Եկատերինա Մակարովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եկատերինա Մակարովա
Սեռիգական
ՔաղաքացիությունՌուսաստան Ռուսաստան
Բնակվելու վայրՄոսկվա
Ծննդյան ամսաթիվհունիսի 8, 1988 (35 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսաստան
Հասակ180 սմ
Քաշ65 կգ
Կարիերայի սկիզբ2004 հոկտեմբեր
Աշխատող ձեռքձախ
Հարված ձախիցերկձեռքանի
ՄարզիչԵվգենիա Մանյուկովա
Անաստասիա Միսկինա
Պարգևավճար, USD10,208,729
Մենախաղ
Խաղեր Հ/Պ436–307[1]
Ամենաբարձր վարկանիշ8 (2015 ապրիլի 6)
Ներկայիս վարկանիշ30 (2016 հոկտեմբերի 31)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա1/2 եզրափակիչ (2015)
Ֆրանսիա4-րդ շրջան (2011, 2015)
Ուիմբլդոն1/4 եզրափակիչ (2014)
ԱՄՆ1/2 եզրափակիչ (2014)
Օլիմպիական խաղեր
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ376–180[1]
Ամենաբարձր վարկանիշ3 (2015 հունիսի 8)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
ԱվստրալիաԵզրափակիչ (2014)
ՖրանսիաՀաղթանակ (2013)
ՈւիմբլդոնԵզրափակիչ (2015)
ԱՄՆՀաղթանակ (2014)
katemakarova.com/en/
Թարմացվել է՝ 2016 թվական նոյեմբերի 1

Եկատերինա Վալերիևնա Մակարովա (ռուս.՝ Екатери́на Вале́рьевна Мака́рова, հունիսի 7, 1988(1988-06-07)[1][2], Մոսկվա, Ռուսաստան[1]), ռուս պրոֆեսիոնալ թենիսիստուհի, աշխարհի նախկին թիվ 8 ռակետ մենախաղում և թիվ 3 ռակետ զուգախաղում։ 2016 թվականի Օլիմպիական խաղերի հաղթող կանանց զուգախաղում (Ելենա Վեսնինայի հետ)։ Մեծ Սաղավարտի երեք մրցաշարերի հաղթող (երկուսը կանանց զուգախաղում, մեկը խառը զուգախաղում), Մեծ Սաղավարտի չորս մրցաշարերի եզրափակիչի մասնակից (երեքը կանանց զուգախաղում, մեկը խառը զուգախաղում), Մեծ Սաղավարտի մենախաղի երկու մրցաշարերի կիսաեզրափակիչի մասնակից, WTA Ամփոփիչ մրցաշարի կանանց զուգախաղի հաղթող (2016 թվական, Ելենա Վեսնինայի հետ), WTA տասը մրցաշարերի հաղթող (երկուսը մենախաղում), Ֆեդերացիայի գավաթի մրցաշարի հաղթող (2008) Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում, Orange Bowl մրցաշարի մենախաղի կիսաեզրափակիչի մասնակից (2004)[3]։

Ռուսաստանի «Սպորտի վաստակավոր վարպետ»[4]։

Ընդհանուր տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինան մեկն է Օլգա և Վալերի Մակարովների երեխաներից, նա ունի եղբայր՝ Անդրեյ։

Եկատերինա Մակարովան թենիս սկսել է խաղալ 6 տարեկան հասակում։ Կորտում Մակարովան նախընտրում է գործել հետին գծում, սիրելի ծածկույթը հարդն է։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2003-2005 թվականներ. Պատանեկան տարիներ և առաջին քայլերը պրոֆեսիոնալ մրցաշարերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկան մրցաշարերում Եկատերինայի առաջին ելույթները սկսվել են 2002 թվականի մարտին։ Այդ մակարդակում բավականին արագ առաջ են գալիս լավ արդյունքներ, 2003 թվականի վերջին նա մտնում է ինչպես մենախաղի, այդպես էլ զուգախաղի պատանեկան ուժեղագույն թենիսիստների Թոփ 50։ 2004 թվականի դեկտեմբերին Մակարովան իր գլխավոր արդյունքին է հասել պատանեկան թենիսում։ Այլ թենիսիստուհիների շարքում հաղթելով Ռեգինա Կուլիկովային, Կարոլին Վոզնյացկիին և Մոնիկա Նիկուլեսկուին, Եկատերինան հասել է մինչև Orange Bowl հեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակիչ։ 2005 թվականին նա հասել է Ուիմբլդոնի պատանեկան մրցաշարի քառորդ եզրափակիչ (հաղթելով Յարմիլա Գրոտին և պարտվելով Ագնեշ Սավային), Եվրոպայի պատանեկան առաջնության կիսաեզրափակիչ (հաղթելով Յուլիա Գյորգեսին, սակայն պարտվելով Մոնիկա Նիկուլեսկուին)։ Այդ տարին նշվել է նաև մի քանի զուգաքաղի հաջողություններով։ Մայիսին, Եվգենիա Ռոդինայի հետ զույգով, նրանք հաղթանակ են տարել իտալական Trofeo Bonfiglio հեղինակավոր մրցաշարում։ Ավելի ուշ, Ալլա Կուդրյավցևայի հետ զույգով, նրանք տիտղոս են նվաճել Եվրոպայի առաջնությունում։ 2006 թվականի միջնամասում Մակարովան ավարտել է պատանեկան կարիերան։ Նրա լավագույն արդյունքը եղել է 2005 թվականի օգոստոսի 8-ին, երբ նա 20-րդ ռակետ է դարձել համակցված վարկանիշում։

2003 թվականի հունիսից սկսվել են Մակարովայի ելույթները մեծահասակների մրցաշարերում։ Էլեկտրոստալի 10-հազարանոց մրցաշարի նորամուտային խաղում նա հաղթել է 410-րդ ռակետ Իրինա Բուլիկինային։ 2004 թվականի մայիսին Մակարովան հաղթել է մեծահասակների իր առաջին մրցաշարում, տիտղոս նվաճելով թուրքական Անթալիայի ցածր մակարդակի մրցաշարում։ Օգոստոսին Մակարովան իր առաջին տիտղոսն է նվաճել զուգախաղի մրցաշարում, Եկատերինա Կոսմինսկայի հետ հաղթանակ տանելով Մոսկվայի 25-հազարանոց մրցաշարում։ Մրցաշարերում առաջին իսկ լիարժեք տարում ցույց տրված մի շարք լավ արդյունքները նրան թույլ են տվել տեղ գրավել մենախաղի աշխարհի առաջատար թենիսիստուհիների Թոփ 400-ում։ 2005 թվականի սկզբին Սանկտ Պետերբուրգի և Ռեդբրիջի երկու 25-հազարանոց մրցաշարերի կիսաեզրափաիչները ռուսաստանցուն թույլ են տվել առաջին անգամ տեղ գրավել մենախաղի աշխարհի առաջատար 300 թենիսիստուհիների շարքում։ Շուտով հետևել է առաջին հաղթանակը Թոփ 200 թենիսիստուհու նկատմամբ՝ ֆրանսիական Կան-Սյուր-Մերի ապրիլյան 75-հազարանոց մրցաշարի կիսաեզրափակիչի ճանապարհին հաղթելով այդ պահին աշխարհի 133-րդ ռակետ Անաստասիա Եկիմովային և 104-րդ ռակետ Յուլիա Շրուֆին։ Մի քիչ անց հաջողվել է նոր մակարդակի հասնել զուգախաղի մրցաշարերում՝ Ռիմնիի օգոստոսյան 50-հազարանոց մրցաշարում Մակարովան (Դարյա Կուստովայի հետ միասին) հասել է մինչև եզրափակիչ։ Օգոստոսին տեղի է ունեցել նրա նորամուտը Մեծ Սաղավարտի մրցաշարերում։ Օգոստոսին 17-ամյա ռուս թենիսիստուհին ԱՄՆ բաց առաջնության որակավորման փուլում հաղթել է Վանեսա Հենկեին, սակայն արդեն հաջորդ խաղում զիջել է Շիհա Ուբերոին։ Հոկտեմբերին Մակարովան առաջին անգամ հաղթանակ է տարել Թոփ 100 թենիսիստուհու նկատմամբ, Կրեմլի գավաթի որակավորման փուլում հաղթելով Միխաելա Պաշտիկովային։ Տարին եզրափակել է Դուբայի մրցաշարում, որտեղ Օլգա Պանովայի հետ զույգով նա հասել է տեղի 75-հազարանոց մրցաշարի եզրափակիչ։ Մակարովան տարին ավարտել է մենախաղի և զուգախաղի վարկանիշների Թոփ 300-ում։

206-2008 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Մակարովան մենախաղի մրցաշարերում հետագա առաջընթաց չի ունեցել, սակայն հաջողվել է մի քանի հաջող մրցաշարեր անցկացնել զուգախաղում, այդ թվում հաղթել ITF 4 մրցաշարերում, որի շնորհիվ զուգախաղի մրցաշարջանը հաջողվել է ավարտել վարկանիշային Թոփ 150-ում։ Մեկ տարի անց սկսվել են բարելավվել արդյունքները մենախաղի մրցաշարերում։ Ապրիլի վերջին Տորենտի 25-հազարանոց մրցաշարում քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո Մակարովան առաջին անգամ մտել է Թոփ 200։ Հուլիսին ռուսաստանցին առաջին անգամ մասնակցել է WTA մենախաղի հիմնական մրցաշար՝ Լոս Անջելեսում։ Սակայն հիմնական մրցաշարում առաջին հաղթանակ տանելուն նրան խանգարել է Ելենա Դեմենտևան, ով նրան զիջել է ընդամենը 4 գեյմ։ ԱՄՆ բաց առաջնությունում նա առաջին անգամ իրավունք է ստացել մասնակցել Մեծ Սաղավարտի հիմնական մրցաշարում, անցնելով որակավորման փուլը։ Այստեղ Մակարովան հասել է մինչև երրորդ շրջան, հաղթելով Աի Սուգիյամային և պարտվելով Ժյուստին Էնենին։ Զուգախաղում հաջողվել է անցկացնել մի քանի հաջող մրցաշարեր և հաղթանակ տանել ITF երեք մրցաշարում։

2008 թվականի մրցաշրջանը Մակարովան առաջին անգամ սկսել է անմիջապես WTA մրցաշարում՝ Սիդնեյում։ Ավստրալիայի բաց առաջնությունում նա կրկնել է ամերիկյան Մեծ Սաղավարտի մրցաշարի արդյունքը, երրորդ շրջանում պարտվելով Ագնեշ Սավային։ Մրցաշրջանի հաջորդ մասում Մակարովան կենտրոնացած էր որակավորման մրցաշարերում վարկանիշային միավորներ վաստակելու և WTA խոշոր մրցաշարերի առաջին շրջանների վրա։ Գործընթացը բավականին հաջող է անցել և Բիրմինգհեմի մրցաշարում Մակարովան արդեն մենախաղի վարկանիշի Թոփ 70-ում էր։ Հունիսին հաջողվել է փայլել Իսթբորնի խոտածածկի մրցաշարում։ Անցնելով որակավորման փուլը, Մակարովան հասել է մինչև քառորդ եզրափակիչ, ընթացքում հաղթելով Վերա Զվոնարյովային և Կայա Կանեպիին։ Դրանից հետո ռուսաստանցին բարձրացել է Թոփ 50։ Օգոստոսին ԱՄՆ բաց առաջնությունում Մակարովան կրկին հասել է երրորդ շրջան, մեկնարկում հաղթելով աշխարտի 9-րդ ռակետ Աննա Չակվետաձեին։ Նույն տարում առաջին հաջողություններն են գալիս WTA մակարդակի զուգախաղի մրցաշարերում։ Մակարովան երկու անգամ հասել է եզրափակիչ, ինչպես նաև Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Սեպտեմբերին Մակարովան մասնակցել է Ֆեդերացիայի գավաթի եզրափակիչում Իսպանիայի հավաքականի դեմ հաղթական խաղին։ Տարին ավարտվել է մենախաղի վարկանիշի 48-րդ և զուգախաղի վարկանիշի 62-րդ հորիզոնականներում։

2009-2010 թվականներ. Առաջին WTA տիտղոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինա Մակարովան 2010 թվականին

2009 թվականին մենախաղի առաջին հաջողությունները եկել են միայն գարնանը, երբ Մակարովան դուրս է եկել Մայամիի մրցաշարի չորրորդ շրջան, հաղթանակներ տանելով Աի Սուգիյամայի և Նադեժդա Պետրովայի նկատմամբ, որից հետո հասել է իր առաջին եզրափակիչներին WTA մենախաղի մրցաշարերում, սկզբում Ֆեսում, իսկ այնուհետև նաև Օէյրաշում։ Ֆրանսիայի բաց առաջնության նախօրեին Մակարովան մենախաղի վարկանիշում բարձրացել է 38-րդ հորիզոնական։ Իսկ բուն մրցաշարում հաջողություն չի ունեցել։ Հունիսին նա դուրս է եկել Իսթբորնի մրցաշարի քառորդ եզրափակիչ, ընթացքում հաղթանակ տանելով աշխարհի նախկին թիվ 1 ռակետ Ամելի Մորեսմոյի նկատմամբ։ Տարին եզրափակող հարդի ծածկույթի վրա մրցաշարերն անհաջող էին։ Մակարովան 9 մրցաշարերի ընթացքում կարողացել է հաղթանակ տանել ընդամենը երկու խաղում։ Մրցաշրջանի արդյունքներով Մակարովան տարին եզրափակել է վարկանիշային աղյուսակի 60-րդ հորիզոնականում։ Զուգախաղում, համագործակցելով հայրենակից Ալիսա Կլեյբանովայի հետ, իրավիճակը նույնն էր։ Մայիսին պարտություն է կրել ասոցիացիայի շրջանակում առաջին մրցաշարում՝ նույն Ֆեսում։ Հունիսին հաջողվել է պաշտպանել քառորդ եզրափակիչը Ուիմբլդոնի մրցաշարում։ Սեպտեմբերին փայլուն ելույթներ է ունեցել ԱՄՆ բաց առաջնությունում, որտեղ նրանք հասել են կիսաեզրափակիչ, ընթացքում հաղթելով Անաբել Մեդինա Գարիգես-Ռուանո Պասկուալ զույգին և պարտվելով միայն Վենուս Ուիլյամս-Սերենա Ուիլյամս քույրերին։ Հոկտեմբերին, Ալլա Կուդրյավցևայի հետ զույգով, Մակարովան հասել է Պեկինի խոշոր մրցաշարի եզրափակիչ։ Տարվա արդյունքներով Մակարովան դարձել է զուգախաղի վարկանիշի աշխարհի թիվ 20 ռակետ։

Մենախաղում նոր մրցաշրջանը Մակարովային հաջողություն չի բերել և շարունակվել է նախորդ մրցաշրջանի վերջի ոչ ուրախ միտումը։ Մակարովան եզակի հաղթանակ է տարել և ցած իջել վարկանիշային աղյուսակում։ Անկման գագաթնակետը եղել է հունիսի սկզբին, երբ Մակարովան դուրս է մնացել մենախաղի ուժեղագույն թենսիստուհիների լավագույն հարյուրյակից։ Դրությունը փրկել է ավանդապես հաջող Իսթբորնի մրցաշարը։ Մակարովան կարիերայում լավագույն շաբաթն է ունեցել և նվաճել մրցաշարի հաղթողի տիտղոսը։ Այդ արդյունքը նրան անմիջապես բարձրացրել է վարկանիշային 67-րդ հորիզոնական։ Հետագայում, կանոնավորպես անցնելով որակավորումը և մեկ-երկու հաղթանակի հասնելով մրցաշարերի հիմնական ցանցում, Մակարովային հաջողվել է ամրապնդվել լավագույն հարյուրյակի երկրորդ կեսի սկզբնամասում։ Զուգախաղում ամեն ինչ նկատելիորեն նվազ հաջող էր, քան մեկ տարի առաջ։ Լավագույն արդյունքներին հաջողվել է հասնել գարնանը և Մայամիում դուրս գալ քառորդ եզրափակիչ, իսկ Չարլստոնում հասնել կիսաեզրափակիչ։ Տարին եզրափակել է զուգախաղի վարկանիշի 72-րդ հորիզոնականում։ Նույն տարում Մակարովան իրեն ցուցաբերել է որպես խառը զուգախաղի մրցաշարերի հեռանկարային մասնակից։ Ավստրալիայի բաց առաջնությունում Մակարովան չեխ Յարոսլավ Լևինսկիի հետ միասին հասել է եզրափակիչ, որտեղ պարտվել են գերխաղակցված և գերփորձառու Լեանդեր Պաես-Կառա Բլեյք զույգին։

2011-2012 թվականներ. Մեծ Սաղավարտի առաջին տիտղոս[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Մակարովան ամրապնդվել է մեկ տարի առաջ նվաճած դիրքերում, իսկ երկու չորրորդ շրջաններ, որոնց հասել է Մեծ Սաղավարտի ավստրալիական և ֆրանսիական մրցաշարերում, թույլ են տվել խոտածածկի շրջանից առաջ տեղ զբաղեցնել Թոփ 30-ում։ Հետագայում, չկարողանալով պաշտպանել նախորդ մրցաշարջանի արդյունքները, Մակարովան աստիճանաբար իջել է մենախաղի վարկանիշի վեցերորդ տասնյակ։ Զուգախաղում, տարբեր մակարդակի մրցաշարերում պարբերաբար հասնելով որոշակի հաջողություններ, Մակարովան տարին եզրափակել է վարկանիշային Թմփ 50-ի մերձակայքում։ Զուգախաղում Մակարովան Վերա Դուշևինայի հետ միասին հասել է Փարիզի մրցաշարի եզրափակիչ, Չժեն Ցզեի հետ՝ Ցինցինատիի մրցաշարի կիսաեզրափակիչ և Լյուսիա Հրադեցկայի հետ՝ Լյուքսեմբուրգի մրցաշարի եզրափակիչ։

2012 թվականի մրցաշարջանկ սկսվել է մի շարք հաջող ելույթներով Ավստրալիայում, որտեղ Մակարովան կարիերայում առաջին քառորդ եզրափակիչին է հասել Մեծ Սաղավարտի մրցաշարի մենախաղում, ճանապարհին առավելության հասնելով Վերա Զվոնարյովայի և Սերենա Ուիլյամսի նկատմամբ։ Հաջողությունը զարգացնել չի հաջողվել և առողջության հետ փոքրիկ խնդիրների պատճառով Մակարովան բաց է թողել ամփողջ փետրվարը և մրցաշար վերադարձել միայն Ինդիան Ուելսում։ Հաջող անցկացրած Մայամիի և Մադրիդի մրցաշարերը Մակարովային թույլ են տվել մայիսի կեսին վերադառնալ Թոփ 40։ Արդյունքների աստիճանական աճող կայունությունը հնարավորություն է տվել վեր բարձրանալ վարկանիշային սանդղակում։ Մի քանի կիսաեզրափակիչներ մանր մրցաշարերում և կանոնավոր հաղթանակների շարքը ավելի խոշոր մրցաշարերում, նրան թույլ են տվել տարվա վերջին բարձրանալ մենախաղի վարկանիշի ուժեղագույն քսանյակ։

Հաջողակ էր տարիննաև զուգախաղում։ Տարբեր խաղընկերուհիների հետ քառորդ եզրափակիչ արդյունքները Ավստրալիայի բաց առաջնությունում և Մայամիում և եզրափակիչները Մադրիդում և Հռոմում, Մակարովային Հռոմի մրցաշարից հետո հնարավորություն է տվել զուգախաղի վարկանիշում բարձրանալ 17-րդ հորիզոնական։ Հետագայում զուգախաղի արդյունքները կայունացել են և Մակարովան կանոնավորապես հասել է քառորդ եզրափակիչ փուլ։ Բացառություն չի կազմել նաև Օլիմպիական մրցաշարը, որտեղ Մակարովան և Ելենա Վեսնինան հասել են քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել են Լիզել Հուբեր-Լիզա Ռեյմոնդ զույգին։ Աշնանը Մակարովա-Վեսնինա զույգը լավ հնարավորություն է ունեցել պայքարելու WTA Ամփոփի մրցաշարում մասնակցության իրավունքի համար, սակայն անհաջողությունները ԱՄՆ բաց առաջնությունում և Տոկիոյի խոշոր մրցաշարում, ռուսաստանցիներին թողել են վեցերորդ տեղում։ Ձեռք բերված վստահությունը, այնուամենայնիվ, զույգին թույլ է տվել այդ շրջանում մի զույգ տիղոս նվաճել, յուքանչյուրում առառվելության հասնելով Նադեժդա Պետրովա-Մարիա Կիրիլենկո զույգի նկատմամբ, ովքեր հետագայում ուժեղագույնն են դարձել ամփոփիչ մրցաշարում։ Որոշակի հաջողություն է ունեցել նաև խառը զուգախաղում, որտեղ բրազիլացի Բրունո Սոարեսի հետ Մակարովան վստահորեն հաղթահարել է ԱՄՆ բաց առաջնության փուլերը, ընթացքում առավելության հասնելով Բրայան եղբայրների մասնակցությամբ զույգերին և հասնել եզրափակիչ, որտեղ որոշիչ սեթի թայ-բրեյքում հաղթանակ են տարել Կվետա Պեշկե-Մարցին Մատկովսկի զույգի նկատմամբ և առաջին տիղոսը նվաճել Մեծ Սաղավարտի մրցաշարում։

2013 թվական. Զուգախաղի հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինա Մակարովան և Ելենա Վեսնինան

Սիդնեյի մրցաշարում մակարովան առաջին շրջանում հաղթել է Վարվարա Լեպչենկոյին, սակայն հաջորդ շրջանում պարտվել է Դոմինիկա Ցիբուլկովային։ Ավստրալիայի բաց առաջնությունում նա հասել երկրորդ անընդմեջ քառորդ եզրափակիչին, հաղթանակներ տանելով Մարիոն Բարտոլիի և Անժելիկա Քերբերի նկատմամբ։ Այնուհետև նա պարտվել է Մարիա Շարապովային։ Դոհայի մրցաշարում Մակարովան երկրորդ շրջանում պարտվել է Պետրա Կվիտովային։

Առաջին շրջանում ազատ լինելուց հետո Մակարովան իր մեկնարկային խաղերում պարտություն է կրել Ինդիան Ուելսի և Մայամիի մրցաշարերում, զիջելով Գարբինե Մուգուրուսային և Սվետլանա Կուզնեցովային։ Ելենա Վեսնինան նրա խաղընկերուհին էր Ինդիան Ուելսի զուգախաղի մրցաշարում և եզրափակիչում հաղթելով Նադեժդա Պետրովային և Կատերինա Սրեբոտնիկին, նրանք նվաճել են հաղթողի տիտղոսը։ Porsche Tennis Grand Prix մրցաշարի առաջին շրջանում նա պարտվել է Անաստասիա Պավլյուչենկովային։ Mutua Madrid Open մրցաշարում Մակարովան երկրորդ շրջանում հաղթանակ է տարել աշխարհի թիվ 3 ռակետ Վիկտորիա Ազարենկայի նկատմամբ (առաջին սեթում շահելով ընդամենը մեկ գեյմ), ավարտին հասցնելով Ազարենկայի 18 խաղից բացկացած հաղթական շարքը, որը սկսվել էր մրցաշարջանի սկզբից[5]։ Մարիոն Բարտոլիի նկատմամբ հաղթանակից հետո նա դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ երկու սեթում պարտվել է 7-րդ դասակարգված Սառա Էրանիին։ Ֆրանսիայի բաց առաջնությունում Մակարովան պարտվել է մեկնարկում, զիջելով Սվետլանա Կուզնեցովային։ Զուգախաղի մրցաշարում կրկին միավորվելով Ելենա Վեսնինայի հետ, Մակարովան իր երկրորդ տիտղոսն է նվաճել Մեծ Սաղավարտի մրցաշարում։ Առաջին երկու շրջաններում հեշտ հաղթանակներից հետո նրանք երրորդ շրջանում հաղթել են Ելենա Յանկովիչ-Միրյանա Լուչիչ Բարոնի զույգի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում նրանք պայքարից դուրս են թողել 10-րդ դասակարգված Կրիստինա Մլադենովիչ-Գալինա Վոսկոբոևա զույգին։ Կիսաեզրափակիչում նրանք հաղթել են ևս մեկ դասակարգված զույգի, այս անգամ 2-րդ դասակարգված Անդրեա Հլավաչկովա-Լյուսիա Հրադեցկա զույգին։ Եզրափակիչ խաղում նրանց կրցակիցները 1-ին դասակարգված Սառա Էրանին և Ռոբերտա Վինչին էին, սակայն նրանք նույնպես չկարողացան դիմագրավել և, ինչպես և մյուս զույգերը, պարտություն կրեցին երկու սեթում։

Խոտածածկի մրցաշարերում Մակարովան Բիրմինգհեմի մրցաշարի մեկնարկային խաղում պարտություն է կրել Մարինա Էրակովիչից, սակայն հասել է Aegon International մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել է Կարոլին Վոզնյացկիին։ Ուիմբլդոնի մրցաշարում նա հասել է երրորդ շրջան, որտեղ երեք սեթում պարտվել է Պետրա Կվիտովային։ Քառորդ եզրափակիչում է ավարտել ելույթը նույն մրցաշարի զուգախաղում։

ԱՄՆ առաջնության շարքի ընթացքում Մակարովան հասել է Citi Open մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է Մագդալենա Ռիբարիկովային։ Տորոնտոյի և Ցինցինատիի մրցաշարերում ելույթնիերն ավարտվել են երկրորդ շրջանում, պարտվելով Ռոբերտա Վինչիին և Ելենա Յանկովիչին։ ԱՄՆ բաց առաջնությունից մեկ շաբաց առաջ նա քառորդ եզրափակիչ է հասել Նյու Հեյվենի մրցաշարում, սակայն զիջել է ապագա հաղթող Սիմոնա Հալեպին։ ԱՄՆ բաց առաջնությունում Մակարովան չորրորդ շրջանում հաղթել է 3-րդ դասակարգված Ագնեշկա Ռադվանսկային և հասել Մեծ Սաղավարտի կարիերայում երրորդ քառորդ եզրափակիչին և առաջինին ԱՄՆ-ում[6]։ Քառորդ եզրափակիչում նա երեք սեթում պարտվել է 5-րդ դասակարգված Նա Լիին[7]։ Ելենա Վեսնինայի հետ համագործակցությամբ քառորդ եզրափակիչ է հասել նաև զուգախաղի մրցաշարում։

Մակարովա-Վեսնինա զույգը տարվա վերջին մասնակցել է WTA Ամփոփիչ մրցաշարին, որտեղ կիսաեզրափակիչում հաղթանակ տանելով աշխարհի թիվ 1 զույգ համարվող Սառա Էրանիի և Ռոբերտա Վինչիի նկատմամբ (4-6, 7-5, 10-3), դուրս են եկել եզրափակիչ, որտեղ, սակայն, պարտվել են Պեն Շուայ-Սե Շուվեյ զույգին (4-6, 5-7)։

2014 թվական. Երկրորդ WTA մենախաղի տիտղոս և առաջին խոշոր կիսաեզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակարովան մրցաշրջանը սկսել է Apia International մրցաշարից, որտեղ նա առաջին շրջանում պարտության է մատնել 4-րդ դասակարգված Ելենա Յանկովիչին։ Երկրորդ շրջանում նա պարտվել է Կարլա Սուարես Նավարոյին։ Այնուհետև նա չորրորդ շրջան է հասել Ավստրալիայի բաց առաջնությունում՝ երրորդ անգամ անընդմեջ, սակայն պարտվել է Նա Լիին։ Զուգախաղի մրցաշարում Մակարովա-Վեսնինա զույգը դուրս է եկել եզրափակիչ, սակայն պարտություն են կրել Սառա Էրանի-Ռոբերտա Վինչի զույգից։ 2014 թվականին Մակարովան իր առաջին տիտղոսը նվաճել է PTT Pattaya Open մրցաշարում, եզրափակիչում հաղթելով չեխ Կարոլինա Պլիշկովային։ Դուբայի մրցաշարում նա առաջին շրջանում հաղթել է Ալիսա Կլեյբանովային, սակայն երկրորդ շրջանում պարտվել է աշխարհի թիվ 1 ռակետ Սերենա Ուիլյամսին։

Մակարովան երրորդ շրջան է հասել BNP Paribas Open մրցաշարում, որտեղ պարտվել է Դոմինիկա Ցիբուլկովային։ Մայամիի մրցաշարում նա երրորդ շրջանում հաղթել է Սառա Էրանիին, սակայն չորրորդ շրջանում երեք սեթում պարտվել է Անժելիկա Քերբերին։ Մեկնարկային փուլերում Մակարովան պարտություն է կրել Շտուտգարտի և Մադրիդի մրցաշարերում, պարտություն կրելով Կարլա Սուարես Նավարոյից և Կարոլին Վոզնյացկիից։ Հռոմի մրցաշարում նա առաջին շրջանում առավելության է հասել Ռոբերտա Վինչիի նկատմամբ, սակայն հաջորդ շրջանում պարտվել է Սառա Էրանիին։ Ֆրանսիայի բաց առաջնությունում Մակարովան հասել է երրորդ շրջան, որտեղ պարտվել է ամերիկուհի Սլոան Սթիվենսին։

Խոտածածկի շրջանի մրցաշարերում Մակարովան հաղթել է Ֆրանչեսկա Սկիավոնեին և Անաստասիա Պավլյուչենկովային, քառորդ եզրափակիչում տեղ ապահովելով Aegon International մրցաշարում։ Քառորդ եզրափակիչում նա պարտվել է Անժելիկա Քերբերին։ Լավ մարզավիճակը պահպանվել է նաև Ուիմբլդոնի մրցաշարում, որտեղ նա իր 4-րդ քառորդ եզրափակիչին է հասել Մեծ Սաղավարտի մրցաշարում՝ չորրորդ շրջանում Ագնեշկա Ռադվանսկայի նկատմամբ հաղթանակից հետո։ Այնտեղ նա երկու սեթում պարտվել է Լյուսիա Շաֆարժովային։

Մակարովան Rogers Cup մրցաշարում առաջին անգամ հասել է Premier 5 մակարդակի մրցաշարի մենախաղի կիսաեզրափակիչ։ Մրցաշարի ընթացքում նա երկրորդ շրջանում հաղթել է զուգախաղի իր խաղընկերուհի Ելենա Վեսնինային, իսկ այնուհետև 2-րդ դասակարգված Պետրա Կվիտովային։ Կիսաեզրափակիչում նա համառ պայքարում, երկու թայ-բրեքներում, պարտվել է Ագնեշկա Ռադվանսկային[8]։ Զուգախաղում Մակարովա-Վեսնինա զույգը քառորդ եզրափակիչում պարտվել է Սե Շուվեյ-Պեն Շուայ զույգին։

Մեծ Սաղավարտի մենախաղի մրցաշարերում առաջին կիսաեզրափակիչին Մակարովան հասել է ԱՄՆ բաց առաջնությունում։ Չորրորդ շրջանում Էժենի Բուշարի նկատմամբ հաղթանակից հետո նա խառորդ եզրափակիչում հաղթել է նաև Վիկտորիա Ազարենկային, սակայն կիսաեզրափակիչում պարտվել է աշխարհի 1-ին ռակետ Սերենա Ուիլյամսին։ Այնուամենայնիվ, Մակարովան կարիերայում երրորդ տիտղոսն է նվաճել Մեծ Սաղավարտի մրցաշարում, հաղթանակ տանելով կանանց զուգախաղի մրցաշարում[9]։ Առաջին շրջանում նրանք հաղթանակ են տարել Դանիելա Հանտուխովա-Ֆրանչեսկա Սկիավոնե զույգի նկատմամբ։ Երկրորդ և երրորդ շրջաններում պայքարից դուրս են թողել Պետրա Ցետկովսկա-Կատարժինա Պիտեր և Վանիա Քինգ-Լիզա Ռեյմոնդ զույգերին։ Քառորդ եզրափակիչում նրանք երկու սեթում հաղթել են Վենուս Ուիլյամս-Սերենա Ուիլյամս զույգին, իսկ կիսաեզրափակիչում, կրկին երկու սեթում, Կիմիկո Դատե-Բարբորա Ստրիցովա զույգին։ Եզրափակիչում նրանց մրցակիցները Մարտինա Հինգիսը և Ֆլավիա Պենետան էին, ում նկատմամբ նրանք առավելության են հասել երեք սեթում։

Մրցաշրջանի ասիական շրջանում Մակարովան երկրորդ և երրորդ շրջան է հասել Ուհանի և Պեկինի մրցաշարերում։ Արդյունքում նա դասակարգման աղյուսակում հասել է 13-րդ վարկանիշին։

Զուգախաղի մրցաշարերում հաջող ելույթները Մակարովա-Վեսնինա զույգին սեպտեմբերի 10-ին իրավունք է տվել մասնակցելու WTA Ամփոփիչ մրցաշարին[10], որտեղ նրանք քառորդ եզրափակիչ փուլում պարտվել են Ալլա Կուդրյավցևա-Անաստասիա Ռոդիոնավա զույգին։ Մակարովան պահեստյինների թվում էր նաև մենախաղի մրցաշարում, սակայն չի մասնակցել մրցաշարին։

2015 թվական. Մեծ Սաղավարտի մենախաղի երկրորդ կիսաեզրափակիչ, նորամուտ Թոփ 10 և վնասվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջանի սկզբում Մակարովան կենտրոնացած էր մենախաղի մրցաշարերում։ Նրա առաջին ելույթը եղել է Սիդնեյի Apia International մրցաշարում, որտեղ նա պարտվել է երկրորդ շրջանում։ Ավստրալիայի բաց առաջնությունում նա երկրորդ անգամ անընդմեջ հասել է Մեծ Սաղավարտի մրցաշարի կիսաեզրափակիչ, քառորդ եզրափակիչում երկու սեթում հաղթանակ տանելով 3-րդ դասակարգված Սիմոնա Հալեպի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում նրա հաղթարշավը կանգնեցրել է հայրենակից Մարիա Շարապովան։ Զուգախաղի մրցաշարում նա և Ելենա Վեսնինան պայքարից դուրս են մնացել քառորդ եզրափակիչում, որտեղ նրանք երեք սեթում պարտվել են մրցաշարի ապագա հաղթողներ Բեթանի Մատեկ Սանդսին և Լյուսիա Շաֆարժովային։ Մենախաղի նրա հաջող ելույթները թույլ են տվել վարկանիշային աղյուսակում բարձրանալ կարիերայում բարձրագույն 9-րդ հորիզոնական։

6-րդ դասակարգված Մակարովան քառորդ եզրափակիչ է հասել Դուբայի մրցաշարում, որտեղ նրան պարտության է մատնել Սիմոնա Հալեպը։ Զուգախաղում նրանք նույնպես հասել են խառորդ եզրափակիչ։ Մակարովա-Վեսնինա զույգը երկու անընդմեջ եզրափակիչ է հասել Ինդիան Ուելսի Indian Wells Masters և Մայամիի Miami Open մրցաշարերում, սակայն երկու դեպքում էլ պարտվել են Մարտինա Հինգիս-Սանիա Միրզա զույգին։ Մենախաղում Մակարովան կրկնել է նախորդ տարվա նույն մրցաշարերի արդյունքները՝ 3-րդ և 4-րդ շրջան։

Ֆրանսիայի բաց առաջնությունում Մակարովան կրկնել է իր լավագույն արդյունքը մրցաշարում, երբ 2011 թվականին հասել էր չորրորդ շրջան։ Մեծ Սաղավարտի բոլոր չորս մրցաշարերում առնվազն քառորդ եզրափակիչ հասնելու հնարավորությունից նրան զրկել է աշխարհի նախկին 1-ին ռակետ Անա Իվանովիչը, նրան պարտության մատնելով երեք սեթում[11]։

Ուիմբլդոնի մրցաշարի մենախաղում Մակարովան երկրորդ շրջանում անսպասելիորեն պարտվել է Մագդալենա Ռիբարիկովային։ Զուգախաղում Մակարովան և Վեսնինան դուրս են եկել եզրափակիչ, որտեղք որոշիչ սեթում 5-3 հաշվով առավելություն ունենալով վերջնական արդյունքում պարտվել են Մարտինա Հինգիսին և Սանիա Միրզային[12]։

Ամերիկյան մայրցամաքի վրա անցկացվող մրցաշարերում Մակարովան հասել է Վաշինգտոնի մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ դասակարգված էր 1-ին համարի տակ, սակայն պարտություն է կրել Անաստասիա Պավլյուչենկովայից։ Տորոնտոյի մրցաշարում նա երկրորդ շրջանում պարտվել է Պոլոնա Հերցոգին։ ԱՄՆ բաց առաջնությունում Մակարովան հասել է չորրորդ շրջան, որտեղ պարտություն է կրել Կրիստինա Մլադենովիչից։ Զուգախաղի մրցաշարերում նա մասնակցություն է ունեցել միայն Տորոնտոյի մրցաշարում, որտեղ դուրս են մնացել պայքարից երկրորդ շրջանում։ Այնուհետև Մակարովան վնասվածքի պատճառով բաց է թողել մրցաշրջանի մնացած մասը։

2016 թվական. Օլիմպիական ոսկե մեդալ և WTA Ամփոփիչ մրցաշարի զուգախաղի հաղթող[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակարովան հունվարին դադար է տվել զուգախաղի մրցաշարերում մասնակցությանը և մրցաշրջանը սկսել է Բրիսբենի և Սիդնեյի Premier մրցաշարերում, հասնելով երկրորդ շրջան և քառորդ եզրափակիչ։ Ավստրալիայի բաց առաջնությունում Մակարովան չորրորդ շրջանում, համառ պայքարում, պարտվել է Յոհաննա Կոնտային։

Մակարովան քառորդ եզրափակիչ է դուրս եկել Մայամիի մրցաշարի և մենախաղում, և զուգախաղում։ Զուգախաղում նա համագործակցել է Բարբորա Ստրիցովայի հետ։ Նա Վեսնինայի հետ վերամիավորվել է Մադրիդի մրցաշարում, որտեղ դուրս են եկել կիսաեզրափակիչ։ Հաջորդ մրցաշարերում զույգը երկու անընդմեջ եզրափակիչի է հասել։ Հռոմում զույգը պարտվել է Մարտինա Հինգիս-Սանիա Միրզա զույգին, իսկ Ֆրանսիայի բաց առաջնությունում պարտվել են Կարոլին Գարսիա-Կրիստինա Մլադենովիչ զույգին։ Ուիմբլդոնի մրցաշարում զույգը քառորդ եզրափակիչում պարտվել է Ուիլյամս քույրերին։ Մակարովան առաջընթաց է ունեցել խոտածածկի մենախաղի մրցաշարերում, հաղթանակ տանելով ութ հանդիպումներից վեցում, չորրորդ շրջանում պարտություն կրելով միայն զուգախաղի խաղընկերուհի Ելենա Վեսնինայից։

Զույգը, վերջապես, մրցաշրջանում իր առաջին տիիղոսը նվաճել է Մոնրեալիյի Rogers Cup մրցաշարում, որտեղ պարտության են մատնել Սիմոնա Հալեպ-Մոնիկա Նիկուլեսկու զույգին։ Այնուհետև զույգը մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին։ Առաջին շրջանում նրանք հաղթել են Անաստասիա Ռոդիոնովա-Արինա Ռոդիոնովա զույգին։ Երկրորդ շրջանում պարտության են մատնվել Անդրեա Միտուն և Ռալուկա Օլարուն։ Քառորդ եզրափակիչում նրանք հաղթանակ են տարել իսպանացի Գարբինե Մուգուրուսա-Կարլա Սուարես Նավարո զույգի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում նրանք առավելության են հասել չեխական Լյուսիա Շաֆարժովա-Բարբորա Ստրիցովա զույգի նկատմամբ։ Եզրափակիչ խաղում նրանք, ինչպես և նախորդ բոլոր հանդիպումներում, երկու սեթում պարտության են մատնել Թիմեա Բաչինսկիին և Մարտինա Հինգիսին, դառնալով առաջին ռուսական զույգը, ով հաղթանակ է տարել Օլիմպիական խաղերի զուգախաղի մրցաշարում։

ԱՄՆ բաց առաջնությունում Մակարովան մենախաղում պարտվել է առաջին իսկ շրջանում, զիջելով այդ պահին աշխարհի առաջին ռակետ և մրցաշարի 1-ին դասակարգված Սերենա Ուիլյամսին։ Զուգախաղի մրցաշարում Մակարովա-Վեսնինա զույգը երրորդ շրջանում հաղթել է 10-րդ դասակարգված Վանիա Քինգ-Մոնիկա Նիկուլեսկու զույգին։ Քառորդ եզրափակիչում նրանք առավելության են հասել մրցաշարի 13-րդ զույգ Անդրեա Կլեպաչի և Կատարինա Սրեբոտնիկի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում նրանք պարտություն են կրել 12-րդ դասակարգված Բեթանի Մատեկ Սանդս-Լյուսիա Շաֆարժովա զույգին։

Տարվա վերջին Մակարովան և Վեսնինան մասնակցել են իրենց համատեղ երրորդ WTA Ամփոփիչ մրցաշարին։ Քառորդ եզրափակիչ խաղում նրանք հաղթանակ են տարել Անդրեա Հլավաչկովա-Լյուսիա Հրադեցկա զույգի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում առառվելության հասնելով 2-րդ դասակարգված Մարտինա Հինգիս-Սանիա Միրզա զույգի նկատմամբ, նրանք դուրս են եկել եզրափակիչ։ Եզրափակիչում նրանք հանդիպել են 3-րդ դասակարգված Բեթանի Մատեկ Սանդս-Լյուսիա Շաֆարժովա զույգի հետ և հաղթանակ են տարել երկու սեթում, նվաճելով զուգախաղի մրցաշարի հաղթողի տիտղոսը, որը Մակարովայի 10-րդ WTA տիտղոսն էր զուգախաղի մրցաշարերում։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարկանիշ տարվա վերջին[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մենախաղի
վարկանիշ
Զուգախաղի
վարկանիշ
2015 23 10
2014 12 7
2013 24 7
2012 20 11
2011 52 51
2010 50 72
2009 60 20
2008 48 62
2007 108 151
2006 264 140
2005 258 248
2004 381 448
2003 766

Մեծ Սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուգախաղ 5 (2 տիտղոս, 3 պարտություն)[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունք Թվական Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
Հաղթանակ 2013 Ֆրանսիայի բաց առաջնություն Գրունտ Ռուսաստան Ելենա Վեսնինա Իտալիա Սառա Էրանի
Իտալիա Ռոբերտա Վինչի
7–5, 6–2
Պարտություն 2014 Ավստրալիայի բաց առաջնություն Հարդ Ռուսաստան Ելենա Վեսնինա Իտալիա Սառա Էրանի
Իտալիա Ռոբերտա Վինչի
4–6, 6–3, 5–7
Հաղթանակ 2014 ԱՄՆ բաց առաջնություն Հարդ Ռուսաստան Ելենա Վեսնինա Շվեյցարիա Մարտինա Հինգիս
Իտալիա Ֆլավիա Պենետա
2–6, 6–3, 6–2
Պարտություն 2015 Ուիմբլդոն Խոտածածկ Ռուսաստան Ելենա Վեսնինա Շվեյցարիա Մարտինա Հինգիս
Հնդկաստան Սանիա Միրզա
7–5, 6–7(4–7), 5–7
Պարտություն 2016 Ֆրանսիայի բաց առաջնություն Գրունտ Ռուսաստան Ելենա Վեսնինա Ֆրանսիա Կարոլին Գարսիա
Ֆրանսիա Կրիստինա Մլադենովիչ
3–6, 6–2, 4–6

Խառը զուգախաղ 2 (1 տիտղոս, 1 պարտություն)[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունք Թվական Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
Պարտություն 2010 Ավստրալիայի բաց առաջնություն Հարդ Չեխիա Յարոսլավ Լևինսկի Զիմբաբվե Կառա Բլեյք
Հնդկաստան Լեանդեր Պաես
5–7, 3–6
Հաղթանակ 2012 ԱՄՆ բաց առաջնություն Հարդ Բրազիլիա Բրունո Սոարես Չեխիա Կվետա Պեշկե
Լեհաստան Մարցին Մատկովսկի
6–7(8–10), 6–1, [12–10]

WTA Ամփոփիչ մրցաշարի եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուգախաղ 2 (1 տիտղոս, 1 պարտություն)[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունք Թվական Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
Պարտություն 2013 WTA Ամփոփիչ մրցաշար,
Ստամբուլ
Հարդ (i) Ռուսաստան Ելենա Վեսնինա {{{2}}} Սե Շուվեյ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Պեն Շուայ
4–6, 5–7
Հաղթանակ 2016 WTA Ամփոփիչ մրցաշար,
Սինգապուր
Հարդ (i) Ռուսաստան Ելենա Վեսնինա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բեթանի Մատեկ Սանդս
Չեխիա Լյուսիա Շաֆարժովա
7–6(7–5), 6–3

Օլիմպիական եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուգախաղ 1 (1 Ոսկե մեդալ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունք Թվական Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
Ոսկե 2016 Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիադա Հարդ Ռուսաստան Ելենա Վեսնինա Շվեյցարիա Թիմեա Բաչինսկի
Շվեյցարիա Մարտինա Հինգիս
6–4, 6–4

Մրցաշարերի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 ՀՄ Հ-Պ
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիայի բաց առաջնություն ՉՄ ՉՄ ՉՄ 3 շրջան 2 շրջան 2 շրջան 4 շրջան 1/4 1/4 4 շրջան 1/2 4 շրջան 0 / 9 26–9
Ֆրանսիայի բաց առաջնություն ՉՄ ՉՄ Ո2 2 շրջան 1 շրջան 1 շրջան 4 շրջան 1 շրջան 1 շրջան 3 շրջան 4 շրջան 2 շրջան 0 / 9 10–9
Ուիմբլդոն ՉՄ ՉՄ Ո3 1 շրջան 2 շրջան 2 շրջան 1 շրջան 2 շրջան 3 շրջան 1/4 2 շրջան 4 շրջան 0 / 9 13–9
ԱՄՆ բաց առաջնություն Ո2 ՉՄ 3 շրջան 3 շրջան 1 շրջան 1 շրջան 1 շրջան 3 շրջան 1/4 1/2 4 շրջան 1 շրջան 0 / 10 18–10
Հ–Պ 0–0 0–0 2–1 5–4 2–4 2–4 6–4 7–4 10–4 14–4 12–4 7–4 0 / 37 68–37
Օլիմպիական խաղեր
Ամառային օլիմպիական խաղեր ՉԱ ՉՄ ՉԱ ՉՄ ՉԱ 3 շրջան 0 / 1 2–1
Տարվա ամփոփիչ մրցաշար
WTA Ամփոփիչ մրցաշար ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 0 0–0
Elite Trophy մրցաշար ՉԱ ՉՄ ՉՈ ԽՓ ՉՄ ՉՄ 0 / 1 0–2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 WTA կայքէջ
  2. ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «Orange Bowl Tennis Championships 2004 results» (անգլերեն). itftennis.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 12 сентября 2014-ին.
  4. «ПРИКАЗ «О ПРИСВОЕНИИ ПОЧЕТНОГО СПОРТИВНОГО ЗВАНИЯ „ЗАСЛУЖЕННЫЙ МАСТЕР СПОРТА РОССИИ"»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
  5. A fuming Victoria Azarenka crashes out of the Mutua Madrid Open after loss to Ekaterina Makarova, ESPN.co.uk, 8 May 2013
  6. US Open: Serena Williams beats Sloane Stephens to advance, Radwanska upset as Li Na wins through, ABC Grandstand Sport, 2 September 2013
  7. U.S. Open: Li Na beats Ekaterina Makarova; Serena Williams could be next, latimes.com, 3 September 2013
  8. Dave Kaufman (2014 թ․ օգոստոսի 9). «Radwańska squeaks by Makarova, will face Venus in final». QMI Agency. Toronto Sun. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին.
  9. «2014 Results». CBSSports.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 3-ին.
  10. «Makarova & Vesnina Qualify For Singapore». WTA. 2014 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  11. «French Open: Former winner Ivanovic moves into quarters». Al Jazeera English. 2015 թ․ մայիսի 31. Վերցված է 2015 թ․ հունիսի 13-ին.
  12. Tim Lewis (2015 թ․ հուլիսի 11). «Martina Hingis and Sania Mirza win Wimbledon women's doubles final». The Guardian. Վերցված է 2015 թ․ հուլիսի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]