Գորշուկ
Գորշուկ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Meles | ||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
Արեալ | ||||||||||||
|
Գորշուկ (լատ.՝ Meles meles), կզաքիսների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի։ Սովորական գորշուկը տարածված է Եվրասիայում, Հայաստանում տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Բնակվում է գետնափոր բներում, որոնք փորում է քարակույտերում, ժայռերի, ձորերի լանջերի թեքություններում, բաց տարածություններում, անտառներում և այլ վայրերում։ Ստորգետնյա բներն ունեն խոր (մինչև 1 մ) և լայն բնուղիներ (որտեղ պատրաստում է պահեստներ)՝ բազմաթիվ լայնացումներով։
Գորշուկները ներկայացնում են 2 ցեղ, մեկում սովորական գորշուկն է 3 տեսակներով, մյուսում՝ Հարավարևելյան Ասիայի գորշուկներն են 4 տեսակով։ Միսն ուտելի է, մորթին՝ անարժեք։ Միակ ձմեռող կզաքիսայինն է։
Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարմնի երկարությունը 60-90 սմ է, պոչինը՝ 16-20 սմ, կենդանի զանգվածը՝ 24-30 կգ։ Ոտքերը (թաթերը՝ երկար մագիլներով) և պարանոցը կարճ են։ Դունչը սուր է, մազերը՝ կարճ։
Մարմնի վերին մասը մոխրագույն է կամ գորշամոխրագույն, փորը՝ մուգ գորշ, այտերը՝ սպիտակ։ Քթից մինչև ծոծրակը ձգվում է սպիտակ կամ դեղնասպիտակ լայն, աչքերի և ականջների վրայով՝ սևագորշ կամ սև շերտեր։ Պարանոցի տակը, կոկորդը, կուրծքը և վերջավորությունները սև են։ Լավ լողում է ջրում, ակտիվ գործում գիշերը։
Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սնվում է հիմնականում սերմերով, մրգերով, հատապտուղներով, սոխարմատներով, խոտաբույսերով, նաև միջատներով ու նրանց թրթուրներով, մանր կրծողներով, երկկենցաղներով, թռչուններով։
Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Զուգավորվում է գարնանը։ Հղիությունը տևում է 7-8 ամիս։ Ունենում է 3-4 (երբեմն՝ 6) ձագ։ Աշնանը երիտասարդները բաժանվում են ծնողներից (երբեմն ձմեռում են նրանց հետ)։ Սեռահասուն է դառնում 2-3 տարեկանում։
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճարպն օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ, միսն ուտելի է մշկագեղձը հեռացնելուց հետո։ Որոշ վայրերում վնասում է խաղողի այգիները, եգիպտացորենի դաշտերը։ Արդյունագործական նպատակով օգտագործվում են մազերը և մաշկը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 181)։ ![]() |