Խոտին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Խոտին
ուկրաիներեն՝ Хотин
Դրոշ Զինանշան

ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
Ենթարկումշրջկենտրոն
ՄարզՉեռնովցիի մարզ
ՇրջանԽոտինի շրջան
Հիմնադրված էսեպտեմբերի 22, 1002 թ.
Առաջին հիշատակում8-րդ դար
Այլ անվանումներԽոտիմ, Հոթին
Մակերես20,39[1] կմ²
ԲԾՄ5 մետր
Խոսվող լեզուներՈւկրաիներեն
Բնակչություն11 216[2] մարդ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ3731
Փոստային դասիչ60000 - 60005
Ավտոմոբիլային կոդCE / 26
Պաշտոնական կայքkhotyn.dosvit.org.ua
Խոտին (Ուկրաինա)##
Խոտին (Ուկրաինա)
Խոտին (Չեռնովցիի մարզ)##
Խոտին (Չեռնովցիի մարզ)

Խոտին (ուկրաիներեն՝ Хотин), Խոտիմ, Հոթին, քաղաք Ուկրաինայի Չեռնովցիի մարզի Խոտինի շրջանում, շրջկենտրոն։ Գտնվում է Դնեստրի աջ ափին։

Չճշտված տվյալներով Խոտին քաղաքում բնակվում էր 11 216 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 20, 39 կմ²։

Համանուն շրջանի կենտրոնը։ Հիմնադրման ժամանակն անհայտ է։ Ըստ ավանդության, Խոտին է կոչվել դակ ցեղապետ Կոտիզոնի (III դար) անունով։ X - XI դդ. եղել է Կիևյան Ռուսիայի, ապա՝ Գալիցա-Վոլինյան իշխանության կազմում։ XIV - XIX դդ. հաճախ ձեռքից ձեռք է անցել՝ գտնվելով Մոլդովայի, Լեհաստանի, Թուրքիայի կամ Ռուսաստանի տիրապետության տակ։ Բուխարեստի հաշտության պայմանագրով (1812) և Բեռլինի կոնգրեսի (1878) որոշմամբ միացվել է Ռուսաստանին, սակայն 1918 թ.-ին անցել է Ռումինիային։ 1940 թ.-ից Ուկրաինայի կազմում է։

Խոտինը մինչև 1856 թ.-ը բերդաքաղաք էր և ռազմա-ստրատեգիական ու առևտրա-արհեստագործական կարևոր կենտրոն։ Խոտինում եղել է նաև հայկական գաղութ։ Հայերը Խոտինի հնագույն բնակիչներից էին։ Նրանց թիվն ավելի մեծացավ, երբ Մոլդովայի իշխան Ալեքսանդրու Բարեպաշտի հրավերով 1418 թ.-ին Լեհաստանից գաղթած 3000 հայ ընտանիքների մի մասը հաստատվեց Խոտինում և շրջակայքում (Վալեա, Արմյանկա և այլն)։

Հայերն զբաղվում էին երկրագործությամբ, արհեստագործությամբ ու առևտրով։ 1480 թ.-ին Խոտինում կառուցել են եկեղեցի։ Մշակութային և առևտրական սերտ կապեր են պահպանել Լվովի, Կամենեց-Պադոլսկի ու Մոլդովայի մյուս հայկական գաղութների հետ։ XVII դարում անհաջող փորձ է կատարվել Խ-ի հայերին կաթոլիկացնելու։ Հաճախ կրկնվող-պատերազմների և քաղաքական ու տնտեսական այլ աննպաստ պայմանների հետևանքով Խոտինի հայերը Մոլդովայի հայկական գաղութների բնակչության մեծ մասի հետ 1672 թ.-ին գաղթեցին Տրանսիլվանիա։ Այնուհետև Խոտինի հայկական գաղութն սկսեց քայքայվել։ 1808 թ.-ին Խոտինում կար ընդամենը 20 տուն հայ, և դեռևս կանգուն էր հայոց Ս. Աստվածածին եկեղեցին։ 1858 թ.-ին հայերի թիվը Խոտինում և շրջակայքում 255 էր, 1937 թ.-ին արդեն Խոտինում հայ չէր մնացել։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բժշկյան Մ., ճանապարհորդութիւն ի Լեհաստան, Վնտ., 1830
  • Հովհաննես Կամենացի, Պատմութիւն պատերազմին խոթինու, Ե., 1964։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ուկրաինայի ռադայի կայքում համայնքների ցանկ, համայնքի տվյալներ։ (ուկր.)
  2. «""Чисельність наявного населення України на 1 січня 2012 року"" ժողովածու, պատրաստված է Ուկրաինայի վիճակագրության պետական կոմիտեի կողմից». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին. (ուկր.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 82