Նուզգեր
Գյուղ | |
---|---|
Նուզգեր | |
Երկիր | Արևելյան Հայաստան |
Նահանգ | Ելիզավետպոլի նահանգ |
Գավառ | Ելիզավետպոլի գավառ |
Այլ անվանումներ | Նյուզգեր, Նյուկզար, Նյուկսար, Նուզգար, Նուզգյար |
Ազգային կազմ | հայեր |
Կրոնական կազմ | քրիստոնյա |
Տեղաբնականուն | նուզգերցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Նուզգեր, գյուղ Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառում[1], իսկ ապա գյուղ Ադրբեջանական ՍՍՀ-ի Շամքորի շրջանում։ Գտնվում է Շամքոր քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք, Շամքոր գետի աջակողմյան սարավանդի վրա[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղել է հայաբնակ գյուղ։ 1988-1989 թվականներին Ադրբեջանում սկսված հայկական կոտորածների պատճառով բնակչությունը բռնագաղթեց։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1908 թվականին գյուղն ունեցել է 932 հայ բնակիչ[1]։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը հացահատիկային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությունն ու անասնապահությունն էր։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ուներ քարակոփ հայկական եկեղեցի։ Նուզգերից հարավ-արևմուտք գտնվում էր Ս. Ամենափրկիչ վանքը (XII դար)[2]։
Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նուզգերն ուներ բուժկայան։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ուներ հայկական միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ[2]։