Կիլլենե (արբանյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Logo stars (green).png
Invisible.png
Invisible.png
Invisible.png
Կիլլենե
(Յուպիտեր XLVIII)
Cyllene
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է8 փետրվար 2003[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից)
Բացարձակ մեծություն (H)23,2[2]
Հեռավորությունը Յուպիտեր23 396 000 կմ[2]
Ուղեծրային տվյալներ
Էքսցենտրիսիտետ0,4116[2]
Սիդերիկ պարբերություն731,099 օր (2,00 երկրային տարի)[2]
Թեքվածություն140,149° (խավարածրի հարթության նկատմամբ)
139,543° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~1 կմ (ենթադրված)
Միջին խտություն2,6 գ/սմ3 (ենթադրված)
Ալբեդո0,04 (ենթադրություն)
Մթնոլորտային տվյալներ

Կիլլենե (հուն․՝ Κυλλήνη), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Հավայան համալսարանի աստղագետների խմբի կողմից, որը ղեկավարում են Սքոթ Շեփարդը և Դևիդ Ջուիտը, հայտնաբերման մասին հայտնվել է 2003 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2003 J 13 ժամանակավոր անվանումը[1][3]։

Կիլլենեն ունի մոտ 2 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 23 396 000 միլիոն կմ հեռավորության վրա, 731,099 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 140,149° խավարածրի հարթության նկատմամբ (139,543° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,4116 է[1][2]։

Արբանյակի անունը տրվել է 2005 թվականի մարտին, այն անվանվել է Հունական դիցաբանության աստված Զևսի դստեր նայադ Կիլլենեի անունով[4]։

Կիլլենեն պատկանում է Պասիֆեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 22,8 - 24,7 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը 144,5° - 158,3° միջակայքում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 IAUC 8116: Satellites of Jupiter and Saturn Archived 2006-05-05 at the Wayback Machine. 2003 April (discovery)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Scott S. Sheppard's Moons of Jupiter page on Carnegie Science website
  3. MPEC 2003-G09: S/2003 J 13 2003 April (discovery and ephemeris)
  4. IAUC 8502: Satellites of Jupiter Archived 2020-04-15 at the Wayback Machine. 2005 March (naming the moon)