Նոր Բրաջուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղական համայնք
Նոր Բրաջուր
Nor Brachur-raffi kojian.jpg
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՇահումյան
Մակերես2548,0 կմ²
Բնակչություն239 մարդ (2015)
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4

Նոր Բրաջուր, գյուղական համայնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևմտյան հատվածում։ Քարվաճառ շրջկետրոնից գտնվում է 13 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 113 կմ հեռավորության վրա։ Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, գործում է միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 45 աշակերտներ։ Համայնքը բարձրլեռնային է, ունի 2548,0 հա տարածք։ Նոր Բրաջոււր համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետը: Համայնքում առկա են մոլիբդենի հանքային պաշարներ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Բրաջուր համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 239 մարդ, կա 51 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.