Բուզլուխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղական համայնք
Բուզլուխ
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Շահումյան
Այլ անվանումներԲոզլուխ, Բուզլուգ, Պուզլուխ
ԲԾՄ1319 մետր
Բնակչություն188 մարդ (XIX դարավերջ)
Ժամային գոտիUTC+4
##Բուզլուխ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Բուզլուխ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում, բարձրադիր վայրում։ 1990-ական թվականների հայ-ադրբեջանական պատերազմից հետո գտնվում է հակառակորդի հսկողության տակ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հայտնի է եղել նաև Բոզլոխ անվամբ։  Գտնվում է Մռավի լեռնաշղթայի հյուսիսային Շամփրապտուկ և Ալհարակ լեռնաճյուղերի միջև  դեպի հարավ։ Գտնվում է Էրքեջ գյուղից 6 կմ դեպի հարավ-արևմուտք, Մանաշիդ գյուղից 3 կմ դեպի հարավ, Կուրակ գետի Բուզլուխ վտակի ձախ կողմի բարձրունքի վրա։ 1989 թվականին Բուզլուխ գյուղում ձևավորվել է ջոկատ։ 1991 թվականին ադրբեջանական հատուկ ջոկատայինների և խորհրդային զորքերի կողմից կազմակերպված «Օղակ» գործողության ժամանակ հարակից բնակավայրերի հետ միասին գյուղը հայաթափվել է և միացել Ադրբեջանիկազմին։ Ամիսներ անց Արցախի ինքնապաշտպանական ուժերը կարողացել են ազատագրել գյուղը։ 1992 թվականին գյուղը նորից անցել է Ադրբեջանին, բնակչությունը ստիպված տեղահանվել է, գյուղը ժամանակավորապես մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարավերջին ուներ 23 տուն՝ 188 հայ բնակչով։ Այդ ժամանակ գյուղի բնակչությունը կազմել է 150 մարդ և 15 տնտեսություն, եղել են բնիկներ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, բանջարաբուծությունն ու ծխախոտագործությունն էր։ Ուներ առողջարար օդ, սառնորակ ջրեր։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունեցել է հայկական եկեղեցի։ Բուզլուխ գետակի աջ կողմում գյուղից վերև պահպանվել է Սբ. Մինաս եկեղեցին, որի մոտակայքում կա գյուղատեղի և գերեզմանոց։

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունեցել է ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան[4]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջեր 390–392 
  3. Մանուկյան Մարտին (2020)։ Արցախի հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) շրջանները, քաղաքները, գյուղերը։ Երևան: ԱՍՈՂԻԿ։ էջ 466 
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 746