Խարկովի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խարկովի մարզ
Харківська область
flag of Kharkiv Oblast? Զինանշան


ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
Կարգավիճակմարզ
Մտնում էՈւկրաինա
Ներառում է27 շրջան, 17 քաղաք, 61 քաղաքատիպ ավան, 1682 գյուղ
ՎարչկենտրոնԽարկով
Խոշորագույն քաղաքԼոզովայա
Կուպյանսկ
Իզյում
ԲԾՄ236 մետր
Օրենսդրական մարմինKharkiv Oblast Council?
Մարզային պետական վարչության ղեկավարՄիխայլո Մարկովիչ Դոբկին
Հիմնական լեզուուկրաիներեն, ռուսերեն
Բնակչություն (2012)
2,738 միլիոն (6 %, 4 տեղ)
Խտություն90,05
Տարածք31,415 հազ.  (5,2 %, 4 տեղ)
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ

 236 մ
Հիմնադրված է1932 թ. փետրվարի 27 թ.
Սահմանակցում էՍումիի մարզ, Պոլտավայի մարզ, Դնեպրոպետրովսկի մարզ, Դոնեցկի մարզ, Լուգանսկի մարզ և Բելգորոդի մարզ
Ժամային գոտիUTC+2
ISO 3166-2 կոդUA-63
Հեռախոսային կոդ+380 57
Փոստային ինդեքսներ61xxx, 62xxx, 63xxx, 64xxx
Ինտերնետ-դոմենkharkov.ua; kh.ua
Ավտոմոբիլային կոդАХ
kharkivoda.gov.ua

Խարկովի մարզ (ուկրաիներեն՝ Ха́рківська о́бласть), մարզ Ուկրաինայի հյուսիս-արևելքում։ Ստեղծվել է 1932 թվականի փետրվարի 27-ին[1]։ Տեղաբաշխված է Մերձդնեպրովյան ցածրավայրի և Միջինռուսական բարձրավայրի սահմաններում։ Սահմանակից է ուկրաինական Լուգանսկի, Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի, Սումիի մարզերի և Ռուսաստանի հետ։ Տարածությունը 31 400 կմ2 է, բնակչություն՝ 2 738 000 (1979)։ Բաժանվում է 25 շրջանի, ունի 15 քաղաք, 62 քտա։ Կենտրոնը՝ Խարկով։ Խոշոր քաղաքներն են Խարկովը, Իզյումը, Լոզովայան, Լյուբոտինը, Բալակլեան, Կուպյանսկը, Մերեֆան։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խարկովի մարզի մակերևույթը ալիքավոր հարթություն է, հյուսիսից հարավ թույլ թեքությամբ, մասնատված է գետային հովիտներով և հեղեղատներով։ Հյուսիս-արևելքում տարածվում են Միջին Ռուսական բարձրության լեռնաճյուղերը (բարձրությունը՝ մինչև 236 մ)։ Մարզի մեծ մասը գտնվում է Մերձդնեպրյան դաշտավայրում։ Օգտակար հանածոներից կան բնական գազ (Շեբելինկա, Եֆրեմովկա), գորշ ածուխ, քարաղ, ցեմենտի հումք, շինարարական և ապակու ավազ, հանքային ջրեր։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման չափավոր ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը - 8, 4 °C-ից - 7, 2 °C է, հուլիսինը՝ 20 °C-ից 21 °C, տարեկան տեղումները՝ 460 - 540 մմ։ Գլխավոր գետը Մևերսկի Դոնեցն է (Ուդա, Մժա, վոլչյա, Օսկոլ և այլ վտակներով), որի ավազանում կառուցված են Պեչենեգիի (սնում է Խարկովը) և Կրասնոօսկոլսկի (սնում է Սևերսկի Դոնեց - Դոնբաս ջրանցքը) ջրամբարները։ Մարզի տարածքով է անցնում Սևերսկի Դոնեց - Դոնբաս ջրանցքը։

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հողերը բերրի սևահողեր են, գետահովիտներում՝ մարգագետնային։ Կենդանական աշխարհին բնորոշ են այծյամը, գորշուկը, գայլը, կզաքիսը, աղվեսը, նապաստակը, ջրասամույրը, վայրի բադը, կտցարը, կաքավը, լորը, կրծողներ։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի զարգացած վերամշակող արդյունաբերություն (4/5-ը կենտրոնացված է Խարկովում), ինտենսիվ գյուղատնտեսություն, շինարարություն և տրանսպորտ։ Զարգացած է նաև վառելանյութի (բնական գազի), ապակու, ճենապակու և հախճապակու, բժշկական սարքերի, պոլիգրաֆիական արտադրությունը։

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսության առաջատար ճյուղերն են հացահատիկի, շաքարի ճակնդեղի, կարտոֆիլի, կերային կուլտուրաների մշակությունը, անասնապահությունը և այգեգործությունը։ Զարգացած է պտղաբուծությունը, կաթնամսատու անասնապահությունը, խոզաբուծությունը, թռչնաբուծությունը, մեղվաբուծությունը։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկաթուղիների երկարությունը 1520 կմ (1976) է։ Հիմնական ուղիներն են՝ Մոսկվա-Խարկով - Դոնեցկ, Կիև-Պոլտավա - Խարկով-Կուպյանսկ։ Երկաթուղիների մեծ մասը էլեկտրիֆիկացված է։ Ավտոճանապարհների երկարությունը 9 200 կմ է (կոշտ ծածկով՝ 5 հզ. կմ)։ Խարկովի մարզով են անցնում Մոսկվա-Խարկով-Սիմֆերոպոլ, Կիև-Խարկով-Դոնի Ռոստով ավտոճանապարհները։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի 21 բուհ (այդ թվում՝ Խարկովի համալսարանը), գործում են ծանր էլեկտրամեքենաշինության ԳՀԻ, քիմիական և ցածր վոլտային ապարատաշինական նախագծային ինստիտուտները։ 1976 թվականին Խարկովի մարզում կար 1367 գրադարան, 6 թանգարան, 6 թատրոն, 1174 ակումբ, 1181 կինոսարք։ 1980 թվականի դրությամբ լույս են տեսնել «Սոցիալիստիչնա Խարկիվշչինա» («Սոցիալիստական Խարկովշչինա»), «Կրասնոյե զնամյա» («Կարմիր դրոշ»), «Լենինսկա զմինա» («Լենինյան հերթափոխ») մարզային լրագրերը։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խարկովի մարզի վարչական կենտրոնն է Խարկով քաղաքը։

Մարզի վարչական միավորների քանակները՝

  • շրջաններ - 27;
  • բնակավայրեր - 1761, այդ թվում՝
    • գյուղական - 1683;
    • քաղաքային - 78, այդ թվում՝
      • քաղաքատիպ ավաններ - 61;
      • քաղաքներ - 17, այդ թվում՝
        • մարզային նշանակության քաղաքներ - 7;
        • շրջանային նշանակության քաղաքներ - 10;
  • գյուղական խորհուրդներ - 381։

Մարզում տեղական ինքնակառավարումը իրականացվում է Խարկովի մարզային խորհրդի կողմից, գործադիր իշխանությունն է՝ մարզային պետական վարչությունը։ Մարզի ղեկավարն է հանդիսանում մարզային վարչության նախագահը, որը նշանակվում է Ուկրաինայի նախագահի կողմից։

Շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզային նշանակության քաղաքներ՝

Շրջանային նշանակության քաղաքներ՝

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության 67%-ը ուկրաինացիներ են, 29, 4%-ը՝ ռուսներ, բնակվում են նաև հրեաներ, բելառուսներ, հայեր և այլք (1980)։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 97 մարդ է (1979), քաղաքային բնակչությունը՝ 75%։ Խարկովի մարզում 2012 թվականի տվյալներով բնակվում էր 2, 738 միլիոն մարդ։

Բնակչության ազգային կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

(1970 թ. մարդահամար)` (2001 թ. մարդահամար)`
Ուկրաինացիներ 66, 2 70, 7 %[2]
Ռուսներ 29, 3 % 25, 6 %[2]
Հրեաներ 2, 7 % 0, 4 %
Բելառուսներ 0, 6 % 0, 5 %
այլ 1, 2 %
Հայեր 0, 4 %
Ադրբեջանցիներ 0, 2 %
Վրացիներ 0, 2 %

Խոշոր բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրեր, որոնց բնակչությունը գերազանցում է 10 հազարը
2011 թվականի հոկտեմբերի 1-ի տվյալներով
Խարկով 1440, 6
Լոզովայա 68, 0 Վոլչանսկ 19, 4
Կուպյանսկ 58, 3 Դերգաչի 18, 6
Իզյում 52, 0 Բոգոդուխով 16, 0
Չուգուև 33, 2 Զմիյով 15, 6
Պերվոմայսկի 31, 2 Կոմսոմոլսկոե 15, 1
Բալակլեյա 30, 0 Սոլոնիցևկա 13, 4
Մերեֆա 22, 6 Նովայա Վոդոլագա 12, 4
Լյուբոտին 24, 6 Վիսոկի 10, 9
Կրասնոգրադ 21, 8 Բարվենկովո 10, 9
Պեսոչին 20, 7

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խարկովի մարզ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 43