Դնեպր (ուկր.՝ Дніпро́, մինչև 1796 թվականը՝ Եկատերինոսլավ, 1796-1802 թվականներին՝ Նովոռոսիյսկ, 1802-1926 թվականներին՝ Եկատերինոսլավ, 1926-2016 թվականներին՝ Դնեպրոպետրովսկ[3]), քաղաք, ՈւկրաինայիԴնեպրոպետրովսկի մարզի կենտրոնը, Դնեպրոպետրովսկի մարզի կենտրոնը, բնակչության թվով Ուկրաինայի չորրորդ քաղաքը՝ Կիևից, Խարկովից և Օդեսայից հետո։ Ուկրաինայի խոշորագույն արդյունաբերական, տրանսպորտային, տնտեսական կենտրոններից մեկն է, մետալուրգիայի կենտրոնը և Ուկրաինայի տիեզերական մայրաքաղաքը։ Հատկապես զարգացած է գունավոր մետալուրգիան, մետաղամշակումը, մեքենագործությունը և արդյունաբերության այլ ծանր ճյուղերը։
Հիմնադրվել է 1783 թվականին և կոչվել Եկատերինոսլավ (բառացի՝ «փառք Եկատերինային»)՝ ի պատիվ Եկատերինա II֊ի։ Պավել I֊ի թագավորության օրոք (1796-1801) պաշտոնապես կոչվել է Նովոռոսիյսկ՝ այն ժամանակ Հյուսիսային Մերձսևծովյան շրջանի տափաստաններին տրվող Նովոռոսիա անունով։
Սակայն Ալեքսանդր I֊ը 1802 թվականին քաղաքին վերադարձրեց «Եկատերինոսլավ» անվանումը։ 1826 թվականին վերանվանվել է ի պատիվ խորհրդային պետական և կուսակցական գործիչ Գրիգորի Իվանի Պետրովսկու, որն իր կյանքը սկսել է որպես բանվոր այդ քաղաքի գործարաններում, ղեկավարել է այստեղ հեղափոխական շարժումը[4]։