Գարեգին Բալայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գարեգին Բալայան
Գարեգին Բալայան.jpg
փետրվարի 15 (28), 1912 - սեպտեմբերի 25, 1943(1943-09-25) (31 տարեկան)
ԾննդավայրԳյուլիստան, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԶարուբինցի, Q12097719?, Կանևի շրջան (Չերկասիի մարզ), Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԽՍՀՄ
Կոչումկապիտան
Հրամանատարն էրգումարտակ
Մարտեր/
պատերազմներ
Խորհրդա-ֆինլանդական պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ
ՊարգևներԿարմիր դրոշի շքանշան, Լենինի շքանշան, Կարմիր Աստղի շքանշան, Խորհրդային Միության հերոս և Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար»

Գարեգին Շեկոյի Բալայան (փետրվարի 15 (28), 1912, Գյուլիստան, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 25, 1943(1943-09-25), Զարուբինցի, Q12097719?, Կանևի շրջան (Չերկասիի մարզ), Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական գործիչ, Խորհրդային Միության հերոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարեգին Բալայանը ծնվել է 1912 թվականի հունիսի 22-ին Լեռնային Ղարաբաղի Գյուլիստան (այժմ՝ ԼՂՀ Շահումյանի շրջանում) գյուղում, գյուղացու ընտանիքում։ Ավարտել է ոչ լրիվ միջնակարգ դպրոցը։ Աշխատել է կոլտնտեսությունում։ 1934 թվականին զորակոչվել է Կարմիր բանակ։ Ռազմական արագացված դասընթացից հետո ավարտելով հրաձգային գնդի դպրոցը` մնացել է բանակում և դարձել կադրային զինվորական։ 1939 թվականին ավարտել է կրտսեր լեյտենանտների դասընթացը։ 1939-1940 թվականներին մասնակցել է Խորհրդա-ֆիննական պատերազմին[1][2]։

Երկրորդ աշխարհամարտում (1941-1945 թթ.) Բալայանի գլխավորած ստորաբաժանումները մարտնչել են Ստալինգրադյան, Վորոնեժի 1-ին ուկրաինական ռազմաճակատներում։ Կապիտան Բալայանը հատկապես աչքի ընկավ Դնեպր գետը հատելիս ՝ Բուկրինի կամրջի մոտ մարտերում: 1943 թ.-ի սեպտեմբերի 22-ին գումարտակի հրամանատար, կապիտան Բալայանը, առաջին գումարտակի երկու ջոկատների հետ առաջիններից էր, ով անցավ Դնեպերը Չերկասի շրջանի Կանև քաղաքի մոտակայքում: Գետի աջ ափին կոտրելով հակառակորդի համառ դիմադրությունը՝ նրա հրամանատարությամբ գրավեցին Զարուբինցի գյուղը և մարտերով մոտեցան Գրիգորենկո գյուղին՝ դրանով ապահովելով բրիգադի ստորաբաժանումների անցումը: Գարեգին Բալայանի խիզախ ու հնարամիտ գործողությունների շնորհիվ, Դնեպր գետը հատելիս, հատկապես աչքի ընկավ 69-րդ մեքենայացված բրիգադը, որի 41 զինվորներին շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչում, որից 32-ը` 1-ին մոտոհրաձգային գումարտակից և որի հրամանատարն էր կապիտան Գարեգին Բալայանը[3]: 1943 թ. Սեպտեմբերի 25-ին և Գարեգին Բալայանը հերոսաբար զոհվեց մարտում`թշնամու ինքնաթիռային ռմբակոծության ժամանակ: Թաղված է Ուկրաինայի Պերեյասլավ-Խմելնիցկու շրջանի Զարուբենցի գյուղում։ Թաղված է Ուկրաինայի Պերեյասլավ շրջանի Զարուբինցի գյուղում, որի դպրոցը կոչվել է Գարեգին Բալայանի անունով[4]։

Aquote1.png Կապիտան Բալայանը 1943 թ.-ի սեպտեմբերի 22-ի գիշերը, հմտորեն կազմակերպեց Դնեպր գետի հատումը գումարտակի անձնակազմի կողմից և առավոտյան ժամը 7: 00-ին՝ երկու առաջապահ պահակախմբերի հետ, առաջինն անցավ գետը:

Արևմտյան ափին հանդիպելով գերմանացիների համառ դիմադրությանը ՝ կապիտան Բալայանն իր գումարտակի հետ,համարձակ հնարքով անցավ հարձակման ու ծանր մարտերից հետո հակառակորդին 4-5 կիլոմետր հետ շպրտեց՝ գրավելով Զարուբենցին գյուղը, որն ապահովում էր բրիգադի ստորաբաժանումների հետագա անցումը:

1943 թվականի սեպտեմբերի 25-ին, թշնամու օդային հարձակման ժամանակ, կապիտան Բալայանը հերոսաբար զոհվեց:

Ցուցադրված քաջության, խիզախ ու համարձակ հնարքի համար Դնեպրի գետն անցնելիս, կապիտան Գարեգին Բալայանը հետմահու արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման

Aquote2.png

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերոսի կոչմանն արժանացել է Դնեպրի գետանցման ժամանակ գումարտակի գործողությունները հմտորեն ղեկավարելու և գրավված հենակետը խիզախությամբ պաշտպանելու համար։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի Պերեյասլավ-Խմելնիցկու շրջանի Զարուբենցի գյուղի դպրոցը կոչվել է Գարեգին Բալայանի անունով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Амирханян М. Д. Армяне - Герои Советского Союза. Ер., 2005.
  • Саркисян С. Т. Энциклопедия Арцах-Карабаха. Спб., 2005.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Балаян Гарегин Шегиевич»։ www.warheroes.ru։ Վերցված է 2017-05-08 
  2. Argishti։ «ВОЕННЫЙ МУЗЕЙ МАТЬ- АРМЕНИЯ»։ www.mayrhayastan.am։ Վերցված է 2017-05-08 
  3. Рабоче-Крестьянская красная Армия:69-я механизированная бригада
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 226 CC-BY-SA-icon-80x15.png