Խոտին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խոտին (քաղաք, Ուկրաինա)ից)
Քաղաք
Խոտին
ուկրաիներեն՝ Хотин
Դրոշ Զինանշան
Flag of Khotyn.png Coat of arms of Khotyn.png

Chocim stronghold.jpg
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
Ենթարկումշրջկենտրոն
ՄարզՉեռնովցիի մարզ
ՇրջանԽոտինի շրջան
Հիմնադրված էսեպտեմբերի 22, 1002 թ.
Առաջին հիշատակում8-րդ դար
Այլ անվանումներԽոտիմ, Հոթին
Մակերես20,39[1] կմ²
ԲԾՄ5 մետր
Խոսվող լեզուներՈւկրաիներեն
Բնակչություն11 216[2] մարդ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ3731
Փոստային ինդեքսներ60000 - 60005
Ավտոմոբիլային կոդCE / 26
Պաշտոնական կայքkhotyn.dosvit.org.ua
##Խոտին (Ուկրաինա)
Red pog.png
##Խոտին (Չեռնովցիի մարզ)
Red pog.png

Խոտին (ուկրաիներեն՝ Хотин), Խոտիմ, Հոթին, քաղաք Ուկրաինայի Չեռնովցիի մարզի Խոտինի շրջանում, շրջկենտրոն։ Գտնվում է Դնեստրի աջ ափին։

Չճշտված տվյալներով Խոտին քաղաքում բնակվում էր 11 216 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 20, 39 կմ²։

Համանուն շրջանի կենտրոնը։ Հիմնադրման ժամանակն անհայտ է։ Ըստ ավանդության, Խոտին է կոչվել դակ ցեղապետ Կոտիզոնի (III դար) անունով։ X - XI դդ. եղել է Կիևյան Ռուսիայի, ապա՝ Գալիցա-Վոլինյան իշխանության կազմում։ XIV - XIX դդ. հաճախ ձեռքից ձեռք է անցել՝ գտնվելով Մոլդովայի, Լեհաստանի, Թուրքիայի կամ Ռուսաստանի տիրապետության տակ։ Բուխարեստի հաշտության պայմանագրով (1812) և Բեռլինի կոնգրեսի (1878) որոշմամբ միացվել է Ռուսաստանին, սակայն 1918 թ.-ին անցել է Ռումինիային։ 1940 թ.-ից Ուկրաինայի կազմում է։

Խոտինը մինչև 1856 թ.-ը բերդաքաղաք էր և ռազմա-ստրատեգիական ու առևտրա-արհեստագործական կարևոր կենտրոն։ Խոտինում եղել է նաև հայկական գաղութ։ Հայերը Խոտինի հնագույն բնակիչներից էին։ Նրանց թիվն ավելի մեծացավ, երբ Մոլդովայի իշխան Ալեքսանդրու Բարեպաշտի հրավերով 1418 թ.-ին Լեհաստանից գաղթած 3000 հայ ընտանիքների մի մասը հաստատվեց Խոտինում և շրջակայքում (Վալեա, Արմյանկա և այլն)։

Հայերն զբաղվում էին երկրագործությամբ, արհեստագործությամբ ու առևտրով։ 1480 թ.-ին Խոտինում կառուցել են եկեղեցի։ Մշակութային և առևտրական սերտ կապեր են պահպանել Լվովի, Կամենեց-Պադոլսկի ու Մոլդովայի մյուս հայկական գաղութների հետ։ XVII դարում անհաջող փորձ է կատարվել Խ-ի հայերին կաթոլիկացնելու։ Հաճախ կրկնվող-պատերազմների և քաղաքական ու տնտեսական այլ աննպաստ պայմանների հետևանքով Խոտինի հայերը Մոլդովայի հայկական գաղութների բնակչության մեծ մասի հետ 1672 թ.-ին գաղթեցին Տրանսիլվանիա։ Այնուհետև Խոտինի հայկական գաղութն սկսեց քայքայվել։ 1808 թ.-ին Խոտինում կար ընդամենը 20 տուն հայ, և դեռևս կանգուն էր հայոց Ս. Աստվածածին եկեղեցին։ 1858 թ.-ին հայերի թիվը Խոտինում և շրջակայքում 255 էր, 1937 թ.-ին արդեն Խոտինում հայ չէր մնացել։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բժշկյան Մ., ճանապարհորդութիւն ի Լեհաստան, Վնտ., 1830
  • Հովհաննես Կամենացի, Պատմութիւն պատերազմին խոթինու, Ե., 1964։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 82 CC BY-SA icon 80x15.png