Չերկասիի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չերկասիի մարզ
Черкаська область
flag of Cherkasy Oblast? Զինանշան


ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
Կարգավիճակմարզ
Մտնում էՈւկրաինա
Ներառում է20 շրջան, 16 քաղաք, 15 քաղաքատիպ ավան, 824 գյուղ
ՎարչկենտրոնՉերկասի
Խոշորագույն քաղաքՈւման
Սմելա
Մարզային պետական վարչության ղեկավարՍերգեյ Բորիսովիչ Տուլուբ
Հիմնական լեզուՈւկրաիներեն
Բնակչություն (2012)
1 269 942 (2,86 %, 14 տեղ)
Խտություն61,3
Տարածք20,9 հազ.  (3,46 %, 18 տեղ)
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ

 266 մ
Հիմնադրված է1954 թ. հունվարի 7 թ.
Սահմանակցում էՊոլտավայի մարզ, Կիևի մարզ և Կիրովոգրադի մարզ
Ժամային գոտիUTC+2
ISO 3166-2 կոդUA-71
Հեռախոսային կոդ+380 47
Փոստային ինդեքսներ18xxx, 19xxx, 20xxx
Ինտերնետ-դոմենcherkassy.ua; ck.ua
Ավտոմոբիլային կոդСА
oda.ck.ua

Չերկասիի մարզ (ուկրաիներեն՝ Черка́ська о́бласть), մարզ Ուկրաինայի կենտրոնական մասում։ Հիմնվել է 1954 թվականի հունվարի 7-ին։ Հյուսիսից սահմանակից է Կիևի մարզի, արևելքից Պոլտավայի, հարավից Կիրովոգրադի, իսկ արևմուտքից Վիննիցայի մարզերի հետ։ Վարչական կենտրոնն է Չերկասի քաղաքը։

Մարզի վարչական կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չերկասիի մարզի վարչական կենտրոնն է Չերկասի քաղաքը։

Մարզի վարչական միավորների քանակները՝

  • շրջաններ - 20;
  • բնակավայրեր - 855, այդ թվում՝
    • գյուղական - 824;
    • քաղաքային - 31, այդ թվում՝
      • քաղաքատիպ ավաններ - 15;
      • մարզային նշանակության քաղաքներ - 6;
      • շրջանային նշանակության քաղաքներ - 10;
  • գյուղական խորհուրդներ - 525։

Մարզում տեղական ինքնակառավարումը իրականացվում է Չերկասիի մարզային խորհրդի կողմից, գործադիր իշխանությունն է՝ մարզային պետական վարչությունը։ Մարզի ղեկավարն է հանդիսանում մարզային վարչության նախագահը, որը նշանակվում է Ուկրաինայի նախագահի կողմից։

Շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չերկասիի մարզի կազմի մեջ մտնում են 20 շրջաններ՝

Քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզային նշանակության քաղաքներ՝

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չերկասիի մարզում բնակվում են ավելին քան 1,2 միլիոն մարդ կամ Ուկրաինայի բնակչության 2,86 %[1]։

Բնակչության ազգային կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չերկասիի մարզում բնակվում են 130 ազգերի ներկայացուցիչներ։ Գերակշռում են ուկրաինացիները (ավելին քան 93%) և ռուսները (ավելին քան 5%)։ Ստորև բերվում է մարզի բնակչության ազգային կազմը 2001 թվականի մարդահամարի արդյունքներով[2]`

Ազգություն Քանակ, մարդ Տոկոս ընդհանուրի մեջ
1 Ուկրաինացիներ 1 301 183 93,05%
2 Ռուսներ 75 577 5,40%
3 Բելառուսներ 3 961 0,28%
4 Հայեր 1 749 0,13%
5 Մոլդավացիներ 1 617 0,12%
6 Հրեաներ 1 479 0,11%
7 Գնչուներ 1 108 0,08%
8 Լեհեր 729 0,05%
9 Ադրբեջանցիներ 595 0,04%
10 Թաթարներ 537 0,04%
11 Այլ 9 778 0,70%
Ընդհանուր 1 398 313 100%

Խոշոր բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրեր, որոնց բնակչությունը գերազանցում է 7 հազարը
2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ
Չերկասի 290,6 Տալնոե 14,8
Ուման 87,7 Ժաշկով 14,7
Սմելա 68,6 Կամենկա 13,8
Զոլոտոնոշա 28,5 Խրիստիանովկա 11,0
Կանև 26,0 Չիգիրին 10,4
Զվենիգորոդկա 18,8 Մոնաստիրիշչե 9,3
Կորսուն-Շևչենկովսկի 18,8 Մանկովկա 8,2
Շպոլա 18,6 Լիսյանկա 8,1
Վատուտինո 18,4 Չերնոբայ 7,9
Գորոդիշչե 14,8

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.ukrstat.gov.ua/
  2. «Համաուկրաինական 2001 թվականի մարդահամար». Վերցված է 21 вересня 2011-ին.(ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չերկասիի մարզ» հոդվածին։