Հիմնադրվել է մ․թ․ա․ 6-րդ դարում և կոչվել Պանտիկապեոն, որը, ենթադրում են, առաջացել է իրանական լեզուներից։ Ստուգաբանությունը վիճելի է․ պունտ ― «հինգ», 2֊րդ բաղադրիչը պարզ չէ․ կամ պանտա ― «ուղի», ապ ― «ջուր»՝ «ամանի վիզ» իմաստով, որտեղից առաջացել է այն նեղուցի անունը, որի ափին գտնվում է քաղաքը։
9-րդ դարից հայտնի է հին ռուսական Կորչև անվամբ, որի հիմքը ոմանք համարում են къарка ― «կոկորդ, վիզ» բառը (այսինքն՝ հին անվանման պատճենումն է), ոմանք էլ գտնում են, որ այն առաջացել է հին ռուսերեն «դարբնություն» նշանակող крч հիմքից (այսինքն ցույց է տալիս մետաղի մշակման հնագույն կենտրոն լինելը)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 393)։