Ջերմաջուր (Շահումյանի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջերմաջուր (այլ կիրառումներ)
Ավան
Ջերմաջուր
Իստիսու
Զինանշան
Istisu.PNG

Jermajur NKR Shahumyan.jpg
Ջերմաջուրի բնական տաք աղբյուր
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ԵնթարկումՋերմաջուր համայնք
Շրջան Շահումյանի շրջան
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունջերմաջուրցի
Ժամային գոտիUTC+4
##Ջերմաջուր (Շահումյանի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Ջերմաջուրը, առողջարանային նախկին ավան Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում[2][3][4][5][6][7], որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո[4][5][6][7]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Շահումյանի շրջանի բնակավայր, իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Քելբաջարի շրջանի բնակավայր։

Ջերմաջուրը գտնվում է 2200-2400 մ բարձրության վրա, Թարթառ գետի ափին, Քարավաճառ քաղաքից դեպի հարավ։ Ջերմաջուրից 75 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնում է Սոթքի գնացքի կայարանը։

Ջերմաջուրը հարուստ է բնական տաք աղբյուրներով։ Այնտեղի հանքային ջուրն ունի բուժական հատկություններ և բաղադրությամբ նման է Կարլովի Վարի (Չեխիա) և Ջերմուկի հանքային ջրերին։ Այն օգտագործվում է բուժական լոգանքների համար։

Նախկինում Ջերմաջուրում գործել են բազմաթիվ առողջարաններ։ Արցախյան ազատամարտի ժամանակ Ջերմաջուրը մեծապես տուժել է ռազմական գործողություններից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  3. Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։
  4. 4,0 4,1 Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․
  5. 5,0 5,1 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  6. 6,0 6,1 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  7. 7,0 7,1 «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։