Jump to content

Խազարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խազարներ, թյուրքական լեզվաընտանիքին պատկանող ժողովուրդ։ Հոների արշավանքներից (IV դար) հետո ներխուժել են Արևելյան Եվրոպա, ապա՝ բնակվել Արևմտյան Մերձկասպյան երկրամասերում՝ Սուլակ գետի (Հյուսիսային Դաղստան) և ստորին Վոլգայի միջև։ 560-ական թթ. ենթարկվել են Թյուրքական խաքանությանը, որի անկումից հետո, VII դարի 2-րդ կեսին, ստեղծել են Խազարական խաքանությունը։

Ապրում էին վաչկատուն կյանքով, հիմնական զբաղմունքն անասնապահությունն էր։ VIII դարում տոհմական կարգերի քայքայման և վաղ ֆեոդալական հարաբերությունների ձևավորման պայմաններում։ Խազարների մի մասը դարձավ նստակյաց և սկսեց զբաղվել երկրագործությամբ։ VIII դարի վերջին խազարներն ընդունեցին իսլամ, իսկ Խազարական խաքանության կործանումից (965) հետո աստիճանաբար տարրալուծվեցին թյուրք-պոլովեցական ցեղերի մեջ։

Հայ մատենագրության մեջ խազարները հիշվում են խազիրք ձևով։ Առաջին անգամ հիշատակում է Մովսես Խորենացին։ Նրանց մասին տեղեկություններ կան նաև VII դար «Աշխարհացոյց»-ում, Մովսես Կաղանկատվացու և ուրիշների մոտ։ 552 թվականին խազարները ներխուժեցին Աղվանք և ասպատակեցին Հայաստանի հյուսիսարևելյան շրջանները։ 626 թվականին և 627 թվականին, դաշնակցելով Բյուզանդիային ընդդեմ Իրանի, ներխուժեցին Կովկաս, 630 թվականին գրավեցին և ավերեցին Թիֆլիսը, թափանցեցին Աղվանք։ Նույն թվականին նրանք արշավեցին Հայաստան և Սևանա լճի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հաղթեցին պարսկական զորքին, սակայն շուտով վերադարձան Խազարիա՝ այնտեղ բռնկած ներքին խռովությունների պատճառով։ IX դարից խազարները դադարել են արշավել Հայաստան, Վրաստան և Աղվանք։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Apтамонов M. И., История xaзap, Л., 1962;
  • Плетнева C.A., Xaзapы M., 1976.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խազարներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 702