Դեսնա, գետՌուսաստանում և Ուկրաինայում, Դնեպրի ձախ վտակը (թափվում է Կանեի ջրամբարը)։ Սկիզբ է առնում Սմոլենսկի բարձրավայրից՝ Ռուսաստանւ Սմոլենսկի մարզի սահմաններում, հոսում Ռուսաստանի Բրյանսկի մարզով և գլխավորապես Ուկրաինայի Չեռնիգովի և Կիևի մարզերով։ Երկարությունը 1130 կմ է. Կանոնավոր նավագնացություն կա Նովգորոդ-Սևերսկի քաղաքից սկսած։ Դեսնայի ափին են նաև Ելնյա, Ժուկովկա, Տրուբչևսկ, Չեռնիգով քաղաքները։
Ենթադրում են, որ անվանումն առաջացել է սլավոներեն дєснъ «աջ» կամ десница՝ «աջ ձեռք» բառից․ երբ սլավոնական ցեղերը 6֊7-րդ դարերումԴնեպրի երկայնքով տարածվում էին դեպի հյուսիս, այս գետը գտնվում էր իրենց աջ կողմում[2]: