Սամարա (Դնեպրի վտակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամարա
Բնութագիր
Երկարություն320 կմ
Ավազանի մակերես22 600 կմ²
Ջրի ծախս17 մ³/վ
Գետաբերանի տեղակայումԴնեպրի ջրամբար և Դնեպր
Կոորդինատներ
Հոսող հոսքերՎոլչյա գետ, Q12136020?, Մեծ Տերնովկա, Մալայա Տերնովկա, Viazivok?, Vilnianka?, Կիլչյոն, Q12114793?, Ջուր (Սամարայի վտակ), Գնիլուշա (Սամարայի վտակ), Ցուլ (Սամարայի վտակ), Q12169134?, Hnizdka? և Kocherga?
ԵրկրամասԴնեպրոպետրովսկի մարզ և Խարկովի մարզ
ՋրահավաքԴնեպրի ավազան

Սամարա (ուկրաիներեն՝ Самара), գետ Ուկրաինայում. Դնեպրի ձախ վտակը, որի հետ միախառնվելու վայրի մերձակայքում էլ գտնվում է Դնիպրո (Դնեպր, նախկին Դնեպրոպետրովսկ) քաղաքը։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզվաբանական, աշխարհագրական և պատմական տեսակետներից առավել հիմնավորված է թվում, որ Սամարա հնագույն ջրանունն առաջացել է վաղնջական ժամանակների անասնապահների հնդ-իրանական կամ հնդ-արիական խոսվածքներում և նշանակել է ‘ամառային գետ/ջուր’[1]:

Հոսքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամարան սկիզբ է առնում Դոնեցի բլրաշարի արևմտյան լանջերից, Մարևկա գյուղի մերձակայքում։ Այնուհետև հոսում է Մերձդնեպրյան ցածրավայրով՝ գերազանցապես դեպի արևմուտք։ Թափվում է Դնեպրի ջրամբարը (Դնիպրո քաղաքի սահմանագծում)[2]։

Գետն ունի մոտավորապես 320 կիլոմետր երկարություն։ Ջրահավաք ավազանի ընդհանուր մակերեսը 22,600 քառակուսի կիլոմետր է[3]։ Քանի որ Սամարան հիմնականում սնվում է ձնհալի ջրերով, նրա ջրի ծախսի ցուցանիշը խիստ փոփոխական է։ Գետի միջին լայնությունը տատանվում է 40-ից 60 մետրի միջակայքում, առանձին տեղերում հասնում մինչև 300 մետր առավելագույն լայնության[4]։

Սամարայի գլխավոր վտակներն են Վովչան և Բիկը։

Նրա ափերին գտնվող խոշոր բնակավայրերն են Տերնիվկան և Նովոմոսկովսկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]