեղ աշակերտել է դրամատուրգ Պետրոս Մինասյանին, Արսեն Բագրատունին։
1845 թ. վերադարձել է Կ.Պոլիս, ծավալել մանկավարժական-հասարակական լայն գործունեություն։ Եղել է ժամանակի նշանավոր մանկավարժներից մեկը։ Հայոց լեզու և գրականություն, ֆրանսերեն է դասավանդել Թարգմանչաց, Լուսավորչյան և Հռիփսիմյանց վարժարաններում։ Մեծ դեր է խաղացել օտարախոս հայ մանուկներին մայրենի լեզու ուսուցանելու գործում։ Մկրտիչ Պեշիկթաշլյանի ջանքերով է հայերեն սովորել ապագա վիպասանուհի Սրբուհի Տյուսաբը։ 1846 թ. Պեշիկթաշլյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է Համազգյաց ընկերությունը, որի գաղափարական ղեկավարն է եղել։ Եղել է հայ նոր քնարերգության և արևմտահայ կանոնավոր մշտական թատրոնի հիմնադիրը։
1856 թ. Օրթագյուղի Լուսավորչական վարժարանի սրահում տրվել են նրա կազմակերպած թատերախմբի առաջին ներկայացումները՝ Պեշիկթաշլյան՝ «Կոռնակ», Մետաստազիո՝ «Թեմիստոկլես», Պետրոս Մինասյան՝ «Խոսրով Մեծ»։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական ողբերգություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կոռնակ»
- «Արշակ»
- «Վահե»
- «Վահան»
Թարգմանական պիեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վոլտերի «Մահ կեսարու»
- Վ. Ալֆիերիի «Սավուղ», «Բրուտոս Ա»
Երաժշտական կատակերգություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կատակերգություն երից քաջաց»
- «Կատակերգություն ավազակաց» (1909)
Բանաստեղծություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Զբոսանք Արտաշեսի Առաջնո» (1849, տպագրվել է«Բազմավեպ»-ում)
- «Հրավեր ի մարտ Խոսրովու Մեծի»
- «Ի նահատակություն Վարդանանց»
- «Դյուցազունք հայոց»
- «Գիշեր»
- «Առ Հ. Ղևոնդ Ալիշան»
- «Եղբայր եմք մենք»
- «Գարուն»
- «Ալ զեփյուռն Ալեմտաղիի»
- «Ճեմք ի լյառն Հսկային»
- «Հնացեք իմ տաղք»
- «Աշուն»
- «Քնար կուսին»
- «Քնար և շիրիմ»
- «Երգ մօր ի վերայ մանկան ննջելոյ»։ «Բազմավէպ», 1851, № 3:
Զեյթունյան երգաշար
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայ քաջորդին»
- «Մահ քաջորդվույն»
- «Թաղումն քաջորդվույն»
- «Հայ քաջուհին»
Ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մատենագրութիւնք, Կ. Պոլիս, 1870, 584 էջ։
- Տաղեր, Թիֆլիս, 1903, 176 էջ։
- Քերթուածներ եւ ճառեր, Փարիզ, 1904, 193 էջ։
- Թատերգութիւններ, Կ. Պոլիս, 1909։
- Տաղք եւ թատերգութիւնք, Նիւ Եորք, 1917, 528 էջ։
- Տաղեր, Երևան, 1947, 108 էջ։
- Բանաստեղծութիւններ։ Ճառեր։ Հատուածներ, Վենետիկ, 1956, 104 էջ։
- Տաղեր, Երևան, 1961, 200 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու, Երևան, 1987, 564 էջ։
- Երկեր, Անթիլիաս, 1995, 332 էջ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արշակ Չoպանեան, Մկրտիչ Պէշիկթաշլեանի կեանքն ու գործը, Փարիզ, տպ․ Տ. Տօղրամաճեան, 1907, 254 էջ
- Ա․ Պիպէռճեան, Յուշարձան Մ․ Պէշիկթաշլեանի, Կոստանդնուպոլիս, տպ. Արշակ Կարօեան, 1914, Գ, 210, 2 չհամարակալված էջ
- Սերգեյ Սարինյան, Հայկական ռոմանտիզմ, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1966, 556 էջ
- Վաչե Սաֆարյան, Մկրտիչ Պեշիկթաշլյան․ Կյանքը և ստեղծագործությունը, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1972, 327 էջ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մկրտիչ Պեշիկթաշլյանը zarkfoundation.com կայքում
- Մկրտիչ Պեշիկթաշլյանը մատենագրութեան թուանշային գրադարանում
| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկրտիչ Պեշիկթաշլյան» հոդվածին։ |
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկրտիչ Պեշիկթաշլյան» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Վիքիդարան նախագծում կարող եք գտնել այս հեղինակի ստեղծագործություններ։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 232)։ |