8-րդ դար
Դարեր
7-րդ դար | 8-րդ դար | 9-րդ դար
|
8–րդ դար ժամանակաշրջան, որը համաձայն Հուլյան օրացույցի սկսվել է 701 թվականին և ավարտվել է 800 թվականին: Մերձավոր Արևելքը, Հյուսիսային Աֆրիկայի առափնյա հատվածը և Պիրենեյան թերակղզին արագ անցան արաբների տիրապետության տակ: Արաբական կայսրության հետագա առաջընթացը դժվարությամբ կանգնեցվեց Կոստանդնուպոլսի պաշարումով Բյուզանդական կայսրության կողմից և Պուատիեի ճակատամարտով ֆրանկների կողմից: Արաբական արշավանքները ավարտվեցին 8–րդ դարի կեսերին[1]:
Եվրոպայում, դարի վերջերին վիկինգները, որոնք Սկանդինավիայի ժողովուրներն էին, սկսեցին հարձակվել Եվրոպայի և Միջերկրական ծովի առափնյա հատվածների վրա և հիմնեցին մի քանի կարևոր թագավորություններ:
Ասիայում Պալա կայսրությունը հիմնադրեց Բենգալիան: Թան դինաստիան հասավ իր հզորության գագաթնակետին չինացի Խուանցոնգ կայսրի օրոք: Ճապոնիայում սկսվեց Նառա ժամանակաշրջանը:
Իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Համարվում է, որ այս դարում է գրվել Բեովուլֆ պոեմը:
- Դասական Մայա քաղաքակրթությունը սկսեց անկում ապրել:
- Դարի սկզբին ստեղծվեց առաջին սերբական պետությունը:
- Սկսվեց Հայտնի Ինդոնեզիական Բուդդիստական կառույց Բորոբուդուրի շինարարությունը:
- Բուդդիստ Ջատակայի պատմությունները թարգմանվեցին սիրիերեն և արաբերեն որպես Պանչատանտրա:
- Բուդդայի կյանքի պատմությունը թարգամնվեց հունարեն սուրբ Հովհաննես Դամասկոսցու կողմից և լայն ճանաչում ստացավ քրիստոնյաների մոտ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Roberts, J., History of the World, Penguin, 1994.