Մարտունաշեն (Շահումյանի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտունաշեն (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
ադրբ.՝ Qarabulaq ռուս.՝ Мартунашен | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Շահումյանի շրջան | |
Համայնք | Գետաշեն համայնք | |
Այլ անվանումներ | Կարաբուլաղ, Ղարաբուլաղ, Ղարաբուլաղ Հին | |
ԲԾՄ | 1029 մետր | |
Բնակչություն | 315 մարդ (1907) | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|

Մարտունաշեն, գյուղ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում։ 1990-ական թվականների հայ-ադրբեջանական պատերազմից հետո գտնվում է հակառակորդի հսկողության տակ[2]։ Գտնվում է Գանձակ քաղաքից 30 կմ արևելք։ Գտնվում է Խանլար քաղաքից 29 կմ հարավ-արևելք, Կյուրկչայ գետի աջ կողմում, լեռնալանջին։
Կլիման մեղմ է և առողջարար։
Նախկինում Կարաբուլաղ անվանմամբ մտել է Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառի մեջ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1907 թվականին ուներ 315 հայ բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, բանջարանաբոստանային և կերային կուլտուրաների մշակություն էր։
Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գործում էր միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, բուժկայան։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ուներ Ս. Աստվածածին անունով հայկական եկեղեցի։ 1890-ականներին գյուղում կար 2 այլ եկեղեցիների ավերակներ։
Մարտունաշենի մոտակայքում գտնվում էին 4 ավերակ գյուղատեղիներ իրենց եկեղեցիներով.
- Դոլուս գյուղատեղին իր կիսավեր եկեղեցիով և գերեզմանոցով։ Գտնվում էր Մարտունաշենից 800 մ հարավ։
- Միջին վանք (Միջի վանք) եկեղեցու ավերակները և Զորի Խաչ քարաժայռը
- Բրդի շինի եկեղեցի
- Երի վանք (Վերին վանք)
Անվանի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այստեղ է ծնվել Խորհրդային Միության հերոս Վաղինակ Զաքարյանը[3]։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջեր 390–392
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 742
|
|