Գյուլիստան (Արցախ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գյուլիստան (այլ կիրառումներ)
Բնակավայր
Գյուլիստան
ադրբ.՝ Gülüstan
հայ․՝ Գյուլիստան
Գյուլիստան.JPG
Կոորդինատներ: 40°21′30″ հս․ լ. 46°34′43″ ավ. ե. / 40.35833° հս․. լ. 46.57861° ավ. ե. / 40.35833; 46.57861
ԵրկիրԱրցախ Արցախ
Ժամային գոտիUTC+04:00
##Գյուլիստան (Արցախ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Գյուլիստան, հայկական գյուղ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում[1]` պատմական Արցախ նահանգի Խաչեն գավառում: Անվանումը պարսկերենից թարգմանաբար նշանակում է Վարդերի պարտեզ, Վարդաստան: Ներկայումս գյուղը բնակեցված չէ և գտնվում է արցախա-ադրբեջանական սահմանի շփման գծում:

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինավուրց ժամանակներից մինչև 1992 թվականը, Գյուլիստանում բնակվել են միայն հայեր: 1804-1813 թվականների ռուս-պարսկական պատերազմի ավարտից հետո, 1813 թվականի հոկտեմբերի 24-ին, Գյուլիստան գյուղում ռուսների և պարսիկների միջև կնքվել է հաշտության պայմանագիր, որով մի շարք այլ տարածքների հետ միասին, Ռուսաստանին անցան նաև Բաքվի, Ղարաբաղի, Գանձակի, Շիրվանի, Ղուբայի, Դերբենդի ու Թալիշի խանությունները, Լոռու, Ղազախի, Շամշադինի, Իջևանի, Շիրակի և Զանգեզուրի շրջանները:

Ժամանակակից պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի ամռանը, Գորանբոյ գործողության արդյունքում, Գյուլիստան գյուղը մնաց Ադրբեջանի վերահսկողության գոտում: Այդ պատճառով գյուղի ողջ բնակչությունը ստիպված էր լքելու հայրենի բնօրրանը: 1992 թվականի մարտի 3-ին, Մի-26 ուղղաթիռը, որը Գյուլիստանից դեպի Հայաստան էր տեղափոխում կանանց և երեխաների, հրթիռակոծվել է Քարվաճառի շրջանում (տես` Մի-26 ուղղաթիռի հրթիռակոծումը):

Պատմական հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուլիստան գյուղից հարավ, Ինջա գետակի աջ ափին, ժայռաբլրի վրա գտնվում է Գյուլիստանի բերդը, որը 17-րդ դարից եղել է Գյուլիստանի մելիքության նստավայրը: Տեղական իշխաններն ու մելիքները սեպաձև ժայռի բնական պաշտպանական հարմարություններին ավելացրել են բարձր բերդապարիսպ և ժայռը դարձրել անառիկ ամրոց: Պարսպի ներսում պահպանվել են հին դղյակների, բնակելի շենքերի և եկեղեցու ավերակները, ինչպես նաև դեպի գետն իջնող ստորգետնյա գաղտնի անցուղին: Բերդը Մելիք-Բեգլարյանների տոհմական նստավայրն է եղել: Ինջա գետակի վրա գտնվում է նաև 17-18-րդ դարերում կառուցված Գյուլիստանի կամուրջը:

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուլիստանում են ծնվել.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png