Շամքոր (քաղաք)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շամքոր (այլ կիրառումներ)
| Քաղաք | ||
|---|---|---|
| Շամքոր | ||
| ադրբ.՝ Şəmkir | ||
| Երկիր | ||
| Շրջան | Շամքորի | |
| Համայնք | Շամքորի շրջան և Ղարաբաղի կուսակալություն | |
| Առաջին հիշատակում | 5-րդ դար | |
| ԲԾՄ | 450±1 մետր | |
| Պաշտոնական լեզու | Ադրբեջաներեն | |
| Բնակչություն | 31 100 մարդ (2004) | |
| Ազգային կազմ | ադրբեջանցիներ | |
| Կրոնական կազմ | Իսլամ | |
| Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | |
| Հեռախոսային կոդ | +994 241 | |
| Փոստային դասիչ | AZ 5700 | |
| Պաշտոնական կայք | shamkir.net | |
|
| ||
Շամքոր (նաև՝ Աննենֆելդ, Մորուլ, ադրբ.՝ Şəmkir՝ Շամքիր), քաղաք ներկայիս Ադրբեջանի Հանրապետության հյուսիսարևմտյան մասում։ Գտնվում է Թբիլիսի-Եվլախ ավտոմայրուղու վրա, Դոլլյար երկաթուղային կայանից 4 կմ հեռավորության վրա։ Շամքորից դեպի արևելք տեղակայված է Ադրբեջանի օդուժի Դոլլյար ռազմական օդակայանը։
Աննենֆելդ անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառում[1][2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 1989 թվականի համամիութենական մարդահաշվի՝ Շամքորում ապրում էր 27917 մարդ[3], իսկ 2008 թվականին՝ 37773։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շամքորը հայտնի է 5-րդ դարից։ Պատմականորեն այն գտնվում էր Մեծ Հայքի Ուտիք աշխարհի Գարդման կամ Շակաշեն (ըստ տարբեր տվյալների) գավառների կազմում։ Թեև Շամքորն ի սկզբանե հայաբնակ քաղաք էր (և մնաց այդպիսին մինչև ուշ միջնադար), պատմության ընթացքում այն բազմիցս ասպատակվել է սկյութների, ալանների և այլ լեռնցիների կողմից, որոնց մի մասը բնակություն էր հաստատել քաղաքում կամ հարակից տարածքներում։ Արաբական արշավանքի ժամանակ, 652 թ. Շամքորը գրավեցին արաբները. քաղաքը հայտնվեց Շադդադյանների արաբական տիրապետության ներքո։

1195 թվականին հայ-վրացական միացյալ բանակը՝ Զաքարյաններ և Վահրամյաններ իշխանների հրամանատարության ներքո, ազատագրեց Շամքորը։ Քաղաքը միացվեց Գագի Վահրամյանների (Վահրամյան-Գագեցի) հայոց իշխանությանը։ Շամքորում տեղակայվեց Վահրամյանների իշխանության մաքսատուն-կամուրջը, որը հայտնի է Դրունք Հայոց անվանմամբ։
Շամքորը մնաց Վահրամյանների իշխանության կազմում մինչև թաթար-մոնղոլների 13-րդ դարի ավերիչ արշավանքները Հայքի վրա։ Թաթար-մոնղոլների կոտորածից ու թալանից հետո, Շամքորը կորցրեց իր նախկին փառքը և դարձավ գավառական ավան։
1826 թվականին տեղի ունեցած Շամքորի ճակատամարտում, որը գլխավորում էր ռուսական բանակի հայազգի գեներալ Վ. Մադաթովը, իրենց խիզախությամբ աչքի են ընկել հայկական աշխարհազորային ջոկատները։
19-րդ դարի կեսին իրականացվել է քարշեն նոր կամրջի շինարարություն՝ Շամքոր քաղաքատեղի հին կամրջի հարևանությամբ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Елисаветпольский уезд на 1908 год». Վերցված է 2021 Հունիս 8-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 282
- ↑ Վիճակագրական կայք
- ↑ # Արցախի կամուրջներ, Սամվել Կարապետյան, Երևան 2009
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 443)։ |
