Ակնաբերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղական համայնք
Ակնաբերդ
Կոորդինատներ: 40°11′48″ հս․ լ. 46°35′40″ ավ. ե. / 40.19667° հս․. լ. 46.59444° ավ. ե. / 40.19667; 46.59444
Երկիր Արցախ Արցախ
Շրջան Շահումյան
Մակերես 668,0 կմ²
Բնակչություն 586 մարդ (2015)
Կրոնական կազմ Հայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտի UTC+4
##Ակնաբերդ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Ակնաբերդ, գյուղական համայնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևելյան հատվածում։ Քարվաճառ շրջկետրոնից գտնվում է 67 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 70 կմ հեռավորության վրա։ Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, կա բուժաշխատող, գործում է միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 111 աշակերտներ, ունի 1 մանկապարտեզ՝ «Սոսե» (ՀՕՄ) Հայ օգնության միության, հաճախում են 28 երեխաներ։ Համայնքը լեռնային է, ունի 668,0 հա տարածք։ Ակնաբերդ համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետի վտակը դեպի Սարսանգի ջրամբար:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակնաբերդ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 586 մարդ, կա 139 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.