Դնեպր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դնեպր
բելառուս․՝ Дняпро, ուկր.՝ Дніпро, հին սլավոներեն՝ Дънѣпръ, հին հունարեն՝ Βορυσθένης, լատ.՝ Apprises
Դնեպրը Կիևում
Դնեպրը Կիևում
Dnipro Basin River Town International.png
Բնութագիր
Երկարություն 2201 կմ
Ավազանի մակերես 504 000 կմ2
Ջրահոսք
Ակունք Բոչարովո
Գետաբերան Դնեպրի լիման
Գետի թեքություն 0,1 մ/կմ
Տեղակայում
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Ուկրաինա Ուկրաինա
Բելառուս Բելառուս
Գետը Վիքիպահեստում

Դնեպր (ռուսերեն՝ Днепр, բելոռուսերեն՝ Дняпро, ուկրաիներեն՝ Дніпро, հին սլավոներեն՝ Дънѣпръ, հին հունարեն՝ Βορυσθένης, լատիներեն՝ Danapris), գետ Բելառուսում, Ուկրաինայում և Ռուսաստանում։ Սկիզբ է առնում Վալդայան բարձրավայրից, թափվում Սև ծովի Դնեպրի լիմանը։

Երկարությունը 2200 կմ է, նավարկելի է գետաբերանից 1677 կմ։ Առավել կարևոր քաղաքները՝ Սմոլենսկ (Ռուսաստան), Մոգիլյով (Բելոռուսիա), Կիև, Չերկասի, Կրեմենչուգ, Դնեպրոձերժինսկ, Դնեպրոպետրովսկ, Զապորոժիե, Նիկոպոլ, Խերսոն (Ուկրաինա)։ Արհեստական ջրային ցանցով միացված է Բալթիկ ծովի ավազանի գետերին։

Անվանում[խմբագրել]

Հին հույները գետն անվանել են Բորիսթենես. ենթադրում են, որ անվանումն առաջացել է պարսկերեն վոուրուստան «ընդարձակ վայր» բառից (նկատի ունենալով գետաբերանում եղած լայն լիմանը)։ Բյուզանդական աղբյուրներում հիշատակվում է Դանապրիս և Դանապեր անուններով։ Հետազոտողների մեծ մասը գտնում է, որ անվանման հիմքում ընկած է իրանական լեզուներում «գետ» նշանակող դոն բառը։[1]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս», էջ 132։