Մանասինշեն
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Երկիր | ![]() | |
Շրջան | Շահումյանի շրջան | |
Այլ անվանումներ | Ենգիքենդ, Ենկիքյանտ, Մանաշիշեն, Մանասբեկ, Մանասիշեն, Մանասշեն, Նորշեն | |
Բնակչություն | 491 մարդ (1907) | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|

Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]
Մանասինշեն, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում։ 1990-ական թվականների հայ-ադրբեջանական պատերազմից հետո գտնվում է հակառակորդի հսկողության տակ[2]։ Գտնվում է Գանձակ քաղաքից 30 կմ արևելք։
Նախկինում մտել է Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառի մեջ։
Արցախի 2000 թվականի հոկտեմբերի 3-ի օրենքով Ենգիքենդը վերանվանվել է Մանասինշեն[3]։
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այստեղ ծնվել է Մելիք Աբով II-ի որդի Մանաս-բեկը, որի անունով երբեմն կոչվել է գյուղը։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1907 թվականին ուներ 491 հայ բնակիչ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ուներ մի քարակոփ հայկական եկեղեցի[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջեր 390–392
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 168, Ենգիքենդ
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 768
|