Չեռնովցիի մարզ (ուկրաիներեն՝ Черніве́цька о́бласть), մարզՈւկրաինայի հարավ-արևմուտքում։ Հիմնվել է 1940 թվականի օգոստոսի 7-ին։ Վարչական կենտրոնն է Չեռնովցի քաղաքը։ Մարզի տարածքում է գտնվում Ուկրաինայի հարթավայրային մասի ամենաբարձր կետը Բերդա լեռը։
Չեռնովցիի մարզի վարչական կենտրոնն է Չեռնովցի քաղաքը։
Մարզի վարչական միավորների քանակները՝
շրջաններ - 11;
բնակավայրեր - 417, այդ թվում՝
գյուղական - 398;
քաղաքային - 19, այդ թվում՝
քաղաքատիպ ավաններ - 8;
մարզային նշանակության քաղաքներ - 2;
շրջանային նշանակության քաղաքներ - 9;
գյուղական խորհուրդներ - 252։
Մարզում տեղական ինքնակառավարումը իրականացվում է Չեռնովցիի մարզային խորհրդի կողմից, գործադիր իշխանությունն է՝ մարզային պետական վարչությունը։ Մարզի ղեկավարն է հանդիսանում մարզային վարչության նախագահը, որը նշանակվում է Ուկրաինայի նախագահի կողմից։
Չեռնովցիի մարզը առանձնանում է բազմազգ կազմով, այստեղ էթնիկական և լեզվական փոքրամասնությունները կազմում են մոտ 25 %։ Մարզի բնակչության կազմում ներկայացված են (2001 թվականի մարդահամարի արդյունքներով)`
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 10)։