Քնարավան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղական համայնք
Քնարավան
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՇահումյան
Մակերես5053,0 հա կմ²
Բնակչություն76 մարդ (2015)
Ժամային գոտիUTC+4

Քնարավան, գյուղական համայնք Արցախի Շահումյանի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսային հատվածում։ Քարվաճառ շրջկետրոնից գտնվում է 32 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 130 կմ հեռավորության վրա։ Համայնքում գործում են գյուղապետարան, կա բուժաշխատող, գործում է հիմնական դպրոց, որտեղ սովորում են 25 աշակերտներ։ Համայնքը բարձրլեռնային է, ունի 5053 հեկտար տարածք։ Ակնաբերդ համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետի վտակը դեպի Սարսանգի ջրամբար։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քնարավան համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 76 մարդ, կա 15 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.