Հին սլավոներեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Infoboxforlang.png
Հին սլավոներեն
Словѣ́ньскъ ѩꙁꙑ́къ
ZographensisColour.jpg
Տեսակմեռած լեզու, հին լեզու[1][2] և լեզու[3]
ԵնթադասՀարավսլավոնական լեզուներ և Սլավոնական լեզուներ[4]
ԵրկրներԿիևյան Ռուսիա և Flag of Bulgaria.svg Բուլղարիա
Խոսողների քանակ0 մարդ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ6 մեռած
Գրերի համակարգհին սլավոներենի այբուբեն և գլագոլիցա
IETFcu
ԳՕՍՏ 7.75–97цер 777
ISO 639-1cu
ISO 639-2chu
ISO 639-3chu

Հին սլավոներեն, սլավոնական ամենահին գրական լեզուն։ Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի սլավոնական ճյուղի հարավային խմբին (մեռած)։ Նախապես հին սլավոներենը եղել է մակեդոնական մի խոսվածք (բարբառ), որի համար գիր է ստեղծվել IX դ.։ Իբրև գրավոր լեզու մշակվել ու հարստացել է շնորհիվ թարգմանական գրականության։ Միջէթնիկական լեզվի դեր է կատարել նախ արևմտյան, ապա հարավային և արևելյան սլավոնների համար։

Սկսած XI դարից հին սլավոներենը հիմք է դարձել եկեղեցասլավոնական լեզվատարբերակների գոյացման համար։ Կառուցվածքով թեքական է։ Հնչյունական համակարգի բնորոշ գծերից են՝ թուլացած ձայնավորների գործածությունը, անլիաձայնությունը (օրինակ՝ брада, глава, հմմտ. ռուս. борода, голова), երկար ու կարճ, նաև ռնգային ձայնավորների, փափուկ ու կոշտ բաղաձայնների առկայությունը ևն։ Գերակշռել են բաց վանկերը։ Ունեցել է սեռի (արական, իգական, չեզոք), թվի (եզակի, երկակի, հոգնակի), հոլովի կարգեր, անվանական և դերանվանական հոլովումներ, դիմավոր (եղանակաժամանակային) և անդեմ ձևեր։ Գրավոր աղբյուրներն ավանդվել են կիրիլիցա և գլագոլիցա գրատեսակներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 411 CC-BY-SA-icon-80x15.png