Գանձակ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գանձակ (այլ կիրառումներ)
Քաղաք | |||
---|---|---|---|
Գանձակ | |||
ադրբ.՝ Gəncə | |||
| |||
![]() Փողոցներից մեկը | |||
Կոորդինատներ: 40°40′58″ հս․ լ. 46°21′38″ ավ. ե. / 40.68278° հս․. լ. 46.36056° ավ. ե. | |||
Երկիր | ![]() | ||
Ներքին բաժանում | 2 շրջան և 1 ավան | ||
Քաղաքապետ | Էլմար Վելիև | ||
Հիմնադրված է | 859 թ. | ||
Առաջին հիշատակում | unknown value | ||
Տվյալ կարգավիճակում | 1918 թվականից | ||
Մակերես | 129 կմ² | ||
ԲԾՄ | 408 մ | ||
Պաշտոնական լեզու | Ադրբեջաներեն | ||
Բնակչություն | 350 000 մարդ (2007) | ||
Խտություն | 2713 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | ադրբեջանցիներ (98%), ցախուրներ, լեզգիներ, ռուսներ, ուտիներ, թաթարներ | ||
Կրոնական կազմ | Շիա իսլամ | ||
Տեղաբնականուն | գանձակեցի (գյանջեզի) | ||
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | ||
Հեռախոսային կոդ | +994 22 | ||
Փոստային ինդեքս | AZ2000 | ||
Փոստային ինդեքսներ | AZ2000 | ||
Ավտոմոբիլային կոդ | 20 | ||
Պաշտոնական կայք | ganca.az (ադրբ.) | ||
| |||
Գանձակ[1] (ադրբ.՝ Gəncə, պարսկերեն՝ گنجه Գենջե, որից էլ՝ թյուրքական Գենջե կամ Գյանջա ձևերը), մեծությամբ երկրորդ քաղաքը Ադրբեջանում, Պատմական Հայաստանի Ուտիք նահանգում։ Օսմանյան զորքերի կողմից բռնագրավվելու (1918) և «Ադրբեջան» անունով թյուրքական նոր պետություն ստեղծելու պահին քաղաքը կոչվում էր Ելիզավետպոլ, ապա (1920 թվականին) վերականգնվել է քաղաքի նախկին անունը, որը նորից անվանափոխվել էր 1935 թվականին՝ Կիրովաբադ: 1991 թվականին քաղաքը Բաքվի ադրբեջանական իշխանությունների կողմից անվանվեց Գյանջա, որը հնչյունային առումով հայկական Գանձակ անվանման խեղաթյուրված տարբերակն է։
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
9-րդ դարի վերջից մինչև 12-րդ դարը Գանձակում հաստատվել էր Աղվանից կաթողիկոսության աթոռը։ 11-րդ դարի կեսին Գանձակին տիրել է արաբական Շադդադյան տոհմի ճյուղերից մեկը։ 1088 թվականին Շադդադյան Փատլունից Գանձակը գրավել և աթաբեկության կենտրոն է դարձրել սելջուկյան զորապետ Բուղան։ Սելջուկյան թուրքերի տիրապետության հաստատումից հետո Գանձակում ծաղկում է նաև մուսուլման ժողովուրդների մշակույթը, հատկապես գրականությունը։ 12-րդ դարի 2-րդ կեսին Գանձակի աթաբեկությունը թուլացել է, դարձել հարկատու Վրաց թագավորությանը։ 13-րդ դարի սկզբին Գանձակը հիշատակվում է որպես բազմամարդ և ամուր քաղաք։ 1236 թվականին թաթար–մոնղոլները կործանել են ընդդիմացող Գանձակի պարիսպները և կոտորել բնակիչներին. քաղաքը ամայացել է։ Գանձակում են ծնվել, կրթվել կամ գործել Հովհաննես Սարկավագը, Կիրակոս Գանձակեցին և միջնադարյան մշակույթի ուրիշ գործիչներ։
Հայ-թաթարական կռիվներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
1905 թվականի հունվարի դրությամբ Գանձակում կար ավելի քան 8 հազար տուն, իսկ քաղաքը անմիջապես բաժանված էր երկու մասերի՝ հայկական և թուրքական։ Քաղաքի երկու մասում կային բազմաթիվ թաղամասեր, որոնք ունեցել են իրենց ինժեներա-պլանային համարները։ Սակայն, հայերը անվանում էին թաղամասերը Հայաստանի տարբեր աշխարհագրական անվանումներով[2]:
Հայկական մաս[խմբագրել | խմբագրել կոդը]
Գանձակի հայկական մասում (Գանձակ գետի աջ ափը) գտնվում էին հետևյալ թաղամասերը՝
- Եկեղեցական
- Շուշեցոց (կամ Ղարաբաղցոց)
- Բանանցոց
- Գետաշենցոց
- Աջիշենցոց
- Սուլուքեցոց
- Նուխիեցոց
Այդ թաղամասերի ազգաբնակչական կազմը ձևավորված էր Պարսկաստանի հայերից, Ջիվանշիրի գավառից (Նախատատաց - Բեգում Սարով, Էրքեջ, Կարաչինար, Ներքիշեն, Հայ Պարիս և այլ), Գանձակի գավառից գյուղերից (Ոսկանապատ - Զուռնաբադ, Հարցհանգիստ - Չովդար, Վարդաշեն - Միրզիկ, Քարհատ - Դաշկեսան, Աբլիա, Կիրանց, Խաչակապ - Ղուշչու, Բարսում, Նուկզար, Փիփ, Խաչիսար - Չարդախլու, Ղարադաղլու և այլ վայրերից)[2]:
Թուրքական մաս[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի այսպես կոչված թուրքական մասում (Գանձակ գետի ձախ ափը) կային հայկական թաղամասեր՝
- Նորաշեն (Ենի Երևան)
- Այգեստան (Բաղմանլար)
- Փոքր Այգեստան (Բալա Բաղման)
- Չայլուի (Չայլեցոց)
- Երևանյան (Երևանցոց)
- Սլոբոդկա, երկաթուղային կայարանի շրջանը։
Այդ թուրքական մասում կար նաև պարսկական թաղամաս։ Այն գտնվում էր պարսկական շուկայի (այժմ թուրքական շուկայի) և շահաբասյան քարվանսարայի շրջանում։ Ռուսական թաղամասը գտնվում էր Սուրբ Ալեքսանդր Նևսկու ռուսական ռազմական վանքի և Սլոբոդկա թաղամասի շրջանում[2]:
Թուրքերը Գանձակում անմիջապես թուրքական թաղամաս չունեին (բնակվում էին Այգեստան, Փոքր Այգեստան, Չայլեցոց, Երևանցոց և Սլոբոդկա թաղամասերում[2])։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերբենտ (Ռուսաստան)
Կարս (Թուրքիա)
Իզմիր (Թուրքիա)
Անկարա (Թուրքիա)
Մոսկվա (Ռուսաստան)
Նյուարկ, Նյու Ջերսի (ԱՄՆ)
Ռուսթավի (Վրաստան)
Դնեպր (Ուկրաինա)
Դուշանբե (Տաջիկստան)
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 51։ ISBN 99941-56-03-9
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Սերգեյ Երեմյանց-Գանձակեցի, Գանձակ 1880-1916 թթ., Երևան, «Հեղինակային հրապարակում», 2010 — 11-12, էջեր 11-12 — 262 էջ. — 150 հատ։ (ռուս.)
- ↑ Russian Empire Census
- ↑ First All-Union Census of the Soviet Union
- ↑ 1939 Soviet Census
- ↑ 1959 Soviet Census
- ↑ Soviet Census
- ↑ Перепись населения СССР (1979)
- ↑ Перепись населения СССР (1989)
|
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |