Ռուս Պարիս
Գյուղ | ||
---|---|---|
Ռուս Պարիս | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Շահումյանի շրջան | |
Այլ անվանումներ | Բորիս, Բորիսի, Բորիսի Ռուսական, Պարիս Հին, Պարիս Ռուսաց, Ռուս Բորիսի | |
Մակերես | 4,7 կմ² | |
Խոսվող լեզուներ | ադրբեջաներեն | |
Բնակչություն | շուրջ 500 մարդ (2009) | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Ռուս Պարիս, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում։ Գտնվում էր Գանձակ քաղաքից 30-35 կմ հարավ-արևելք, Հայ Պարիս գյուղի մոտ, Շամփրապտուկ լեռան կատարին։
Նույն անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառում[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը հիմնադրվել է 1842[2], այլ տվյալներով՝ 1893 թվականին[3] գյուղը Ռուսաստանի կենտրոնական մասից մոլոկաններով բնակեցվելուց հետո։ 1932 թվականին գյուղի տարածքում ստեղծվեց կոլտնտեսություն, որն այսօր էլ շարունակում է գոյատևել։ Բնակչության հիմնական մասը էթնիկ ռուսներն են, որոնք սովետական տարիներին ավլացան, դառնալով մինչև երկու հազար մարդ։ 1992 թվականին գյուղը դարձավ հայ ադրբեջանական հակամարտության կենտրոն, որի արդյունքում էլ հայերն ամբողջությամբ լքեցին Շահումյանի շրջանը։ Չնայած Ռուս Բորիսներ և ադրբեջանական շատ այլ գյուղեր չվնասվեցին այդ պատերազմի տարիներին[4][5], ծանր պայմաններն ու քաղաքական ճգնաժամն ստիպեցին բնակիչներին լքել իրենց բնակարաններն ու 1994 թվականից գյուղում սկսեցին բնակություն հաստատել ադրբեջանցիներ, ովքեր տեղափոխվել էին Ադրբեջան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից[3]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղի հայերը XIX դարի 80-90-ական թվականներին տեղափոխվել են Հայ Պարիս գյուղ, իսկ նրանց տեղում բնակվել են ռուս մոլականները։ XX դարի սկզբներին գյուղն ուներ 141 տուն՝ 647 բնակչով։
2006 թվականին, Գերանբայսկի շրջանի իշխանությունների տվյալների համաձայն, շարունակվեց ռուս ազգաբնակչության արտագաղթը դեպի Ռուսաստան, գյուղում մնաց մոտ 70 ընտանիք[6]։ 2009 թվականին գյուղում կար շուրջ 500 բնակիչ, որոնցից ընդամենը 83 -ն էին ռուսներ [3]։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում հիմնական աշխատանքը գյուղատնտեսությունն է, գործում է նաև Կալինինի անվան կոլտնտեսությունը, որոնք ծաղկում էին ապրել Խորհրդային Միության տարիներից։ 1970-ական թվականներին գյուղի մշակովի հողերը շուրջ 600 հեկտար էին, մշակում են կարտոֆիլ, կաղամբ, գործում էր նաև թռչնաֆաբրիկան, անասնապահությունը և ձիաբուծությունը[3]։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում կար Նահատակ անունով մատուռ, ավերակ եկեղեցի և հայկական գերեզմանատուն[7]։
Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ունի բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ ստանում են ռուսական կրթություն։ 2009 թվականին պլանավորվեց գյուղի երկրորդ դպրոցի շինարարությունը՝ 180 աշակերտների համար[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Елисаветпольский уезд на 1908 год»։ Վերցված է 2021 Հունիս 8
- ↑ «Азербайджан — Религии»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-12-ին։ Վերցված է 2019-04-02
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Галия Алиева. «Не бойся, только веруй!..» Archived 2019-04-02 at the Wayback Machine.. Азербайджанские известия. 23 июля 2009 г.
- ↑ Александр Проханов. Солдат империи: Локальные конфликты в Советском Союзе Archived 2011-01-12 at the Wayback Machine.. Русская Служба Новостей. 22 марта 2010 г.
- ↑ Виктор Пирог. Шаманов и не только Archived 2012-06-30 at the Wayback Machine..
- ↑ Молокане покидают Азербайджан Archived 2015-04-19 at the Wayback Machine.. Волга Информ. 13 января 2006 г.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 315, Պարիս Ռուսաց
- ↑ В Геранбойском районе построят вторую русскую школу(չաշխատող հղում). Vesti.az. 29 октября 2009 г.
|