Ավարտել է ՄոսկվայիԼազարյան ճեմարանը և Պետերբուրգի համալսարանի արևելագիտական ֆակուլտետը։ Բանաստեղծություններ է տպագրել «Հյուսիսափայլում» («Արաքս և Կուր գետերի գանգատը», 1861, «Կյանք», 1862, և այլն)։ 1880-ական թվականներին Երևանում կազմակերպել է «Հայասեր-ազգասեր» միությունը, որի հիմնական նպատակը արևմտահայության ազատագրումն էր։ 1884 թվականին ցարական կառավարությունը նրան աքսորել է։ Վերադառնալուց հետո Հասան-Ջալալյանը փաստաբան է աշխատել Վաղարշապատում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 246)։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։