Ղրիմի Ինքնավար Հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Ղրիմի Ինքնավար Հանրապետություն
Автономна Республіка Крим
Автономная Республика Крым
Qırım Muhtar Cumhuriyeti
flag of Crimea Զինանշան
Flag of Crimea.svg
Emblem of Crimea.svg
Crimea AR regions green.png
Երկիր Ուկրաինա Ուկրաինա
Հիմն Нивы и горы твои волшебны, Родина
(թարգմանաբար` Քո դաշտերը ու լեռները հրաշալի են, Հայրենիք)
Կարգավիճակ Ինքնավար հանրապետություն Ուկրաինայի կազմի մեջ
Մտնում է territorial dispute[1]
Ներառում է 14 շրջան, 16 քաղաք, 56 ավան, 950 գյուղ
Վարչկենտրոն Սիմֆերոպոլ
Ամենաբարձր կետ Ռոման-Կոշ
Օրենսդրական մարմին Supreme Council of Crimea
Հիմնական լեզու Ուկրաիներեն
Պաշտոնական լեզուներ ուկրաիներեն, ռուսերեն և Crimean Tatar
Բնակչություն 2 033 700 մարդ
Խտություն 75,6
Ազգային կազմ 58,32% Ռուսներ
24,32% Ուկրաինացիներ
12,10% Ղրիմյան թաթարներ
Տարածք 26,081 հազ. կմ²
Map of Ukraine political simple Oblast Krim.png
Crimea-regions alternative.PNG
Հիմնադրված է փետրվարի 12, 1991 թ.
Սահմանում է Խերսոնի մարզ, Սևաստոպոլ և Կրասնոդարի երկրամաս
Ժամային գոտի UTC+2
Նախորդ Crimean Autonomous Soviet Socialist Republic
ISO 3166-2 կոդ UA-43
Հեռախոսային կոդ +380-65
Ավտոմոբիլային կոդ АК (ավելի վաղ` КР, КО, РК, МЯ, 01)
Կոորդինատներ: 44° հս․ լ. 34° ավ. ե. / 44° հս․. լ. 34° ավ. ե. / 44; 34
rada.crimea.ua

Ղրիմի Ինքնավար Հանրապետություն (ուկր.՝ Автономна Республіка Крим, ռուս.՝ Автономная Республика Крым, Ղրիմի թաթարերեն՝ Qırım Muhtar Cumhuriyeti), ՂԻՀ (ուկր.՝ АРК, ռուս.՝ АРК, Ղրիմի թաթարերեն՝ QMC), դե յուրե ինքնավար հանրապետություն էր Ուկրաինայի կազմի մեջ տեղաբաշխված Ղրիմ թերակղզու մեծ մասի վրա[2]։ Ունի Ռուսաստանի հետ ծովային սահման արևելքում։

ՂԻՀ-ի կազմի մեջ չի մտնում թերակղզու հարավ-արևմտյան մասը, որը ենթարկվում է Սևաստոպոլի քաղաքային խորհրդին, որը հանդիսանում է առանձին համապետական ենթակայության միավոր[3], և Արբատյան ցամաքալեզվակի հյուսիսային մասը, որը մտնում է Խերսոնի մարզի մեջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1921 թվականի հոկտեմբերի 18-ին Տավրիչեսկի գուբերնիայի մի մասից ձևավորվեց Ղրիմյան ԻԽՍՀ-ն։ 1945 թվականի հունիսի 30-ին այն դարձավ ՌԽՖՍՀ կազմում Ղրիմի մարզ։ 1948 թվականին Սևաստոպոլ քաղաքը առանձնացվեց, որպես հանրապետական նշանակության քաղաք։ 1954 թվականից ՈւԽՍՀ-ի կազմի մեջ։ 1991 թվականի փետրվարի 12-ին վերականգնվեց Ղրիմյան ԻԽՍՀ-ն։

Ղրիմի տարածքը պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ գրավվել է և վերահսկվել տարբեր պետությունների կողմից։ Իր պատմության ընթացքում այն վերահսկվել է կիմերացիների, հույների, սկյութերի, գոթերի, հունների, բուլղարների, խազարների կողմից, և մտել է Կիևյան Ռուսիայի, Բյուզանդական կայսրության, Կիպչակների պետության, Օսմանյան կայսրության, Ոսկե հորդայի թաթարների պետության և Մոնղոլների ենթակայության տակ։ 13-րդ դարում այն մասնակիորեն ենթարկվում էր Վենետիկի և Գենուայի հանրապետություններին, նրանցից հետո Ղրիմը ղեկավարում էին Ղրիմի խանությունը և Օսմանական կայսրությունը 15-18-րդ դարերում, Ռուսական կայսրության կողմից 18-20-րդ դարերում, և ի վերջո մինչև Ուկրաինայի կազմի մեջ մտնելը, այն հանդիսանում էր Սովետական Միության մաս։

ՂԻՀ այժմ ինքնավար խորհրդարանական հանրապետություն է, Ուկրաինայի կազմի մեջ[2], որը կառավարվում է Ղրիմի սահմանադրության համաձայն և Ուկրաինայի օրենքներով։ Մայրաքաղաքը և հանրապետության կառավարության նստավայրն է Սիմֆերոպոլ քաղաքը, որը գտնվում է թերակղզու կենտրոնում։ Ղրիմի մակերևույթի մակերեսը կազմում է 26 200 կմ², և բնակչությունը, ըստ 2007 թվականի գնահատականների կազմում է 1 973 185 մարդ։

Հանրաքվե[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մարտի 16-ին Ղրիմում անցկացվեց թերակղզու կարգավիճակի շուրջ հանրաքվե։ Ղրիմի Գերագույն խորհուրդը, որը նախաձեռնել էր հանրաքվեն, խոստացել էր ինքնալուծարվել, եթե ընտրողները նախընտրեն Ուկրաինայի մաս մնալ։ Ըստ Ղրիմի նորահայտ իշխանությունների հանրաքվեին մասնակցեց ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 83,1%-ը‌[փա՞ստ], իսկ ըստ Ղրիմի Թաթարների Ազգային Մեջլիսի, մասնակցեց բնակչության մոտ 30%-ը‌[փա՞ստ]։ Արեւմուտքը եւ Ուկրաինայի իշխանությունները չճանաչեցին հանրաքվեն։ Ըստ Ռուսաստանի տվյալների, հանրաքվեի մասնակիցների 96.7%-ը ցանկություն հայտնեց միանալ Ռուսաստանին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]