Գրիգորի Պետրովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգորի Պետրովսկի
Petrovskiy GI Soc Kiev 1937 01 p10bis.jpg
Ծնվել է փետրվարի 4, 1878({{padleft:1878|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:4|2|0}})
Ծննդավայր Պեչենեգի, Պեչենեժսկի շրջան, Խարկովի մարզ
Մահացել է հունվարի 9, 1958({{padleft:1958|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:9|2|0}})[1] (79 տարեկանում)
Մահվան վայր Մոսկվա, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1936–1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտություն պետական գործիչ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններ Ռուսական կայսրության պետ. դումայի անդամ և Համառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ
Քաղաքական կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան Լենինի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Անդամություն Կենտկոմի Պոլիտբյուրո
Երեխաներ Q21154300? և Leonid Petrovsky
Ստորագրություն
Grigoriy Petrovskiy Signature 1936.png
Grigoriy Petrovskiy Վիքիպահեստում

Գրիգորի Իվանովիչ Պետրովսկի (1878, հունվարի 23 (փետրվարի 4), Խարկով - ֊1958, հունվարի 9, Մոսկվա), խորհրդային պետական և կուսակցական գործիչ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1897 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է արհեստավորի ընտանիքում։ 1897 թվականին մտել է Եկատերինոսլավի (այժմ՝ Դնեպրոպետրովսկ) «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» մեջ, ապա ընտրվել ՌՍԴԲԿ Եկատերինոսլավի կոմիտեի անդամ։ Կուսակցական աշխատանքներ է կատարել Իոսրկովում, Նիկոլաևում, Մարիուպոլում (այժմ՝ ժդանով), Դոնբասի տարբեր բանավաններում։ 1900 թ. և 1903 թ. ձերբակալվել է։ 1906 թվականին տարագրվել է Գերմանիա։ 1907 թվականից աշխատանք է կատարել Մարիուպոլում։ 1912 թվականին Եկատերինոսլավի նահանգի բանվորների կողմից ընտրվել է 4-րդ Պետական դումայի դեպուտատ, եղել դումայի բոլշևիկյան ֆրակցիայի նախագահը։ Մասնակցել է ՌՍԴԲԿ ԿԿ-ի Կրակովի (1912), Պորոնինոյի (1913) խորհըրդակցություններին, կոոպտացիոն կարգով ընդգրկվել է ԿԿ-ի կազմ։ Աշխատել է «Պրավդա»-ի խմբագրությունում, 1913 թվականին եղել է թերթի պաշտոնական հրատարակիչը։ 1914 թ. Պետական դումայի մյուս բոլշևիկ դեպուտատների հետ ձերբակալվել և 1915-ին ցմահ աքսորվել է Տուրուխանյան երկրամաս։ Փետրվարյան հեղափոխության (1917) շրջանում եղել է Ցակուտական մարզի կոմիսարը։ 1917 թվականին, վերադառնալով Պետրոգրադ, մասնակցել է սոցիալիստական հեղափոխության նա խապատրաստման և իրականացման աշխատանքներին։ Սովետների II համաոուսաստանյան համագումարի պատվիրակ էր։ 1917—1919- թթ. եղել է ՌՍՖՍՀ ներքին գործերի ժողկոմ, Գերմանիայի հետ բանակցությունների սովետական պատվիրակության անդամ, ստորագրել է Բրեստի հաշտության պայմանագիրը (1918)։ 1919 թվականին՝ Համաուկրանիական հեղկոմի, 1919—1938 թվականին՝ Համաուկրանիական ԿԳԿ նախագահ, 1922—1937 թվականին՝ ՍՍՀՄ ԿԳԿ նախագահներից մեկը։ 1937—1938 թթ. եղել է ԽՍՀՄ գերագույն սովետի Նախագահության նախագահի տեղակալ, 1940 թվականից՝ ԽՍՀՄ հեղափոխության թանգարանի տնօրենի տեղակալ։ Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի տակ։ Պարգևատրվել է Լենինի 2 և 3 այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Петровский Григорий Иванович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png